Գյումրին իր չեմպիոններին դհոլ-զուռնայով դիմավորեց

01/07/2019 schedule23:04

Մինսկից վերադարձող գյումրեցի չեմպիոններին Գյումրու մուտքի մոտ մեծ անհամբերությամբ եւ հպարտությամբ էին սպասում քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզիկների հարազատներն ու ընկերները:Մինսկում Բաչկովն առավել շատ երեխաներին էր կարոտել: Հենց նրանց եւ իր նպատակի համար էլ ոսկե մեդալով է վերադարձել: «Գնացել էինք հաղթելու նպատակով եւ կարողացանք դա իրագործել: Ուրախ ենք, սա մեր համար մեզ նվաճում էր, քանի որ կարողացանք 2017 թվականի հաջողությունը կրկնել: Սա ավելի շատ մեզ մոտիվացրեց, հնարավորություն տվեց, որ գնանք նաեւ Աշխարհի ոսկու հետեւից»,-ասաց Հովհաննես Բաչկովը: Խոսելով մարզադահլիճների վատ վիճակից, ասաց ցանկալի է, որ դրանք լավը լինեն, բայց ամենակարեւորն այն է, որ կողքիդ լավ մարզիչ լինի: Իսկ այդպիսի նվիրյալներ Գյումրիում կան: Իսկ եթե պայմանները բարելավվեն, ոսկե մեդալների թիվը կավելանա:«Հաղթանակս ծնողներիս եմ նվիրում»,-հայտարարեց ոսկե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը: Սա Արթուրի առաջին լուրջ ձեռքբերումն է: «Կատարվածը երազանք էր, որն իրականացավ, եւ գնալու եմ նոր երզանքի հետեւից: Մրցակիցներն ուժեղ էին, քանի որ Եվրոպայի մեծահասակների առաջնություն էր: Կարող եմ առանձնացնել կիսաեզրափակչի Իռլանդիան ներկայացնող իմ զույգին, շատ ուժեղ էր: Միջազգային ասպարեզում մեզանից եւ զգուշանում են, եւ վախենում են, որովհետեւ իրենք էլ գիտեն, որ մենք թասիբով գյումրեցիներ ենք»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արթուր Հովհաննիսյանը:Տղաների հաղթանակից ոգեւորությունը թաքցնել չէր կարող հատկապես Սամվել Բալասանյանը: «Սրանով մենք մի բան ենք ապացուցում, որ էսօրվա դրությամբ Գյումրուն անհրաժեշտ է սպորտային մեծ պալատ: Մենք մեր ունեցած էս մարզադահլիճներում եթե ունենք էսպիսի արդյունք, ապա եթե ունենանք սպորտային պալատ, որն իմ երազանքներից մեկն է եղել, դուք պատկերացնու՞մ եք ինչ ցուցանիշներ կլինեն: Ուրախացեք, հարգելի գյումրեցիներ, հայ ժողովուրդ»,-չեմպիոններին դիմավորելիս ասաց Սամվել Բալասանյանը:Տղաների ելույթներին քաղաքապետն ասաց հպարտությամբ է հետեւել: «Զգում էի, որ կրելու ենք, տանելու ենք: Հայաստանի 5 ոսկուց երեքը գյումրեցիներն են բերել, բա էլ ինչի՞ համար ենք սպորտի մայրաքաղաք, մշակույթի մայրաքաղաք»:

«Ուրախ ենք, որ մեր հաղթանակների պատվին հայոց եռագույնն է բարձրանում աշխարհի տարբեր երկրներում եւ ավելի շատ ուրախ էինք, որ այդ դրոշակակիրներից շատերը հենց գյումրեցիներն էին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի Մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը:ՀԺ-ի դիտարկմանը, թե որքան վատանում է մարզադահլիճների վիճակն, այնքան մեծանում է նվաճված ոսկե մեդալների թիվը, պատասխանատուն ասաց իրոք այդպես է: «Ես էլ եմ այդ մասին մտածում, եւ հիշում եմ Ջիվանու խոսքերը, որ ասում է ապտակով սնված տղեն առանց աստիճանի չի լինի: Հիմա մեզ մոտ ինչքան պայմանները վատ են, այնքան արդյունքները լավ են: Իսկ եթե այլ տեսանկյունից մոտեցանք, մեր արդյունքները կապված են գյումրեցու թասիբի հետ, մեր մարզիչների լավ աշխատանքի հետ»:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, Շիրակի մարզն Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, Գավաթի խաղարկություններում նվաճել է 35 մեդալ, որից 9-ը փոքր մեդալներ են, նվաճել են ծանրորդները, 25-ը մեծ մեդալներ են: «Սա բարձր ցուցանիշ է: Առջեւում դեռեւս կան այլ առաջնություններ, որոնցից եւս մեդալներ ենք ակնկալում եւ նախաօլիմպիական տարում, կարծում եմ, մեր մեդալների թիվը կանցնի 40-ից»,-ասաց Վաչագան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Մինսկում անցկացված Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի 5 ոսկե մեդալներից երեքը նվաճել են գյումրեցիները: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ, 64 կգ քաշային կարգում հանդես եկած Հովհաննես Բաչկովն ու 49 կգ  քաշային կարգում հանդես եկած Արթուր Հովհաննիսյանը:   

Տպել
2809 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)