Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին

Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների:

Հանդիպմանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ բ. գ. դ. Արմեն Չարչյանը Նորին Սրբությանը ներկայացրեց համագումարի մասնակիցներին՝ տեղեկություններ փոխանցելով համագումարի ընթացքի և արձանագրված արդյունքների մասին:

Այնուհետև Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կապակցությամբ աշխարհասփյուռ անվանի հայ բժիշկների` Հայաստանում մեկտեղվելու առիթով: Հայոց Հայրապետը գովելի և խրախուսելի նկատեց նման միջոցառումների անցկացումն ու բժիշկների միջև մասնագիտական փորձի փոխանակումը ի նպաստ հայրենիքի առողջապահության ոլորտի բարելավման և բժշկագիտության զարգացման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ համագումարները առիթ կդառնան աշխարհի տարբեր երկրներում և հայրենիքում իրենց ոլորտներում մեծ ձեռքբերումներ արձանագրած հայ բժիշկների ներուժի համախմբման և դրա ծառայեցման ազգի զավակների առողջության պահպանմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ նման գործակցություն արդեն իսկ ձևավորվել է և բարի պտուղներ տվել Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և այլ բուժ. հաստատություններում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց համագումարի աշխատանքներին` վստահություն հայտնելով, որ այն կբացահայտի և իր աշխատանքներում կընդգրկի նորանոր բժիշկների:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու ներկայիս կացությանը, գործունեությանը, եկեղեցականության պատրաստության ընթացքին և իրականացվող ծրագրերին

Տպել
255 դիտում

Հայոց բանակը պետք է լինի ամենամարտունակը. վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Հայտարարություն մրցույթի մասին

ՊՆ-ում ֆիննական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Հայաստանը մտադիր է մեծացնել երկրի դիմադրողականությունն աղետների ռիսկերի նկատմամբ․ Ավինայն

Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում․ ոստիկանություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հեռավար տարաբաշխված ուսուցում․ Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը․ ՊՆ

Դա կխանգարի այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով. Դավիթ Գրիգորյան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության պատվիատուները հայտնի չեն. գործով ձերբակալված չկա

Ամասիայում բացվեց բրդի գործարանը (լուսանկարներ)

Գոմի դռանը պայթուցիկ են դրել․ սեփականատերը պայթյունից մահացել է․ մանրամասներ՝ Սիսիանի պայթյունից

ՀՀ-ի ու Ղազախստանի փոխվարչապետերը քննարկել են միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը

Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել. Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ժամանեց ԲԴԽ

Ապօրինի անտառահատումները հսկայական եկամուտ են ապահովել 10-15 ընտանիքի համար. ովքեր են ոտնահարում «լափելու իրավունքը»

Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

Կյանքը «կադրում» և «կադրից» դուրս