«Ռեստարտ» նախաձեռնությունն արդեն նաեւ հիմնադրամ ունի. աջակցելու են ուսանողներին

08/07/2019 schedule23:41

Հուլիսի 6-ին տեղի ունեցավ «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի բացման արարողությանը: «Ռեստարտ» առաջին ուսանողաստեղծ հիմնադրամն է: Այն հնարավորություն կտա ուսանողներին ոչ միայն փոխհատուցել իր ուսանողական վարձերը, այլ նաև ստանալ դրամաշնորհներ և կրթաթոշակներ:

Հիմնադրամին կարող են դիմել նոր բուհ ընդունված ուսանողները, բակալավրում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորող ուսանողները, իսկ գումար կարող է փոխանցել ցանկացած անձ:

Նշվում է, որ հիմնադրամն աշխատելու է երեք ուղղություններով՝ կրթաթոշակ, դրամաշնորհ, ուսման վարձի փոխհատուցում, որոնք կտրամադրվեն բալային համակարգով՝ հաշվի առնելով կրթական-գիտական չափանիշը, որի մեջ ներառվում է ՄՈԳ-ը, գիտական հոդվածների առկայությունը, գիտաժողովների մասնակցություն, և երկրորդ չափանիշը՝ կամավորական աշխատանքը, բալային համակարգի առավելագույն միավորը 100-ն է, նվազագույն շեմը՝ 65-ը։ Հոգաբարձուների խորհուրդը կորոշի, թե ով է ստանալու դրամաշնորհը։«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հիմնադրամի բացման միջոցառմանը իր ելույթի ընթացքում պարզաբանեց, թե ինչպես ձևավորվեց հիմնադրամ ստեղծելու գաղափարը: «Նորություն չէ, որ համալսարանական շատ ֆակուլտետների վարձավճարներ, որտեղ նույնիսկ անվճար տեղեր չկան, շատ ուսանողների ընտանիքների համար ուղղակի մատչելի չեն, համալսարանում սովորելու ընթացքում չկա ճկուն զեղչային համակարգ, որը կարող է ուսանողին մոտիվացնել։ Ձևավորվում է մի իրավիճակ, որ ուսանողը չի կարողանում սովորել», – ասաց Դավիթ Պետրոսյանը:

«Ռեստարտ» հիմնադրամի նպատակն էլ հենց դա է. օգնել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին շարունակել իրենց ուսումը:

Բացմանը միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ՝ ՀՀ Կառավարությունից, Ազգային ժողովից, ՀՀ մի շարք բուհերից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ելույթով հանդես եկան հիմնադրամ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հովհաննիսյանը և գործադիր տնօրեն Յուրի Ավագյանը, ովքեր ներկայացրին հիմնադրամի ընդհանուր կառուցվածքը, գործունեության չափանիշները և սկզբունքները:Ելույթներով հանդես եկան նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանը:

«Ես շատ ուրախ եմ, որ ուսանողական նախաձեռնությամբ սկիզբ է դրվում մի նոր բանի, և ես վստահ եմ, որ մեծ նպատակի մի փոքրիկ մասն է այս հիմնադրամի ստեղծումով իրականացվելու», – իր ելույթում ԿԳՄՍ փոխնախարար նշեց Արևիկ Անափիոսյանը:

Տպել
6336 դիտում

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել