Հանդիպումներ, պայմանավորվածություններ, այցեր. ինչպիսին է եղել ԱԳՆ-ի աշխատանքը՝ հունիս ամսին

03/07/2019 schedule22:27

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ ԱԳՆ պաշտոնական կայքը ներկակացրել է ճեպազրույցի տեքստային տարբերակը.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Արտաքին գործերի նախարարությունում: Այս անգամ փորձեմ ելույթս փոքր-ինչ այլ ձև կառուցել: Սկզբում կամփոփեմ անցած ամսվա մի քանի միջոցառումներ, այնուհետև կներկայացնեմ նախարարի առաջիկա օրակարգը և հանդես կգամ մի քանի հարցերի շուրջ մեկնաբանություններով:

Ամփոփելով ամիսը. ինչպես գիտեք, հունիսի 13-ին Բրյուսելում  արտաքին գործերի նախարար Մնացականյանի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը:
Հունիսի 17-ին Երևանում տրվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Հունիսի 18-20-ը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախարար Մնացականյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ բարձրաստիճան մի շարք ղեկավարների հետ: Իսկ հունիսի 20-ին, ինչպես տեղյակ եք, կայացել է հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովի հետ:

Օրերս նաև Հայաստանում էր Մալթայի ԱԳ նախարարը, որի այցը, բնականաբար, բոլորդ լուսաբանել եք, և այցի ամփոփումը եղել է արտգործնախարարների կողմից համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հունիսի 28-ին մենք տեղեկացրել էինք, որ Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ: Քանի որ լինում են բավական մեծ քանակությամբ հարցումներ, ուղղակի ցուցակն ամբողջությամբ ներկայացնեմ: Մինչ այժմ ԵՄ անդամ երկրներից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական գործընթացն ավարտելու մասին ԵՄ խորհրդին արդեն իսկ տեղեկացրել Է ԵՄ անդամ 13 պետություն՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան:

Կիպրոսի հետ միասին  համաձայնագիրը վավերացվել է նաև Գերմանիայի Բունդեսթագի, Չեխիայի Պատգամավորների պալատի, Շվեդիայի խորհրդարանի կողմից և անցել է վավերացման հաջորդ փուլին: 

Հունիսի 28-ին Հայաստանը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, նախաձեռնել էր ս.թ. մարտի 16-ին ապօրինաբար ՀՀ սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու հանձնումը Ադրբեջանին, և նշյալ քաղաքացին հանձնվել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և Ադրբեջանի իշխանություններին: Սա եղել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունը՝ միջազգային մարդասիրական նորմերից ելնելով, և այս նախաձեռնությանը Հայաստանը գնացել է առանց որևէ նախապայմանի: Նույն օրը ադրբեջանական իշխանությունների կողմից Հայաստանի ԿԽՄԿ ներկայացուցիչներին և Հայաստանի իշխանություններին է փոխանցվել 2017թ. չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:

Նախարարի առաջիկա օրակարգի մասով նշեմ, որ վաղը՝ հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարարն աշխատանքային այց է կատարելու Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենալու Արցախի ղեկավարության հետ:

Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Մնացականյանը Սլովակիայում մասնակցելու է ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այնտեղ նախատեսված են նաև շփումներ մի շարք գործընկերների հետ:

Հուլիսի 10-ին ԱԳ նախարարը մասնակցելու է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բաթումիի 16-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու համապատասխան ելույթով:

Այժմ որոշ պարզաբանումների հետ կապված: Ինչպես գիտեք, հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր, ի շարք այլ պետությունների, ապրիլին ստացել էր նաև ՀՀ պատվիրակությունը: Եվ այս առնչությամբ հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող պետությունից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ երաշխիքներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների և ընդհանրապես ազգությամբ հայերի՝ այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը և այդ երկրում ամենօրյա ռեժիմով իրականացվող հակահայկական քարոզը և խտրական վերաբերմունքը էթնիկ հայերի նկատմամբ: Մենք այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ ենք եղել քարտուղարության հետ, և քարտուղարության կողմից մշտապես ջանքեր են գործադրվել հյուրընկալող իշխանություններից ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքները: Սակայն ի հեճուկս գործադրված ջանքերի՝ միջոցառումից 2 օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում, ըստ էության, Ադրբեջանը, հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության երաշխիքներ՝ ՀՀ պատվիրակության անարգել մուտքը երկիր և մասնակցությունը տվյալ միջոցառմանն ապահովելու համար: Այսպիսով, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը տվյալ միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության՝ նիստին մասնակցելու իրավունքների իրականացումը: Այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրությունը հրավիրել այդ արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ:

Մյուս մեկնաբանությունը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ին է վերաբերում: Ադրբեջանական մամուլում որոշակի տեղեկատվություն շրջանառվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախ փորձագիտական առաքելություն ուղարկելու վերաբերյալ: Այս առնչությամբ մենք թեև արել ենք պաշտոնական հայտարարություն, բայց դեռևս շահարկումներն այս թեմայի շուրջ շարունակվում են, ուստի նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչը, լուրը հրապարակվելուն պես, անմիջապես կապ է հաստատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էրնեստո Օտտոնեի հետ, և վերջինս հերքել է ադրբեջանական մամուլում իրեն վերագրվող տեղեկատվությունը՝ Արցախ առաքելություն ուղարկելու մասին: Օտտոնեն նշել է, որ ինքն, ի պատասխան հնչեցրած հարցին, ընդհանրապես խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ առաքելություններ ուղարկելու պրակտիկայի մասին և նշել, որ  տվյալ առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է, որ շահագրգիռ կողմերը համապատասխան դիմում ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ: Նա նաև նշել է, որ  առաքելությունների իրականացման համար անհրաժեշտ է ապահովել անվտանգության միջոցներ: Արցախ առաքելություն ուղարկելու մասին  իր կողմից որևէ խոսք չի եղել։ Օտտոնեն նաև նշել է, որ իր մեկնաբանությունը եղել է  շատ պարզ և  չպետք է որևէ տարընթերցման տեղիք տար: 

Եվ երրորդ մեկնաբանությունը կապված է Լեհաստանի դեսպանության հետ առաջացած միջադեպի առնչությամբ «Հետք» լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվության հետ: Ինչպես նշել էինք «Հետք» լրատվամիջոցին, այս հարցը մենք դիտարկում ենք առավել լայն՝ ԵՄ հետ վիզաների դյուրացման գործընթացի կատարման համատեքստում, և այդ գործընթացի որևէ դրույթների կատարման ուղղությամբ թերացումները մեզ համար անընդունելի են, և մենք խստորեն ենք անդրադառնում այս հարցին: Հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումների համար, և իրեն ներկայացվել է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը: Նշեմ, որ ԵՄ հետ հարաբերություններում մենք մշտապես ընդգծում ենք մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը, և մշտապես հետամուտ ենք լինելու այս հարցում: 

Եվ մեկ հայտարարություն, որն ինձ խնդրեցին ներկայացնել, քանի որ կարևորվում է այս միջոցառումը: Դա հուլիսի 10-ից 24-ը ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության կողմից ԱԳՆ դիվանագիտական դպրոցի աջակցությամբ  անցկացվելու է արտաքին հարաբերությունների ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստման դասընթաց: Դասընթացին արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային կառույցների մասին “off the record” բաց զրույցով հանդես կգան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները: Ուստի կխնդրենք բոլոր այն լրագրողներին, ովքեր հետաքրքրված են տվյալ դասընթացով, մինչև հուլիսի 8-ը գրանցվել:

Ամփոփումից հետո Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Տպել
1122 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը