Երևան
16 °C
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը Գյումրիում կտրվի «ԱՊՀ երկրների համարտադրություն ֆորում» ծրագրով: Հուլիսի 9-ին նախ ասուլիս կլինի, հետո՝ ֆիլմի ցուցադրություն: Գյումրիում «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ԱՊՀ երկրների արտադրության 8 ֆիլմ կցուցադրվի: Բացումը կազդարարի Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը, որը նվիրված է հայ մեծանուն կիոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Այդ օրը Գյումրիում կլինի նաեւ ֆիլմի ստեղծագործական կազմը: «Սուսերով պարը» ֆիլմի պրեմիերան կայացել է Շանհայի միազգային կինոփառատոնում: Ֆիլմը Գյումրիում կցուցադրվի առաջին անգամ:
Մեկ ֆիլմ էլ կա, որի ռեժիսորն այն ցուցադրելու իրավունք միայն Գյումրիի համար է տվել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Արմինե Հարությունյանը: «Դա հատուկ գյումրեցիների համար ցուցադրվելիք ֆիլմ է՝ «Էրկեն կիշեր», Էդգար Բաղդասարյանի ֆիլմն է: Մեկ ֆիլմ էլ հատուկ գյումրեցիների համար մենք ենք նախատեսել «Սերիական մարդասպանը»: Գյումրիում է նկարահանվել, միայն այստեղ էլ կցուցադրվի: Դա էլ մեր ստեղծագործական խմբի նվերն է Գյումրիին, կգնաք, կնայեք: 22 րոպեանոց ֆիլմ է»,-ասաց փառատոնի պատասխանատուն:
Գյումրիում օրական 2 ֆիլմ կցուցադրվի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ժամը 18:00-ին եւ 20:00-ին: Բոլոր ֆիլմերն ունեն հայերեն ենթատողեր: Մուտքն ազատ է: «Ոսկե ծիրան»-ի ներկայությունը Գյումրիում, ըստ քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի, մշակութային ապակենտրոնացման լավագույն օրինակներից մեկն է: «Պետք է վստահություն հայտնեմ, որ համագործակցությունն իր շարունակությունն ունենալու է: Այն ինչը կատարվում է մայրաքաղաքում,առավել եւս «Ոսկե ծիրան» -ի շուրջ, մինչ այս սահմանափակվում է կինոդիտումներով նաեւ Գյումրիում: Կարծում եմ համագործակցային այլ ծրագրեր պետք է մտածել, եւ անել այնպես, որ մայրաքաղաքային այդ աշխուժությունն ու մեծամասշտաբայնությունն ինչ-որ իմաստով տեղափոխվի նաեւ Գյումրի: Սա ոչ միայն անհրաժեշտություն է, այլ պահանջարկ, քանի որ Գյումրիում եւս կինոմշակույթն իր ամենատարբեր դրսեւորումներն ունի»,-փառատոնի պատասխանատուներին տեղեկացրեց քաղաքապետարանի պաշտոնյան:
Սովորաբար այս եւ նման փառատոնների ժամանակ, անկախ մուտքի անվճար լինելու հանգամանքից, դահլիճը կիսադատարկ է լինում: Իրազեկման պակա՞ս կա, թե մեկ այլ խնդիր, ՀԺ-ի հարցին ի պատասխան, Արմինե Հարությունյանն ասաց՝ ժամանակի խնդիր է: Դեռ պետք է անցում կատարվի պոպ-կորն ժանրի ֆիլմի ընտրությունից դեպի արժեքավորը: Ըստ նրա, մարդիկ քիչ-քիչ կսովորեն, եւ մեկ-երկու տարի հետո պատկերը կփոխվի:
Երեւանում հուլիսի 7-ից 14-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 740-ից ավել հայտ է ստացել աշխարհի տարբեր երկրներից: Դրանցից ընտրվել են միայն 215-ը: Շատ ֆիլմեր կան, որոնք Օսկարի եւ Կաննի կինոփառատոնի դափնեկիրներ են:
Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից, գործում է GAIFF Pro կինոյի զարգացման հարթակը, որը մասնակիցներին հնարավորություն կընձեռի հուլիսի 9 -ից 13-ը Երևանում հանդիպել հրավիրված միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, կինոֆոնդերի, ստուդիաների և փառատոնների ներկայացուցիչների հետ և ստեղծել համատեղ արտադրության և համագործակցության հնարավորություններ՝ ներկայացվող լիամետրաժ կինոնախագծի կամ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմի համար:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