«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն անհասցե է. քաղաքապետարանը պնդում է, որ իրավական որեւէ պարտավորություն չունեն

Տիգրան Հեքեքյանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն մի քանի ամիս է՝ տարածք չունի, անգամ փորձեր չեն կարողանում անել: Երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ այս պահին տարբեր դպրոցներում են փորձեր անում, սակայն արձակուրդներից հետո, երբ դասերը սկսվեն, դա այլեւս անհնար կլինի:

«Օրերս առաջ մենք ելույթ ունեցանք բժիշկների համաշխարհային կոնգրեսի համար եւ լուրջ խնդիրներ ունեցանք: Ծրագիրը, որով հարյուր տարի երգել էինք, արդեն խնդիր էր ներկայացնելը, որովհետեւ մեզ մի քանի փորձ էր պետք: Այն խումբը, որը երբեւէ խնդիր չուներ, քնից էլ հանեիր կերգեր, հիմա լուրջ չարչարանքների մեջ է, եթե մի քանի անգամ էլ նման խնդրի առաջ կանգնենք՝ կզրկվենք երգչախմբից»,- իր մտահոգությունը հայտնեց Հեքեքյանը:

Արամի 23 հասցում գտնվող եւ սեփականության իրավունքով երգչախմբին պատկանող, պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը փլուզվել էր տարեսկզբին: Երկար տարիներ բարձրաձայնված նախազգուշացումները, անտեսված մնալով, ի վերջո հանգեցրել էին դրան: Շենքն այսօր էլ է մնում փլուզված։

Փլուզման հիմնական պատճառն, ըստ էության, շենքին հարակից կառուցապատումն էր։ Կառուցապատումը կատարվել է քաղաքապետարանի թույլտվությամբ՝ առանց Մշակույթի նախարարության թույլտվության՝ քաղաքաշինության նորմերի խախտմամբ։ Դրա արդյունքում վթարվել է հուշարձան-շենքի հարակից պատը։

Արամի 23 հասցեում կառուցապատում իրականացնող շինարարական կազմակերպության գործողությունների դեմ բազմիցս ահազանգել է երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Մշակույթի նախարարությունը եւս պնդել է, որ շենքն ամեն կերպ պետք է պահպանել եւ կանխել նրա վերջնական փլուզումը: Նախարարությունն այդ մասին տեղեկացրել է պատկան մարմիններին, քաղաքապետարանին, որոնք եւ անօրինական թույլտվություն են տվել շինարարության համար։

Տիգրան Հեքեքյանն այդ հարցով դիմել է դատարան՝ վիճարկելու կառավարության որոշումը. Քրեական գործ է հարուցված, բայց մինչեւ այդ հարցը լուծվի՝ երեք տարի կարող է անցնի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում Հեքեքյանը հայտնեց, որ ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին իրենց ելույթից հետո երգչախումբը գրեթե 7 ամիս նորմալ փորձեր չի անցկացրել:

Ամիսներ առաջ տեղի ունեցած շենքի փլուզումից հետո իրենց կողմից հրավիրվել էին իտալացի մասնագետներ, ճարտարապետներ, հնագետներ, որոնք շատ մատչելի գումարով նախագիծ էին կազմել, որն այդպես էլ օդում մնաց:

Մոտ 7 միլիոն դրամ արժողությամբ նախագիծը Երեւանի քաղաքապետարանին եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն է ներկայացվել, որպեսզի հաստատեն, սակայն չի հաստատվել: Մարտի 20-ին նախագիծը ներկայացվել է քաղաքապետարան՝ հաստատման, եւ գրված է եղել, որ մեկ-երկու շաբաթվա մեջ եթե չսկսվեն աշխատանքները, այս նախագիծն անհիմն կլինի, որովհետեւ հողի գրունտների, անձրևաջրերի հետ կապված փոփոխություն կլինի ու նորից հետազոտելու կարիք է կառաջանա:

Հեքեքյանը հայտնեց, որ նախագիծն այդպես էլ չի ստորագրվել. «Մարտի 20-ից անցել էր երկու ամիս, եւ նոր տալիս են ճարտարապետահատակագծային առաջադրանք: Իտալացիները պիտի անեին, իրենք էլ ասում են՝ 4 ամիս անցել է, հնգակողմ պայմանագրի ժամկետը մայիսի 31-ին լրացել է: Մենք արդեն ոչ ոք ենք, քանի որ անգամ պայմանագիր չունենք: Հիմա իրենց խնդրում, հորդորում ենք, որ նորից թռնեն գան, նոր պայմանագիր կնքենք, նորից այդ բոլոր գործընթացներն անենք»:

Երգչախմբի ղեկավարը դժգոհություն հայտնեց՝ ասելով, որ Հայաստանում նմանատիպ բյուրոկրատական քաշքշուկները դիտավորյալ են արվում, իսկ եթե՝ ոչ, այդ ամենն ուղղակի անտարբերության եւ անկազմակերպվածության հետեւանք է:

Հունվարին կառավարության նիստից հետո, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ի-Եմ-Սի կազմակերպությունը պիտի վճարի եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ը մի տարածքում փորձ անելու հնարավորություն ունենա:

«Ամսական 3 հազար դոլարին համարժեք գումար էր, որ պետք է տային շինարարություն իրականացնողները, որոնց պատճառով մենք մնացել ենք անտուն: Ցավոք սրտի, երեք ամիս չէինք գտնում տարածք եւ ապրիլին գտանք, Ի-Եմ-Սի-ն մեկ ամսի գումարը տվեց: Առաջին մեկ ամսից հետո մենք այլեւս գումար չստացանք: Հիմա մենք դպրոցում ենք փորձեր անում, բայց դատապարտված ենք այստեղից էլ դուրս գալու, որովհետեւ այդ մարդիկ մեզ հարգելով՝ շատ չնչին գումար էին ուզել, որը մենք չկարողացանք վճարել»,-ասաց երգչախմբի ղեկավարը:

Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի թերացումն էլ կա այս հարցում, քանի որ վերջինս որեւէ ձեւով չի կարողացել հասնել նրան, որ շինարարություն իրականացնող կազմակերպությունը վճարի խոստացված գումարը, կամ պայմանագիր կնքի իրենց հետ, որպեսի ստիպված լինի պարտավորությունները կատարել:

«Երեւանի քաղաքապետարանը պետք է կարողանա հասկանալ, թե փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ չնայած իր ջանքերին, ինչու չի կարողանում ստանալ այդ մարդկանցից գումարը, կամ ստիպել, որ պայմանագիր կնքեն»,-ասաց նա:

Հեքեքյանի վստահեցմամբ՝ կա՛մ քաղաքապետարանը պետք է օգնի Վիրաբյանին՝ իրականացնել այդ աշխատանքը, կա՛մ նրանք պետք է դիմեն վարչապետի աշխատակազմի ղեկավարին, հիշեցնեն, որ իրենց համաձայնությամբ է այս ամենն արվել, իրենք են որոշել, թող իրենք էլ միջամտեն, որպեսզի իրականացվի:

Հեքեքյանը հայտնեց, որ երգչախումբը մեծ հյուրախաղերով սեպտեմբերին մեկնելու է Գերմանիա եւ Լիտվա: Հյուրախաղերը նվիրված են Կոմիտասի 150-ամյակին: Սակայն շատ լուրջ խնդիրներ կարող են ունենալ, որովհետեւ 7 ամիս նորմալ փորձեր չեն իրականացրել:

Երգչախմբի ղեկավարը պատրաստվում է նորից դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բարձրաձայնել: «Ուրիշ ճար չունենք, հիմա պետք է գրենք մեր փորձասենյակների համար տրվող գումարը ստանալու համար: Գոնե ապահովեն երգչախմբի փորձերի խնդիրը, հետո հանգիստ սկսեն զբաղվել շենքով»,-ասաց Հեքեքյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ իրավական առումով Երեւանի քաղաքապետարանը ոչ մի պարտավորություն չունի «Հայասատանի փոքրիկ երգիչներ ասոցիացա» ՀԿ- ի հանդեպ:

Արամի 23 հասցեում գտնվող շենքը Երեւանի քաղաքապետարանի հետ էական որեւէ առնչություն չունի: Նույնը Ի-Եմ-Սի կազմակերպության կողմից տրվող գումարների մասով, մենք որեւէ իրավական պարտավորություն չունենք: Այդ գործողությունները արվել են զուտ նրա համար, որ երկու կողմերին բերենք բանակցային սեղանի շուրջ, որ ընդամենը քննարկեն ու հասկանան: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ին Պուշկին դպրոցում փորձել ենք հատկացնել տարածք, որտեղ կկարողանան փորձեր կազմակերպել»,-ասաց Վիրաբյանը:

Ինչ վերաբերվում է Ի-Եմ-Սի կազմակերպության հետ պայմանագիր չկնքելուն, ապա Վիրաբյանը նշեց, որ այստեղ էլ Երեւանի քաղաքապետարանը իրավաբանորեն որեւէ բան պահանջելու իրավունք չունի. «Եթե մեր գործողությունները դիտարկվել են որպես պարտավորություն, ուրեմն այդտեղ մենք ասելիք չունենք»:

Վիրաբյանը հիշեցրեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն այսքան տարի գործունեություն է ծավալել Արամի 23 շենքում, Երեւանի քաղաքապետարանի կողմից չի դիտարկվել որպես տարածքի խնդիր ունեցող ՀՈԱԿ: Սակայն, քանի որ վերջին մի քանի ամսում տեղի ունեցան շենքի փլուզման եւ նմանաատիպ գործընթացներ, քաղաքապետարանը սկսեց տարբերականեր դիտարկել ՀՈԱԿ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Տպել
8860 դիտում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Դեռևս ապրիլին հայտնել ենք ռուսական կողմին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին

Հարգելի բարեկամ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները. Պուտինը հեռագիր է հղել Էրդողանին

«Արցախ են տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ». Գուրգեն Նրսիսյանը տեսանյութ է հրապարակել

Ալիևը զանգահարել է Էդրողանին, շնորհավորել նրան և հայտնել Թուրքիա մեկնելու պատրաստակամության մասին

23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի անցման վրա, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն

Որ նահանգներում է հետընթաց գրանցել Քըլըչդարօղլուն, որը էական նշանակություն է ունեցել արդյունների վրա

Ապարանում այսօր մեծ տոնախմբություն է եղել. հանդիսավոր տոնվել է Առաջին հանրապետության օրը

Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին

Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ

Ձայների 89.81 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է

Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը կրճատվում է

Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է

Իրար են բախվել «Nissan» և «Chevrolet» ավտոմեքենաները․ տուժածները հոսպիտալացվել են

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում

Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը

«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, առաջ շարժվելու մեր կամքը. Փաշինյան

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել (տեսանյութ)

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում

Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը. Ալիև

ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Սարդարապատի հուշահամալիրում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

1918-ից ավելի քան մեկ դար անց այսօր էլ կենսական են Հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր (լուսանկարներ)

«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ հաղթել է և դարձել մրցաշրջանի չեմպիոն

Սայաթ-Նովա պողոտայում ապօրինի հատել են 3 հսկայական բարդի. օրինազանցները բերման են ենթարկվել

Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ, եղել բժշկական կենտրոնում

Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթևեկելի է

Թուրքիայի կենտրոնում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, մեր հայրենիքը մեր պետությունն է. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Երևանում՝ ավտովթարի վայրում, Ոստիկանության զորքերի ծառայողը փորձել է պարեկներին մոլորեցնել, որ խմած վարորդին փոխեն

Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց Հայոց պատմության էջերում. ՀՀ ԱԺ նախագահ

Առևանգված երկու հայ զինծառայողը Ադրբեջանում կալանավորվել են

Թուրքիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Ադրբեջանի կողմից առևանգված երկու զինծառայողի հարազատները ահազանգել են ՄԻՊ-ին

Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար. Արցախի նախագահ