Արման Կիրակոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, քաղաքային պանթեոնում. ԱԳՆ

10/07/2019 schedule20:15

Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 18:00 - 20:30-ը՝ Նոր Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 12:00 - 14:00-ը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, հուլիսի 6-ին, 63 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում` իր անգնահատելի ներդրումն ունենալով այդ գործում։

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956թ․, Երևանում։ 1977թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1980թ․՝ համանուն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ 1991թ․-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ 1991-1994թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992-1993թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։

1994-1999թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Հունաստանում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1995-1999թթ․ համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, 1999-2005թթ.` ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ, 2005-2011թթ․ զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2011-2018թթ․ նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2016-2019թթ.՝ համատեղության կարգով Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

2018թ․ նոյեմբերին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Արման Կիրակոսյանը մեծ հետք է թողել հայկական պատմագիտության մեջ։ Նա պատմական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին Արման Կիրակոսյանի մեծարժեք աշխատությունները թարգմանվել են նաև օտար լեզուներով և կարևոր դեր ունեցել այս հարցերի հանրայնացման գործում։ Արման Կիրակոսյանն արժանացել է կառավարական և հասարակական բազմաթիվ պարգևների․ 2017թ․ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։  

Տպել
536 դիտում

Ջերմաստիճանը բարձր է լինելու․ ՀՀ-ում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը

Մեկնարկում է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրը․ հանդիպում ՊՆ-ում

Աննախադեպ. 3 հայկական թիմ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում

Հայաստանը ցանկանում է բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը․ քննարկում նախարարությունում

Օդանավից տարհանված ուղևորներից երկուսը գտնվում են մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում․ մանրամասներ

Շրջակա միջավայրին մեկ շաբաթում հասցվել է 3.8 մլն դրամի վնաս․ հաշվետվություն

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ հովանավորում է «ՍԵՎԱՆ ՍՏԱՐՏԱՓ ՍՏԱՐՏԱՓ ՍԱՄՄԻԹ 2019»-ը

Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների հայտարարությունը

13 անձ ձերբակալվել է, 11-ը որոնվում է․ ՔԿ-ն միջոցառումներ է իրականացնում Իջեւանում բախումների գործով

ՊՎԾ-ից եւ ՊԵԿ-ից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. Սոցապ ծառայության պետը մանրամասնում է վերջին ազատումների պատճառները

Հայաստանին 3 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրվի․ ֆինանսավորվելու են փորձագիտական ծառայություններ

Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ. առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլավոր անձանց հետ

Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 21-23-ին Երեւանում եւ 3 մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +40-+42 աստիճանի. Սուրենյան

Երեւանում 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն

Այսօր որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 62 դեպք

Վճարովի պայմանագրերը, որոնք մինչև հուլիսի 4-ն էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են

Հրդեհ Ակնալիճ գյուղի տներից մեկում. տուժածներ չկան