Խոշոր հրդեհ Խնկոյանում. այրվել է անասնագոմն ու 800 հակ անասնակերը. ստիպված կլինեն մորթել կենդանիներին (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Խնկոյան գյուղում: Առավոտյան 09:30-ին հրդեհ է բռնկվել նույն գյուղի բնակիչ Կարապետ Հայրապետյանին պատկանող անասնագոմում: ՀԺ-ի թղթակիցը Խնկոյանից հաղորդում է, որ ահազանգը Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ ստացվելուց հետո դեպքի վայր է ուղարկվել 3 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը: Հրշեջները ժամեր շարունակ պայքարել են կրակի տարածման դեմ: Հրդեհի տարածմանն ու ակտիվացմանը խոչընդոտել է ուժեղ քամին ու ներսում կուտակված անասնակերը: Մինչ հրշեջները պայքարել են կրակի դեմ, գյուղացիները մեկ մարդու նման օգնել են տան տիրոջը անասնագոմից ու հարակից հավանոցից դուրս բերել կենդանիներին: Հայրապետ Կարապետյանի ընտանիքը բաղկացած է 8 անձից: Եկամտի միակ միջոցը անասնապահությունն էր, այսօր սակայն շիվարած են մնացել, թե որտեղ պետք է գիշերը պահեն կենդանիներին: Անասնագոմը նորոգել չեն կարող, հետեւաբար, եթե օգնության ձեռք մեկնողներ չեղան, ստիպված կամ հարկադիր մորթի են ենթարկելու, կամ էլ վաճառելու են՝ զրկվելով ապրուստի միակ միջոցից: Տան տիրոջ խոսքով՝ վնասները մեծ են, պետք է մտածել ոչ միայն անասնագոմը նորոգելու մասին, այլ նաեւ՝ անասնակերի: Ընտանիքի միակ հույսը համայնքային ու մարզային իշխանություններն են: Կրակն, ըստ տան տերերի ու հարեւանների, նախնական վարկածով առաջացել է հոսանքի տատանումից, ասում են՝ եղանակը շատ շոգ չի եղել, որ կրակ բռնկվեր, դիտավորյալ հրդեհելու վարկածն էլ բացառում են:

Տպել
6645 դիտում

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

Հայտնաբերվել են հետախուզվողներ. նրանց մի մասն ինքնակամ է ներկայացել

Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Սպանության փորձի մեղադրանքով վնասազերծվողի մոտ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Վթար Կապան քաղաքում. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով. վարչապետ

Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Մշակութային գործիչները կոչ են անում Ս. Կարապետյանին հուղարկավորել Գիտությունների ազգային ակադեմիայից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, 2 մարզերում ձյուն է տեղում

Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ. վարչապետ

Հայ-ղրղզական միջխորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում