Տապալման եզրին. ԿԳՆ-ն  խուճապի մեջ է

08/07/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 8-ի համարում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Համաշխարհային բանկի 20 միլիոն դոլարանոց վարկային ծրագրով նախատեսված կրթական բարեփոխումների մի բաղադրիչը` գիտելիքների գնահատման եւ թեստավորման նոր համակարգի ստեղծումը, որի համար նախատեսված է 2,3 միլիոն դոլար, տապալման եզրին է: Հիշեցնենք, որ բարեփոխումների սույն բաղադրիչը նախատեսում էր գիտելիքների գնահատման ամբողջությամբ նոր համակարգի ստեղծում, դպրոցական ավարտական ու բուհական ընդունելության քննությունների գործող համակարգից անցում նոր համակարգի, Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի ստեղծում եւ այլն: Բայց այս ամենի համար այս պահին, ըստ էության, ոչինչ պատրաստ չէ, իսկ ծրագրի իրագործման ժամանակացույցն ամբողջությամբ խախտված է, եւ, հետեւաբար, խախտված է նաեւ ՀԲ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Ու հիմա ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ամեն կերպ փորձում է փրկել իրավիճակը` վերջնական տապալումից խուսափելու համար: Այս առիթով երեկ ԿԳՆ-ն հրավիրել էր աշխատանքային հանդիպում` հասկանալու համար, թե ինչ կարելի է անել: Երեկվա քննարկումից, սակայն, պարզ դարձավ, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է: Բանն այն է, որ ըստ ծրագրի նախնական ժամանակացույցի, արդեն 2005-ին պետք է լիներ ավարտական եւ ընդունելության քննությունների միասնական նոր համակարգի փորձարկում հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաների գծով: Իսկ արդեն 2006-ից շրջանավարտները պետք է այդ առարկաներից քննություն հանձնեին հենց այդ համակարգով: Այնուհետեւ ամեն տարի մաս-մաս սույն համակարգ պետք է մտնեին մնացած առարկաները:

Սերգո Երիցյանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել էր, որ արդեն 2006 թվականից պետք է գործի ընդունելության նոր համակարգը: Նախկին նախարարը մեր թերթում սույն ժամկետը նշել էր մեդալակիրներին տրվող արտոնությունները վերացնելու հարցի հետ կապված: Այսինքն, ժամանակացույցը ոչ թե խախտվել է, այլ գերխախտվել: Ու հիմա ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը փորձում է այնպես անել, որ 2007 թվականին նոր համակարգով անցկացվի գոնե մեկ` հայոց լեզվի քննությունը: Իսկ ի՞նչ են արել ամբողջ այս ընթացքում ԿԳ նախարարությունը, ԿԳՆ ԾԻԳ-ը, Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԳԹԿ): Ճիշտ է, ծրագրի փորձարկում, ինչպես տեղեկացրել ենք, մեկ անգամ եղել է` Շիրակի մարզում, բայց անգամ դրա ժամանակ, ըստ ԿԳՆ ներկայացուցիչներից մեկի, եղել են հուշումներ ուսուցիչների կողմից եւ արտագրություններ, իսկ ԿԳՆ-ն էլ դրանից հետո նույնիսկ չի կարողացել քննությունների վերջնական մեխանիզմներ մշակել:

Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, հայտարարելով, որ ժամանակացույցը խախտվել է եւ կան տեխնիկական խնդիրներ, դահլիճների հարց եւ այլն, նախ, ուզում էր պարզել, թե շրջանավարտների գրավոր աշխատանքների ծրարները որ մարզերից են ստուգման  բերվելու մայրաքաղաք, ով է դրանց համար պատասխանատու, ինչ է արվելու, որ ծրարները ճանապարհին չբացվեն եւ այլն: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանն էլ համառորեն փորձում էր հասկանալ, թե քանի բալանոց համակարգով են գնահատվելու քննական աշխատանքները, ինչու է կրթակարգը մշակող աշխատանքային խումբը որոշել, որ դպրոցում քննական աշխատանքները նախ պետք է գնահատվեն 10 բալանոց համակարգով, իսկ հետո պետք է անցնեն 20 բալանոցի, քանի բալանոց սանդղակով են գնահատվելու ընդունելության քննական աշխատանքները:

Արա Ավետիսյանին ոչ ոք այդպես էլ չկարողացավ դա բացատրել: Փոխնախարարը ստիպված էր պատմել մի դեպք, երբ ժամանակին մի ուզբեկից փորձել է սեխ գնել, որի գինը  2 ռուբլի է եղել: Վաճառողը չի համաձայնվել 1,5-ով ու սեխը տվել է 1-ով: Ավետիսյանին կողքից բացատրել են, որ ուզբեկը 1,5-ով չի կարողանում հաշվել: ԿԳ փոխնախարարի կարծիքով, այժմ նույնը արվում է գնահատման նոր համակարգի հետ: Այսինքն, ընտրվում է գնահատման այն սանդղակը, որով հաշվելն ավելի հեշտ է: Ինչեւէ, հստակեցված չեն բողոքարկման եւ ստուգման մեխանիզմները, առ այսօր գնված չէ համապատասխան տեխնիկա, որի միջոցով հիմնականում պետք է ստուգվեն ավարտական եւ ընդունելության քննական գրավորները, անգամ հայտարարված չէ տեխնիկայի ձեռքբերման մրցույթ:

Մի խոսքով, այս պահի դրությամբ որեւէ բան վերջնական որոշված չէ, եւ որեւէ փաստաթուղթ ստորագրված չէ: Այնինչ, եկող տարվա դիմորդները արդեն ուսումնական տարվա սկզբից պետք է հստակ իմանան, թե ինչ թեստեր են լինելու, որպեսզի հասցնեն նախապատրաստվել: «Փաստաթուղթն իսկապես ծանր վիճակում է»,- երեկ արձանագրել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ պատրաստ չէ նաեւ ԳԳԹԿ շենքը, որտեղ համակարգվելու են ողջ աշխատանքները: ԿԳՆ որոշ շրջանակներում այս պատճառներով իսկական խուճապ է, եւ դեռ մեծ հարց է` արդյո՞ք Լեւոն Մկրտչյանը կհասցնի 2007-ին գոնե մեկ առարկա մտցնել նոր համակարգով, թեեւ ժամանակացույցով նախատեսված են երկուսը, եւ ժամանակացույցն էլ արդեն իսկ խախտվել է:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1528 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել