Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում «օրենքով գող»-ի սպանության բացահայտման համար. մանրամասներ

03/07/2019 schedule15:23

Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով հայտնաբերվեց նաև դեպքի վայրը։ Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում։ Ոստիկանության ծառայողները տեղում իրականացրել են անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։

Ոստիկանության փորձաքրեագետների և քննչական կոմիտեի ծառայողների կողմից դեպքի վայրը մանրակրկիտ զննվել է։ Հայտնաբերվել են ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր, սպորտային պայուսակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարած անձինն է։ Փորձաքննությունների համար դեպքի վայրից վերցվել են անհրաժեշտ հետքեր ու նմուշներ։ Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ սպանվածը քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկն է եղել:

Տպել
326 դիտում

Կարկտի վնասը շիրակցուն կփոխհատուցի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը. 960 ընտանիք է ցանկում

Բորիս Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի. Դոնալդ Թրամփ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ)

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիան» չիրացրեց մի շարք պահեր. հաղթեց ընդամենը 2։0

Սեւանա լճի վերականգնման համալիր ծրագրի առաջարկ՝ ուղղված վարչապետին

ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել

Իդլիբում ավիահարվածների հետեւանքով մոտ 60 մարդ է զոհվել

Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավարը որոշել է ազատվել աշխատանքից

Արթուր Վանեցյանը ներկա է «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմփս» խաղին

Լոռու մարզային հոգենյարդաբանական հիվանդանոցը նոր տնօրեն ունի

Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է

Մի ձեռքով բանակցելը, իսկ մյուսով կրակելն անհնար է հայկական կողմի դեպքում. ԱԳՆ խոսնակ

Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի բնակարանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Հին խաղամոլների՝ «խոշոր խաղադրույքներով» քաղաքական կեղտոտ խաղի գործիքները

Ադրբեջանը պատերազմի սանձազերծման մենաշնորհ այլեւս չունի. Արծրուն Հովհաննիսյան

Օդեսսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Խերսոն քաղաք, մասնակցել ագրոարդյունաբերական ֆորումին