Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը եւ տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության ավագ պետական նախարար Կո Պո Կունի եւ Սինգապուրի, ինչպես նաեւ հարեւան երկրների ու տարածաշրջանների՝ Մալայզիայի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Հոնգկոնգի, Ավստրալիայի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից հայկական փողոցի նորաբաց այգում տեղի է ունեցել «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Արձանը կառուցվել է բարերար Խաժակ Մանուկյանի նախաձեռնությամբ:

«Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը, որը հայտնի է նաեւ որպես Սինգապուրյան կամ Ալոհա արքայադստեր խոլորձ, հիբրիդային տեսակ է, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ։ Հայտնի խոլորձն իր անվանումն ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով ծաղիկը հայտնաբերել է Եղեգնուտում:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանն այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, շրջայց կատարել հայկական ժառանգության թանգարանում: Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետեւ հանդիպել վերը նշված պետությունների հայ համայնքների ներկայացուցիչներին: 

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` վարչապետը ծակեպսակ է դրել Հիշողության պարտեզում կանգնեցված հայկական խաչքարի մոտ: Պարտեզում ամփոփված են նաեւ բազմաթիվ հայկական տապանաքարեր:

Ողջունելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հայրենակիցների ջանքերով հավերաժացվեց մեր մեկ այլ հայրենակցի վաստակը Սինգապուրի առաջ: Գիտեք, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող ծաղիկը` խոլորձը, որն անվանվել է հենց մեր հայրենակցի անունով, ստեղծել է Աշխեն Հովակիմյանը, սինգապուրյան վարկածով` Ագնես Ջոակիմին: Սա խորհրդանշական իրադարձություն է, որն ի ցույց է դնում մեր ժողովրդի ստեղծարար էությունը»: Նիկոլ Փաշինյանի խոսքով` աշխարհի բազմաթիվ կողմերում կհանդիպենք իրավիճակների, երբ այդ երկրների կյանքում տեղի ունեցած, ստեղծված խորհրդանշական կարեւորագույն արժեքների հետեւում կանգնած են հայերը:

«Համոզված եմ, որ սա լիարժեք արտահայտում է մեր ժողովրդի էությունը: Կարծում եմ, որ արդի ժամանակի առանձնահատկությունը նրանում է, որ հայ ժողովրդի ստեղծարար հանճարն ի վերջո պետք է իր տրիումֆին հասնի նաեւ Հայասատանում: Մեր անցած ճանապարհը հենց այստեղ պետք է իր պսակին հասնի, որ Հայաստանի Հանրապետությունը լինի այնպիսին, ինչպիսին են բազմաթիվ երկրներ, որոնց կառուցման, բովանդակություն հաղորդելու գործում մեր հայրենակիցներն ունեցել են շրջադարձային նշանակություն: Սինգապուրը 20-րդ դարի հրաշքներից մեկն է, վերլուծաբանները, տնտեսագետները հատորներով նյութեր են գրել` հասկանալու, թե ինչպե՞ս տեղի ունեցավ եւ ի վերջո ստեղծվեց երկիր, որի ամեն անկյունն ունի իմաստ, որը զարգացման եւ մարդու ստեղծագործական հանճարի, հաղթանակի յուրօրինակ ապացույց է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ դրա պատասխանը մեկն է` մարդկային կյանքը կազմակերպելու, քաջալերելու ընդունակությունը:

«Այսօրվա հիմնական խորհրդանիշը հենց դա եմ համարում: Այսօր, ըստ էության, մենք տեղադրեցինք հայ ժողովրդի տաղանդի եւ հանճարի խորհրդանիշ հանդիսացող հիշատակարան: Հույս ունեմ, որ այս կարգի բազմաթիվ նմուշներ մեզ ամենուր պետք է հիշեցնեն, որ մենք տաղանդավոր, ստեղծարար ժողովուրդ ենք, որ կարողացել ենք շենացնել աշխարհի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անկյուններ, ներդրում ենք ունեցել բազմաթիվ երկրների զարգացման, բարեկեցության ապահովման գործում: Մենք կարող ենք նույնն անել նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ այսօրվա  իրադարձությունը եկեք համարենք հենց դրա խորհրդանիշ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նկատել է, որ Սինգապուրում իր ողջ գոյության ընթացքում բնակվել են մի քանի տասնյակ հայեր եւ որոնք այս երկրում թողել են անջնջելի հետք: «Այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրում են միլիոնավոր հայեր, դեռ  միլիոնավորները պետք է ապրեն եւ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախն աշխարհի վրա պետք է թողնեն նույնպիսի անջնջելի եւ հավերժական հետք, նույնպիսի ժառանգություն, ինչպիսին Աշխեն Հովակիմյանն է թողել Սինգապուրի պատմության մեջ: Սա նաեւ մեր, Սինգապուրի, աշխարհի պատմությունն է, մենք ներկա ենք եղել այդ պատմությանը, մենք կերտել ենք այդ պատմությունը, կերտում ենք եւ մշտապես լինելու ենք այդ պատմության հեղինակների դերում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ հաճախ մեր երկրի պատմության հեղինակները մենք ինքներս չենք եղել եւ եկել է ժամանակը, որ ինքներս կերտենք մեր սեփական երկրի պատմությունը, այնպես կերտենք, «որ ոչ թե ուրիշները, այլ մենք ենք ուզում, ինչպես մեր նախնիներն են երազել, ինչպես մենք ենք երազում մեր երեխաների համար»:

«Եկել է ազատ, երջանիկ, հզոր Հայաստանի ժամանակը: Աշխարհի տարբեր անկյուններ մեր այցելություններն ավելի մեծ ուժ եւ վստահություն են ներշնչում, որ հասնելու ենք այդ նպատակին:

Գալիս ենք ապացուցելու այն, ինչ ապացուցված է. հայ ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է, կեցցե՛ Աշխեն Հովակիմյանը, կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Սինգապուրը, կեցցե՛ նոր աշխարհը, որտեղ հայը կա, լինելու է, ստեղծելու է, արարելու է, ամենուր թողնելու է իր ոչ նյութական ժառանգությունը, անունը, արժեքները, որոնք լինելու են ամբողջի մեջ կարեւոր մի բաժին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Սինգապուրի կառավարութանը, ժողովրդին` հայ ժողովրդի ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը շրջել են նաեւ Սինգապուրի Արմենիա հայկական փողոցով:

Տպել
11161 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից