Ասաց՝ եթե գումարը չես բերել, իմ հետ էլ առնչություն չունենաս. ցուցմունք տվեց ԱԱԾ-ում դատավորի դեմ հաղորդում տված վկան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը:

Այսօրվա նիստում հարցաքննվեց գործով առանցքային վկա Բենիկ Հարությունյանը:

Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել եւ 2019թ. մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Բենիկ Հարությունյանը դատարանի հարցին ի պատասխան ասաց, որ ամբաստանյալներից որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունի, ինչի ժամանակ Հեբոյանը արձագանքեց. «ստում է»: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նախազգուշացրեց դատավորին, որ այլեւս չմիջամտի. «Դատարանը ձեր նկատմամբ նկատողություն է հայտարարում»,- ասաց դատավորը:

Բենիկ Հարությունյանը պատմեց, որ ինքը քաղգործով հայցվոր է եղել եւ մտավախություն է ունեցել, որ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Հեբոյանի, հայցը պետք է մերժի: «Բայց քանի որ հայցում կար նաեւ երկրորդ մասը, որ ես ներկայացրել էի 175 միլիոն դրամի բռնագանձման խնդրանքով, ես պետք է մուծեի 2,5 միլիոնի չափի պետական տուրք: Նիստի ընդմիջման ժամանակ մոտեցա պարոն Հեբոյանին, ասացի, որ հասկանալի է, որ իմ հայցը պետք է մերժվի, դուք գիտեք, որ ես 2011 թվականից չեմ աշխատում, ունեմ ֆինանսական եւ առողջական խնդիրներ, եթե հնարավորություն կա օրենքի շրջանակներում, խնդրում եմ՝ պետական տուրքից ինձ ազատեք: Պարոն Հեբոյանը ասաց՝ հեսա նայեմ «Պետական տուրքի մասին» օրենքը եւ տեսնենք՝ ինչ հնարավորություն կա, նայեց օրենքը, ասաց՝ միջնորդություն պատրաստի, որ հենց դատը սկսվի, ներկայացնես: Հետո ես այդ միջնորդությունը ներկայացրեցի դատարան, պարոն Հեբոյանը իրավունք չուներ դատաքննության փուլում նոր միջնորդություններ ընդուներ, բայց այդ միջնորդությունը ընդունեց: Ես մտածեցի, որ եթե պետական տուրքից ինձ ազատի, թող իմ ներկայացված հայցը չբավարարի: Ընդմիջման ժամանակ մոտեցավ պարոն Հեբոյանը, ասաց՝ գիտեմ, որ առողջական խնդիրներ ունես, հանարավորություն կա՞ ներկայացնես այդ փաստաթղթղերը, ասացի՝ իհարկե: Մարտի 6-ին գնացի դատարան, պարոն Հեբոյանին հանդիպեցի, ասացի՝ բերել եմ բոլոր փաստաթղթերը, ձեզ տա՞մ, թե ներկայացնեմ գրասենյակ: Ինքը ասաց, որ ներկայացնեմ գրասենյակ, իսկ մնացածի համար ասաց՝ հասկանալի ա, թե ինչ պիտի անես: Ասացի՝ չէ, հասկանալի չի, ասաց՝ դե պետական տուրքը դառնում է 3,5 միլիոն դրամ, գոնե դրա կեսը՝ 35000 ԱՄՆ դոլար, պետք է ինձ փող տաս: Պարոն Հեբոյանին ասացի՝ դուք գիտեք, որ ես 2012 թվականից չեմ աշխատում, գիտեք, որ իմ ամբողջ գույքի, դրամական միջոցների վրա կալանք է դրված, նման հնարավորություն չունեմ, սուտ կլինի, որ խոստանամ, հետո չկատարեմ: Դե լավ՝ ասաց, ուրեմն, պայմանավորվենք մինչեւ ամիսի 18-ը (վճռի հրապարակման օրը) աշխատի գոնե գումարի հարցը լուծես: Ես չխոստացա պարոն Հեբոյանին ոչինչ: Մարտի 18-ին եկել եմ դատարան, որպեսզի լսեմ դատավճիռը, սակայն Հեբոյանը իջավ ներքեւ, ասաց՝ չեմ հասցրել հրապարակել, ապա հարցրեց՝ բա էն հարցը ի՞նչ եղավ, ասացի՝ գումար չեմ կարող վճարել: Ասաց՝ եթե գումարը հիմա չես բերել, իմ հետ էլ առնչություն չունենաս, կբերես փաստաբանական գրասենյակ, կտաս Վահագին (խոսքը փաստաբան Վահագն Դանիելյանի մասին է,-հեղ.): Ես հասկացա, որ եթե գումարի հարցը չլուծեմ, ապա իմ մյուս գործերով եւս խնդիրներ կունենամ»,- մանրամասնեց գործով առանցքային վկան։ 

