Վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ-ի հետազոտական սուզանավը. զոհվել է 14 մարդ

Ռուսաստանի տարածքային ջրերում վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հետազոտական սուզանավը, զոհվել է 14 մարդ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունը հաղորդում է, որ նավաստիները խեղդվել են բռնկված հրդեհի ծխից: Նշվում է, որ հրդեհը մարվել է, սուզանավը փոխադրվել է Սևերոմորսկի ռազմական նավահանգիստ:

Ողբերգական վթարի հանգամանքները պարզելու համար հարուցվել է հետաքննություն: Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում, թե քանի մարդ է եղել սուզանավում և ինչն է հանդիսացել հրդեհի պատճառը:

Հետաքննությունը վարում է Ռուսաստանի ռազմական նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը, որն այս տարվա մայիսի 3-ին է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել այդ պաշտոնում:

Տպել
1056 դիտում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 56 մարդ

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհի կալանավորվել է անչափահաս սաներին ծեծելու եւ անարգելու համար

Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում վաղը 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Համայնքի շահը պաշտպանելու համար ինձ փռեցին ասֆալտին, իսկ դատավորը բռնարարին արդարացրեց. Նարինե Ավետիսյան

Հերթական հարձակումը Սան Ֆրանցիսկոյում. այս անգամ թիրախում հայկական վարժարանն է

Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփի կողմից ՄԱԿ-ում իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը

Ընդլայնվել է պետության աջակցությամբ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում

Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ. Երվանդ Խունդկարյան

Մարդիկ պետք է տեսնեն, որ որեւէ ինքնակամ կառույց այլեւս չի օրինականացվելու. Մկրտիչ Մինասյանը՝ օրենքի նոր նախագծի մասին

Հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, գրանցվել՝ 8 մահ, 4-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

ՍԴ նախագահի թեկնածու առայժմ չկա․ Վահե Գրիգորյան

Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել կորոնավիրուսի տեսանկյունից անբարենպաստ երկրներից ժամանողների վերաբերյալ

Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

«Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» ծրագիրն առաջիկայում կմեկնարկի մարզերում

Ստամբուլում ամերիկացի լրագրողի դի է հայտնաբերվել

Կանխվել է Արմավիրի բնակչի ինքնասպանության փորձը. սպառնում էր նետվել աշտարակից

Հրազդանում խաչքարի ընկնելու հետեւանքով մահացած տղամարդը Ջրառատի թաղապետն է եղել

Երևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ կլինեն

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվել է տան տանիք