Հայաստանին ու Վիետնամին կապում են ավանդական հարաբերությունները. հանդիպում Վիետնամի ԱԺ նախագահի հետ

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ արձանագրվող հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդման կապակցությամբ: Տեղյակ եմ, որ երեկ արդյունավետ և բաց քննարկումներ եք ունեցել մեր երկրի վարչապետի հետ»,- ասել է Նգույեն Թխի Քիմ Նգանը` ավելացնելով, որ Ազգային ժողովը ևս ամեն կերպ կաջակցի երկկողմ կապերի զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ արդյունավետ բանակցություններ է ունեցել Վիետնամի իր գործընկերոջ հետ` ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ: «Աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվի հարցերի լայն շրջանակ և կընդունվեն արդյունավետ որոշումներ` վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման և այլ ուղղություններով: Պայմանավորվել ենք նիստի շրջանակում անցկացնել նաև բիզնես ֆորում, որը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանին ու Վիետնամին միմյանց են կապում ավանդական հարաբերությունները: Վարչապետը նշել է նաև, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի Մինի` 1959 թվականի Հայաստան այցից մեր ժողովրդի մոտ մնացել են ջերմ հիշողություններ:Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և տիկին Նգույեն Թխի Քիմ Նգանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է:

ՀՀ վարչապետը և Վիետնամի ԱԺ նախագահը բարձր են գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը և անհրաժեշտ համարել շարունակել քննարկումները` միմյանց դիրքորոշումներին համահունչ գործունեությունը շարունակելու նպատակով:

Զրուցակիցներն ընդգծել են, որ ՀՀ վարչապետի` Վիետնամ այցի արդյունքում երկու երկրների միջև ձևավորվել է համագործակցության բարենպաստ մթնոլորտ և կողմերը պետք է շարունակեն ակտիվ գործակցությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով:  

Տպել
734 դիտում

Ռուսաստանի արտգործնախարարությունը «կոշտ զրույցի» է կանչել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին

Առկա է հայ-վրացական փոխգործակցության խորացման մեծ ներուժ. տեղի է ունեցել ՀՀ և Վրաստանի նախագահների առանձնազրույցը

Դավիթաշենում ազդարարման շչակ է գործարկվելու

Երկու զինծառայողի մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. ձերբակալվել է նույն մարզի 33-ամյա բնակիչը

Ոստիկանության Գուգարքի բաժնի սպասարկման տարածքի անտառներից ծառեր են հատվել (տեսանյութ)

Ջրականի շրջանում իրականացվող որոնումների ընթացքում ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻՊԾ օպերատիվ խմբի հրամանատարը

Հունվարի տոնական օրերից 5-ը աշխատանքային դարձնելը ծայրահեղ մոտեցում է. տնտեսագետ

Հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ մարտավարական իրավիճակը կայուն է

Մենք գերսպասումներ ունենք մեր դաշնակցային երկրներից. Վիկտոր Ենգիբարյան

Կարևորվում է հատկապես հայ-ղազախական համագործակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում․ Չոբանյանն ընդունել է Իմանբաևին

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մասնակցում է ԱՊՀ շրջանակում անցկացվող նիստին

Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը

Փակ դռներ, անպատասխան հարցեր. ԵՊՀ-ի՝ երեկ հետաձգված նիստը չեղարկվել է

Վրաստանի նախագահի նստավայրում դիմավորել են Հայաստանի Հանրապետության նախագահին (տեսանյութ)

Ինչ անել, եթե ՀՀ քաղաքացու օրը համընկնի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ. պատգամավորը կարգավորում է առաջարկում

Բոլորը բոլորին թշնամի են համարում, բոլորը բոլորին դավաճան են անվանում. Մխիթար Հայրապետյան

Ապրիլի 24-ը մոտենում է, Թուրքիան դարձյալ անհանգստության նշաններ է ցույց տալիս

ՊՆ-ում քննարկվել է ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր

Քրեական գործի առնչությամբ կասեցվել են ԲԴԽ նախագահի լիազորությունները. նրա պարտականությունները կկատարի Ջհանգիրյանը

Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան նոր թիմ է ձևավորում

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի. վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հիմնովին դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայակործան գործունեությունը. Արցախի ԱԺ նախագահ

Կարծում եմ՝ մենք ականատես կլինենք տնտեսության վերականգնմանը, ինչն էլ կարտացոլվի ֆինանսական շուկաներում. Ֆիլիպ Լինչ

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ զորավարժությունների շտաբային բանակցություններին

Արսեն Թորոսյանը Ֆան Յոնգի հետ զրույցում կարևորել է չինական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներգրավվածության ընդլայնումը

Չունենք արդի մարտահրավարներին համապատասխան տնտեսության կառուցվածք. տնտեսագետը՝ խոշոր հարկ վճարողների ցուցանիշների մասին

Վալենտինա Մատվիենկոն կոչ է արել պահպանել փխրուն խաղաղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

ԱԽ գրասենյակը պարզաբանել է Օնիկ Գասպարյանի հնչեցրած պնդումները և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր

Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար․ ՄԻՊ

600 հազար դրամ կաշառքը վերցնելուց հետո մայորը բերման է ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև․ քննարկվել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի

Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

Արագածոտնի մարզում պետական բյուջեի շրջանակներում կկառուցվի Ծաղկահովիտի առողջության կենտրոնը

Առանց Արթուր Ալեքսանյանի․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ Եվրոպայի առաջնությունում

Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան. Սուրեն Պապիկյան

Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի, որ ինքն է ճիշտ ասել, ոչ թե Օնիկ Գասպարյանը. Էդմոն Մարուքյան

Հարավից տաք օդային հոսանքներ են ներթափանցում. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը. վերջնաժամկետը մայիսի 10-ն է