Նա ասաց, թե հասկանալով, որ այդ գումարը չի կարող վճարել, մարտի 20-ին այլընտրանք չունենալով՝ գնացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ տեղյակ պահել, որ հայտնվել է անելանելի վիճակում: Դրանից հետո մարտի 26-ին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է դատարան, որտեղ մի երիտասարդ իրեն ասել է՝ գնա փաստաբանական գրասենյակ, այնտեղ քեզ սպասում են. «Գնացի Վահագի գրասենյակ, մի կին կար, ասաց՝ ի՞նչ հարցով եք, ասացի՝ Հաբոյանն ինձ լավություն է արել՝ պետական տուրքից ազատել է, պետք է գումար փոխանցեմ, հարցրեց՝ ի՞նչ գումար, ասացի՝ կաշառք է»,- ասաց վկան. «Օ՜»,- տեղից արձագանքեց դատավոր Գագիկ Հեբոյանը:

Շարունակելով՝ վկան ասաց. «Կինը հարցրեց, թե ո՞ր քաղաքացիական գործն է, բացեց, նայեց, ասաց՝ պետական տուրքի հետ կապված խնդիր ունեք, ասացի՝ չգիտեմ կաշառք է, թե՞ պետական տուրք։ Կինն ասաց՝ Վահագը հաջորդ օրը կգա։ Հունիսի 27–ին հանդիպեցի Վահագին, ասաց՝ մեքենայի դուռը բաց է, տար, գումարը գցիր մեքենայի մեջ, ես էլ տարա, գցեցի մեջը»,- պատմեց վկան։

Գործով մեղադրյալ Վահագն Դանիելյանի պաշտպան Հենրիկ Մաղաքյանը վկայից հետաքրքվեց, թե երբ է հանվել վերջինիս գույքի վրա դրված արգելանքը։ Բենիկ Հարությունյանը նշեց, որ այս տարվա մայիսին։ Պաշտպանի ճշտող հարցին թե ի՞նչ հիմքով է հանվել արգելանքը, ինչ գործի շրջանակում, եւ արդյոք դա կապ ունի սույն քրեական գործի հետ, վկան ասաց, թե չի ցանկանում այս հարցին պատասխանել:

Նշենք, որ Բենիկ Հարությունյանը սույն քրեական գործով նախաքննության սկզբում ունեցել է մեղադրյալի կարգավիճակ՝ մեղադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով (կաշառք տալը): Հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է: Պաշտպան Մաղաքյանի հարցին՝ տեղյա՞կ է արդյոք՝ ինչ պատճառաբանությամբ է իրեն առաջադրված մեղադրանքը հանվել, վկան պատասխանեց․ «Քննիչին հարցրեք»։ Պաշտպանի մյուս հարցին՝ արդյո՞ք դրանից հետո ինքը հարցաքննվել է, վկան պատասխանեց, թե չի հիշում:

Բենիկ Հարությունյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին. այն տեղի կունենա հուլիսի 10-ին:

Տպել
5017 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել