ՀՀ ԱԺ պատվիրակությունը և Կիպրոսի հանձնաժողովի անդամները քննարկել են տեղի հայ համայնքի գործունեությունը

04/07/2019 schedule18:42

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ՝ ղեկավար Յորղոս Լիլիկասի և տեղակալ Նիկոս Տոռնարիտիսի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Կիպրական կողմը, ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ երկու ժողովուրդների և պետությունների միջև կապերը գալիս են դարերի խորքից և առանձնանում իրենց յուրօրինակ ջերմությամբ, ընդհանուր պատմությամբ և արժեհամակարգով։ Կողմերն առանձնահատուկ կարևորել են Հայաստան-Կիպրոս խորհրդարանական սերտ համագործակցության առկա ձևաչափը և ընդգծել հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Կիպրոսում ապրող հայ համայնքի գործունեությանը։

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել հանձնաժողովի անդամներին Հայաստանին առնչվող բոլոր սկզբունքային հարցերում մեր երկրի կողքին լինելու և երկու պետությունների առջև կանգնած մարտահրավերներին միասին դիմակայելու համար։ Ազգային ժողովի նախագահը հաջողություն է մաղթել հանձնաժողովի հետագա աշխատանքներին` նշելով, որ Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո վերջինիս գործունեությունում նորանոր հորիզոններ են բացվում։

Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Մխիթար Հայրապետյանը մատնանշել է երկու երկրների միջև արտաքին քաղաքականության երեք հիմնական` եվրոպական, եվրասիական և մերձավորարևելյան ուղղությունները, որոնց շրջանակներում հանձնաժողովականները կձևավորեն իրենց հիմնական անելիքը։ Մխիթար Հայրապետյանը կարևորել է Կիպրոսի դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի դերակատարությունը` որպես ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության արդյունավետ կամուրջ։

Հանձնաժողովի անդամները հանդես են եկել հայտարարություններով։

Տպել
1010 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը