Մեզ մոտ շատ ավելի քիչ են լինում նման վթարները, քան շատ ավելի զարգացած երկրներում. փոխնախարար

10/07/2019 schedule16:35

Մենք անպայման կհրապարակենք ավելի զարգացած պետություններում նման վթարների հաճախականությունը եւ հավատացած եղեք, որ մեզ մոտ շատ ավելի քիչ են լինում նման վթարները, քան շատ ավելի զարգացած երկրներում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով Հանրապետությունում հոսանքի տատանումներին:

«Իսկ ինչ վերաբերվում է, որ ընդհանրապես խուսափենք վթարներից, ինձ թվում է մարդկությունը դեռեւս այդ զարգացվածության աստիճանին չի հասել, որ ընդհանրապես կանխատեսելի լինեն բոլոր տեսակի տատանումներն ու վթարները: Մեր համակարգը բավականին փոքր է, մենք կպած ենք իրանական ավելի մեծ էներգոհամակարգին ու այդ առումով որոշակի խոցելիություն ունենք: Այսինքն՝ մենք կարող ենք իդեալական համակարգ ունենալ, բայց թեթեւակի տատանումները մեր վրա զգալ: Անհանգստանալու որեւէ կարիք չկա: Էներգոհամակարգի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է կարծում եմ: Նմանատիպ վթարներ երբեմն պատահում են: Շարունակական աշխատանքներ միշտ տարվել են եւ տարվելու են, որպեսզի նմանատիպ վթարների հաճախականությունը պակասի:

Եթե կհիշեք մեզ մոտ 10 տարի առաջ նմանատիպ հոսանքազրկումները շատ ավելի հաճախ էին լինում: 2013 թվականից ի վեր չենք ունեցել նման տատանում՝ արդեն 6 տարի: Դա եւս ցուցանիշ է»,- ասաց Վարդանյանը:

Նշենք, որ մի քանի ժամ Հանրապետության ողջ տարածքում հոսանքի տատանումներ էին, ինչի հետեւանքով խափանումներով էր աշխատում նաեւ հեռախոսակապը եւ ինտերնետ ապահովումը։

Տպել
1630 դիտում

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում