Համագումարին սպասելիս. ՀՀԿ-ում սենսացիա չեն խոստանում

08/07/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 8-ի համարում

Ի՞նչ է լինելու Հանրապետական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարում։ ՀՀԿ-ում ասում են՝ ըստ էության ոչ մի հետաքրքիր եւ սենսացիոն բան, քաղաքական կուլիսներում ենթադրում են, որ այդ համագումարը հստակեցնելու է քաղաքական դաշտի վերադասավորումը։ Այդ հստակեցումը, բնականաբար, պայմանավորված է ՊՆախարար Սերժ Սարգսյանի անձով, որը մինչեւ ՀՀԿ արտահերթ համագումարը պատրաստվում է անդամակցել այդ կուսակցությանը։ Այսինքն, նա արդեն հարազատ կուսակցության արտահերթ համագումարին կներկայանա որպես կուսակցական եւ մեխանիկորեն, ինչպես ՀՀԿ մնացած նախարարները, կհամարվի ՀՀԿ խորհրդի անդամ։ Արդյո՞ք ՀՀԿ արտահերթ համագումարը Սերժ Սարգսյանին կընտրի նաեւ կուսակցության փոխնախագահ՝ ինչը ենթադրվում է։

Այդ հարցին այս պահին ՀՀԿ-ում դժվարանում են պատասխանել. ամեն ինչ պարզ կլինի առաջիկա օրերին եւ արդեն ՀՀԿ խորհրդի նիստում, որը նախատեսված է անց կացնել մյուս շաբաթ, բոլոր այդ հարցերի պատասխանները տրված կլինեն։ Իսկ երկու օրից լրանում է Սերժ Սարգսյանի խոստացած հերթական վերջնաժամկետը, երբ ինքը պետք է վերջնականապես կողմնորոշվի։ Ահա այդ կողմնորոշումից էլ կախված է մի շարք այլ գործարարների եւ պատգամավորների կողմնորոշումը, որոնք սպասում են  ՊՆախարարի ամենավերջնական կողմնորոշմանը։ Ուստի, որոշ գործարարներ եւ պատգամավորներ, որոնց անունը արդեն գրված է ՀՀԿ անդամության ցուցակում, որոնցից մեկ-երկուսի անունը կա նաեւ ՀՀԿ խորհրդի կազմում, հաստատելով իրենց անդամակցության ցանկությունը ՀՀԿ-ին, այնուամենայնիվ, սպասում են` առաջինը Սերժ Սարգսյանը ստանա ՀՀԿ անդամատոմսը, հետո նոր իրենք։

Ի դեպ, ԱԺ «Գործարար» խմբի որոշ պատգամավորներն էլ միայն երեկ ԱԺ-ում իմացան, որ իրենց անունը եւս ՀՀԿ անդամների ցուցակում է եւ այդ կապակցությամբ խիստ ուրախացան։ Ինչեւէ, թե Սերժ Սարգսյանի հետ է՞լ ով է գալու ՀՀԿ, պարզ կլինի մինչեւ համագումարն ընկած այս օրերին։ Համենայնդեպս, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չափազանցված է համարում լուրերը, թե մարդիկ իրար կոտորելով գալիս են ՀՀԿ, կամ նրանց բռնակցում են ՀՀԿ-ին: «Եթե նայում ենք կուսակցությանն անդամագրվելու դինամիկան, ապա անցած տարվա համեմատ այն էական փոփոխություն չի կրել։ Ավելին, միայն անցած 6-7 ամիսներին մենք մոտ 3 հազար կուսակցականի տարբեր պատճառներով հեռացրել ենք ՀՀԿ-ից։ Ու եթե մենք բռնակցումներով զբաղվեինք, ապա այդքան մարդ չէինք հեռացնի ՀՀԿ-ից»,- ասում է Մելիքյանն ու խորհուրդ տալիս ՀՀԿ արտահերթ համագումարում որեւէ անակնկալի չսպասել:

«Մեզ համար մի քիչ տարօրինակ էր մամուլի այս աժիոտաժը մեր արտահերթ համագումարի շուրջ, որտեղ, բացի ծրագրային փոփոխություններից, որեւէ այլ բան չի լինելու։ Իսկ ովքեր անդամագրվելու են կուսակցությանը, դա, բնականաբար, չի լինելու համագումարում»,- ՀՀԿ համագումարից սենսացիա չսարքելու եւ հետո լրջորեն չհիասթափվելու խորհուրդ է տալիս ՀՀԿ խորհրդի անդամը։ Իսկ ի՞նչ ծրագրային փոփոխություններ է նախատեսված անցկացնել ՀՀԿ ծրագրում։ Դատելով առաջարկած փոփոխություններից եւ լրացումներից` Հանրապետական կուսակցությունը որոշել է շատ ավելի գաղափարական եւ ազգային տեսք տալ իրեն` հասկանալի պատճառներով մյուս, հատկապես նորաստեղծ կուսակցություններից առանձնանալու համար։ Եւ եթե մինչ օրս ձեւակերպված չէր, թե ի՞նչ գաղափարախոսության կրող է ՀՀԿ-ն, ապա կուսակցության ծրագրում առաջարկված է ավելացնել հետեւյալ հստակեցումը.

«ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է։ ՀՀԿ աշխարհայացքն ու գործունեությունը բխում են Ազգի եւ Հայրենիքի հավիտենության գաղափարից»։ Ահա այս հստակեցումից հետո համագումարի հաստատմանը կառաջարկվի նաեւ կուսակցության ծրագրում ամրագրել հայ ազգի գերագույն նպատակը, որը, ըստ ՀՀԿ ծրագրի, հետեւյալն է. «Հայ ազգի գերագույն նպատակը հարատեւումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի եւ ազատ կամքի։ Այդ նպատակի իրագործման գրավականը Ազգային գաղափարախոսությունն է, որի հիմքում ՀՀԿ-ն տեսնում է Գարեգին Նժդեհի ուսմունքը»։ Կուսակցության ծրագրում կատարվելու է եւս մեկ փոփոխություն, որը հստակեցնում է ՀՀԿ-ի եւ Աստծո հարատեւ կապը. «Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, հետեւապես՝ մեր եւ Աստծո հարատեւ կապն ապահովում է Հայ տեսակը հավիտենացնելու ճանապարհով։

Այս ելակետն ունենալով` ՀՀԿ-ն մեր պատմության հեթանոսական եւ քրիստոնեական ժամանակաշրջանները արժեւորում է ազգային առաջնայնության սկզբունքով»։ Որոշակի լրացումներ են կատարվել նաեւ Հայոց պետության եւ հայության նպատակների դրույթներում։ Առաջարկվող ծրագրային փոփոխությունից  հասկանալի է դառնում, որ մեր օրերին ՀՀԿ-ն ոչ թե ռեւոլյուցիայի, այլ էվոլյուցիայի կողմնակիցն է, ինչն էլ կուսակցությունը հարմար է գտել ամրագրել իր ծրագրում. «Պետությունը պետք է աջակցի քաղաքական կառույցների զարգացմանը, ժողովրդավարական համակարգի կայացմանը, մասնակի եւ փուլային բարեփոխումների ճանապարհով՝ հասարակության անընդհատ բարելավմանը»։ Ահա սրանք են այն հիմնական ծրագրային փոփոխությունները, որոնք առաջարկվելու են ՀՀԿ 10-րդ արտահերթ համագումարի հաստատմանը։ Իսկ այն, ինչին սպասում են բոլորը, եւ այն, ինչը կարող է որոշակի տեղաշարժեր եւ հստակեցումներ բերել քաղաքական դաշտում, ենթադրվում է, որ տեղի է ունենալու մինչեւ համագումարը կամ դրանից հետո։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1371 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք