Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով այրված «Գազելը» նորմալ վիճակում է եղել․ գյուղապետ

Հուլիսի 6-ին Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ամբողջությամբ այրված «Գազելը» նորմալ վիճակում է եղել: 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը: «Գազելի» վարորդը նույն գյուղի բնակիչ, 1962 թվականին ծնված Վաչագան Ասլանյանն է եղել:

Վթարը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա բախվել են «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետեւանքով ստացած այրվածքներից «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել են: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 

Մահացածներից մեկը «Գազել»-ի վարորդն է՝ արական սեռի, մնացած 5-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ասլանյանը 2 չափահաս երեխա ուներ՝ աղջիկ եւ տղա: Գյուղապետի խոսքով՝ Ասլանյանի ընտանիքը ֆինանսապես լավ վիճակում չէր ապրում: Ասլանյանի որդին սովորում է, նպատակ ունի դառնալ ավտոմեքենաների մեխանիկ, իսկ աղջիկն ու կինը չեն աշխատում, դուստրը քոլեջում է սովորում:

«Գազել»-ի հրդեհից մահացած երկու անձինք տատ ու թոռ էին՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակչուհիներ՝ 1965 թվականին ծնված Անահիտ Բաբայանը եւ 2003 թվականին ծնված Գայանե Բադալյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանն ասաց, որ ընտանիքն ապրել է ֆինանսական նորմալ պայմաններում. «Նորմալ եկամուտներով աշխատում եւ ապրում էին: Գյուղատնտեսությամբ էին զբաղվում, հիմնականում թռչնաբուծությամբ»,- ասաց Զեյնալյանը:

Մահացածներից երկուսն էլ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհիներ են՝ 1996 թվականին ծնված Ժենյա Ղուկասյանը եւ 1999 թվականին ծնված Աստղիկ Ավետիսյանը: Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը մեր զրույցում ասաց, որ Ժենյա Ղուկասյանը մոտ մեկ տարի առաջ էր ամուսնացել եւ ամուսնու հետ էր ճանապարհին (ամուսինը տուժածներից է): Նրանք երեխա չունեին: 

Լուսանկարում ձախից՝ ողբերգական պատահարից մահացած Ժենյա Ղուկասյանն է, աջից նրա ամուսինը՝ Գագիկ Ղուկասյանը, որը ծանր վիճակում գտնվում է հիվանդանցում

Կարապետյանը նշեց, որ Աստղիկ Ավետիսյանը Արարատ քաղաքի քոլեջում էր սովորում, ամուսնացած չէր, ծնողներ ուներ, եղբայրներ եւ քույր: «Նրանց ֆինանսական վիճակը նույնպես լավ չէր»,- ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Տպել
8736 դիտում

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Սեւան-Գավառ ավտոճանապարհին բուք է, . ԱԻՆ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սերժ Սարգսյանի գործով դատախազի բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին

Հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ծնողը մտել է դասարան, հարվածել ուսուցչուհուն, երեխան խուճապահար վազել է տնօրենի ետեւից. ինչ է կատարվել հ.52 դպրոցում

Վախեցել, խառնվել են իրար, պետք էլ որ չեղնի, կառնին. Գյումրու դեղատներում դիմակներ չկան

Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տան տանիք է այրվում. ԱԻՆ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Քրեական գործի 82 թերթում որեւէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին. պաշտպան

Ռիո դե Ժանեյրոն կրկին գունավառ էր. լուսանկարներ կառնավալից

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու... խնդրում եմ վերադառնալ տուն. Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում

«Որ թատրոնը կավարտվի երեք գործողությամբ». Բարսեղ Բեգլարյանը եկավ դատարան

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց դատարան. շուտով կսկսվի դատական նիստը

Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

Վարչապետը նամակ է ստացել, որով տրվել է հանձնարարական՝ 5 գերատեսչության. կարող են մի շարք ազատումներ լինել

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի եւ մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու