Զոդի կամրջի ողբերգական վթարի գործով «Տոյոտա Հիլուքս»–ի վարորդն այսօր կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով այսօր կալանավորվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը։ Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետեւանքով ստացած այրվածքներից «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 

Տպել
847 դիտում

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները

Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան

Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված. վարչապետ

Ննջասենյակում հայտնաբերվել է 1946 թ.-ին ծնված տղամարդու դի. ԱԻՆ

Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի. Աննա Հակոբյան

«Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Արթուր Պետրոսյանը շուտով եվրոպական ակումբ կգլխավորի

Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու

Բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում ԱԻՆ-ը կիրառում է ԵՄ փորձը