Ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։

ՀՀ վարչապետը իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման օրվա կապակցությամբ: Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երևանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ, որովհետև մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի, և այդ բանալին գիտելիքն է, իմացությունն է, հետազոտությունն է: Եվ ահա նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ կրթության, գիտության հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, և այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ համար, մեր քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է:

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն այս համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության և աջակցության համար: Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում:

Սիրելի շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ, շատ կարևոր և սիմվոլիկ եմ համարում, որ ահա առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում: Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ և ձեր մասնակցությամբ: Եվ այսօր դուք՝ որպես շրջանավարտ, որպես արդեն բակալավրի կոչում ունեցող, բարձրագույն կրթություն ունեցող անձինք, անշուշտ ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, ձեր նպաստն եք բերելու հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որն ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պիտի ունենա: Ես ուզում եմ ձեզ և մեզ բոլորիս հաջողություն մաղթել մեր հայրենիքի զարգացման և շենացման գործում: Եվ համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ծանոթ է մեր հայտնի կարգախոսին և այսօր առավել ևս դուք պիտի իմանաք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, որ այդ մեկ մարդը ձեզնից յուրաքանչյուրն է: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր հետագա գործունեության մեջ, որովհետև ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է, ձեր հաջողությունը հայ ժողովրդի հաջողությունն է և, հիմա առավել ևս՝ ձեր հաջողությունը Մոսկվայի պետական համալսարանի հաջողությունն է, որովհետև պիտի մեծացնի նրա հեղինակությունը, պիտի բարձրացնի նրա առանց այն էլ բարձր անունը»:

Այնուհետև տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը: Համալսարանում գտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել նաև ՄՊՀ համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:

2015 թվականին Երևանում իր գործունեությունը սկսած Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղն այս տարի ավարտել է 42 շրջանավարտ, որից 13-ը՝ կարմիր դիպլոմով:

Տպել
408 դիտում

«Դեպի մանկական եվրատեսիլում» հաղթած Կարինա Իգնատյանը տեսահոլովակ կնկարահանի

Երեւանում կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ

Խնդիրն Իդլիբն ու քրդերն են.Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կհանդիպեն Անկարայում

Ըմբիշ Կարապետ Չալյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

«100 փաստ Նոր Հայաստանի մասին 2». Վանաձորում սկսվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի կոչը՝ կեղծ լրատվություն իրականացնողներին

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը

Պրեմիերա. Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Գօ'զալ»

Զոհվել է 1, վիրավորվել՝ 47 մարդ. երեք օրում գրանցվել է 31 ավտովթար

Խուզարկություններ. 22 բջջային հեռախոս է հայտնաբերվել քրեակատարողական տարբեր հիմնարկներից

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը (տեսանյութ)

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը խոշոր կինոփառատոնում զիջել է սիրիացի ռեժիսորի աշխատանքին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի՝ կարկուտից առավել տուժած ընտանիքներին

ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ ԱԺ նախագահ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

2016-ից ի վեր թուրքական հատուկ ծառայություններն այլ երկրներից առնվազն 31 մարդու են առևանգել. Die Welt

«Մենակ չեմ» ֆիլմը 2-րդ մրցանակային տեղ է գրավել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում. Փաշինյան

ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների կազմած քաղաքականությունը. փորձագետ

Ֆյուչերսները թանկացել են 8,97 տոկոսով. նավթի համաշխարհային գներն աճում են