Սոցիալական. կես կիլո միրգ՝ փոքրիկի համար

07/07/2019 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 7-ի համարում

Երիտասարդ տղամարդն ամեն Աստծու օր դուրս է գալիս տնից՝ աշխատանք գտնելու մտադրությամբ, որպեսզի կարողանա նորաստեղծ ընտանիքի ու մոր համար փոքր-ինչ մարդավայել կյանքի պայմաններ ստեղծել: Բայց ամեն օր անհաջողություն է արձանագրում ու թեւաթափ եղած տուն վերադառնում: Ամեն անգամ ստացած պատասխաններն էլ գրեթե չեն տարբերվում իրարից. «2 օր շուտ գայիր...», «Մի շաբաթ առաջ գայիր...» կամ էլ անպայման համապատասխան աշխատանքի փորձ են ուզում, բայց որտեղի՞ց մարդուն այդ փորձը, երբ բոլորն են դա պահանջում: «Ամեն օր դուրս ա գալիս: Որ օրը փող է լինում, տրանսպորտ է նստում, որ օրը չի լինում՝ ոտքով եսիմ որտեղից որտեղ ման ա գալիս, հոգնած, նեղված գալիս ու թուլացած պառկում»,- որդու անելանելի վիճակն է ներկայացնում նրա 67-ամյա մայրը՝ Փ.-ն, որն իրենց ապրելակերպի պատճառով անհարմար է զգում ու խնդրում անուններ չգրել.

«Մարդիկ կկարդան, ամոթ է»: Նրա տղան բարձրագույն կրթություն չունի: Փոխարենը արհեստ է սովորել՝ հույս ունենալով, որ դա բոլոր իրավիճակների ու բոլոր ժամանակների համար է: Բայց այն արհեստանոցը, որտեղ աշխատելով ավտոմեքենաների ապակիներ է փոխել եւ դռների փականներ նորոգել, վաճառել են՝ արհեստավորներին թողնելով անգործ: Դրանից հետո նրա հույսը շինարարության վրա որեւէ գործ գտնելն է, որովհետեւ սեփական արհեստանոց ունենալ չի կարողանում, ունեցողների մոտ աշխատելու համար էլ՝ «ծանոթ է պետք»,- ասում է պառավ կինը: Այսօր այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ եթե գործարարական ձիրք չունես, ինքդ նախաձեռնող ու գործ դնող չես, մեծ դժվարությունների առաջ ես կանգնում: Մինչդեռ, բնական է, որ ամեն մարդ չի կարող նման օժտվածություններ ունենալ:

Տարիներ առաջ մայր ու տղա առեւտուր են ձեռնարկել, բայց շատ շուտով հասկացել են, որ դա էլ իրենց համար չէ: «Պարտքով փող վերցրինք, հաց առանք, որ հաց ծախենք, գոնե 10 դրամ, 20 դրամ մնա մեջը: Մի կողմից միլիցեն եկավ հաց ուզեց, մի կողմից էլ գողացան»,- արդեն անցած դեպքերն է հիշում տիկին Փ.-ն: Առեւտրի գործը գլուխ չի եկել եւ միայն պարտքի տակ է գցել նախաձեռնողներին՝ ստիպելով հանգել որոշման, թե այլեւս նման գործ չեն ձեռնարկի, ավելի լավ է սոված մնան: Այսօր նրանք իսկապես կիսաքաղց են ապրում իրենց մեկ սենյականոց բնակարանում, որտեղ մտնելով՝ թվում է, թե ուր որ է շնչահեղձ ես լինելու դրա փոքրությունից: Տիկին Փ.-ն գիշերները տեղավորվում է խոհանոցում դրված թախտին՝ հյուրասենյակը թողնելով տղայի նորաստեղծ ընտանիքին: Հարսը «Հայփոստում» որպես օպերատոր է աշխատում՝ ստանալով մոտավորապես 20 հազար դրամ:

Տիկին Փ.-ն էլ 14 հազար դրամ կենսաթոշակ է ստանում: Նպաստ այս ընտանիքին չի հասնում. պատճառաբանել են, թե տարիներ առաջ ամուսնացած աղջիկն իրենց տանն է գրանցված: Իսկ իրենց ստացած մոտ 35 հազար դրամով նրանք մի կերպ ճակատ են տալիս կյանքի հետ՝ ստիպված երկրորդական պլան մղելով մյուս բոլոր հարցերը: Տիկին Փ.-ին, որը տասնամյակներ շարունակ աշխատել է Երեւանի «Գարուն» կարի արտադրական միավորումում, 6 տարի առաջ հեռացրել են աշխատանքից, քանի որ ամեն օր սիրտը վատանում էր, ու գործը հաճախ խափանվում: Բայց ազատելով աշխատանքից՝ վերջնահաշվարկ չեն արել, եւ նա չի ստացել համապատասխան գումարը: «Ֆաբրիկան ի՞նչ եկամուտ է ստանում, որ «ռասչյոտային» տանք»,- եղել է այստեղից ստացած պատասխանը:

Իսկ գուցե այդ ստացած գումարով նրանք կկարողանային գազ քաշել, որի գներով այս պահին չեն էլ հետաքրքրվում. միեւնույն է՝ դա իրենց ուժերից վեր է լինելու: 67-ամյա կնոջ թիկունքին նաեւ ուռուցք է հայտնաբերվել, բարեբախտաբար՝ բարորակ: Բժիշկները հաշիվ-հաշվարկ անելուց հետո հայտնել են, որ վիրահատության համար 100 հազար դրամ կպահանջվի: «Հացի փող չունեմ, ի՞նչ վիրահատություն»,- ասում է հիվանդ կինը, որը թոռնիկի խնամքով է զբաղվում: Շոգերի պատճառով փոքրիկ Վ.-ն գրեթե հրաժարվել է ուտելուց՝ մեծ սիրով միայն միրգ ընդունելով՝ դրանով իսկ ծնողների համար բարդություններ ստեղծելով: Եւ նրանք, շատ բաներից իրենց զրկելով, միրգ են առնում, այն էլ կես կիլոգրամով եւ միմիայն երկու տարին դեռ չբոլորած Վ.-ի համար:

Աննա Զախարյան

Տպել
1184 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին