Մեղավորին փնտրեք ողջերի մեջ

07/07/2019 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 7-ի համարում

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը երեկ մի նյութ է հրապարակել, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացված են «Արմավիայի»՝ մայիսի 3-ին Սոչիի մատույցներում վթարի ենթարկված «A-320» ինքնաթիռի թռիչքի վերջին մոտ մեկուկես րոպեները: Նյութում օգտագործվել են «A-320»-ի «սեւ արկղերի» վերծանումից ստացված տվյալները: Ինքնաթիռի սարքավորումների գործունեության ընթացքի պարամետրերը պարունակող «սեւ արկղի» վերծանման տվյալների հատկապես վերջին հատվածը ներկայացված է դրվագ առ դրվագ, ըստ իրադարձությունների զարգացման ընթացքի: Ի դեպ, հրապարակումից պարզ է դառնում, որ «սեւ արկղերը» ոչ թե Մոսկվայում են վերծանվել, այլ Ֆրանսիայում:

Ավիավթարի պատճառները հետաքննող միջգերատեսչական հանձնաժողովին տրամադրվել են վերծանման արդեն իսկ պատրաստի արդյունքները: Նյութում բերված ամենակարեւոր տվյալներից մեկն այն է, որ ինքնաթիռի երկու ինքնակառավարիչներից երկրորդը (վերծանման տվյալներով՝ գործել են երկու ինքնակառավարիչներ` թիվ 1 եւ թիվ 2) ինչ-ինչ անհասկանալի պատճառներով անջատվել է: Այսինքն, խոսքն այն մասին է, որ թիվ 2 ինքնակառավարիչն ինքնաթիռի հրամանատարը չի անջատել, այլ այն ինքուրույն է անջատվել: Ավելին, հենց այդ անակնկալ անջատման արդյունքում էլ ինքնաթիռը հայտնվել է ոչ ստանդարտ իրավիճակում, քանի որ ինքնաթիռի քիթը ցցվել է վեր, եւ ստեղծվել է վթարային իրավիճակ:

«A-320»-ի հրամանատարը ստիպված է եղել անջատել նաեւ թիվ 1 ինքնակառավարիչը եւ ինքնաթիռի ողջ կառավարումը վերցնել իր վրա: Ըստ վերծանման արդյունքների, հրամանատարին մի պահ հաջողվել է ինքնաթիռը ուղղել եւ բարձրություն հավաքել: Սակայն, քանի որ առջեւում եղել են լեռներ, ինքնաթիռը շրջելու անհրաժեշտություն է առաջացել` դրանցից խույս տալու համար: Հենց այս մանյովրի կատարման ընթացքում էլ ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ի՞նչն է հետաքրքիր, «ՄԿ» լրագրողը, ներկայացնելով վերծանման արդյունքները, նաեւ նկատում է, որ դրանցում որոշ տվյալներ բացակայում են, հենց այդ պատճառով էլ մասնագետները դժվարանում են վթարի ստույգ պատճառները նշել:

Բացակայող տվյալները, ըստ հեղինակի, կարող էին պատկերն ամբողջականացնել: Հետեւաբար հարց է ծագում, իսկ ո՞ւր են եւ ինչո՞ւ են բացակայում այդ տվյալները: Բացակայող տվյալները «սեւ արկղի» կրիչներո՞ւմ չեն պահպանվել, թե՞ ֆրանսիական կողմը ինչ-ինչ պատճառներով դրանք չի ցանկացել տրամադրել: Ռուս լրագրողը երկու տարբերակն էլ չի բացառում, բայց արձանագրում է այն փաստը, որ առանց դրանց վթարի ստույգ պատճառները պարզել հնարավոր չէ: Արդյունքում, «ՄԿ»-ի հրապարակման հեղինակը, որպես վթարի հնարավոր վարկած, առաջ է քաշում ինքնաթիռի անսարքությունը` նկատելով, որ զոհված անձնակազմին հետմահու մեղադրելը շատ հեշտ է, եւ կոչ է անում վթարի մեղավորներին փնտրել ողջ մնացածների մեջ:

Տպել
984 դիտում

Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է հյուսիսային հատվածի մի շարք զորամասեր և առաջնագիծ

Իջեւանում բախումներից տուժածներն այժմ անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ․ ԱՆ խոսնակ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Էրբիլում զինված հարձակում է եղել թուրք դիվանագետների վրա, մեկը սպանվել է

Եղվարդ քաղաքում այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք

Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. պահանջը նույնն է՝ ՆԳ նախարարի հրաժարականը

M4 միջպետական ճանապարհի Իջեւանի հատվածը բացվել է առանց որեւէ անօրինական պահանջի կատարման. Տավուշի մարզպետ

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)

Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու

Տեղի է ունեցել ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը. որ ասենք՝ մեր անկախ, սկզբունքային դատարանը որոշեց. Ն. Փաշինյան

Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկել. նա սկսել է ինքնուրույն շնչել

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ տանկերի տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր շարժում. վարչապետ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

100 հազար դոլար, 18 մլն դրամ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ունեցվածքը