Արտաշատի ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել, ВАЗ 2121 մակնիշի մեքենան մոխրացել է՝ ներսում եղած խոշոր գումարով

10/07/2019 schedule23:30

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքնիիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով:

Ժամը 11:45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել:

Հհրդեհի հետևանքով նշված վայրում գտնվող Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Սևակ Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենայում զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ավտովերանորոգման կետի ողջ գույքը:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անզոր են եղել կրակի դեմն առնել: Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին Սևակ Խ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայում եղել է իր անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, բանկային քարտեր և 1500 ԱՄՆ դոլար, իսկ ինքը կրել է 2 մլն 500 հազար դրամի վնաս:

Կայքի փոխանցմամբ, զոդման աշխատանքները կատարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Սամվել Հ.-ն, ով աշխատում է նշված ավտովերանորոգման կետում՝ որպես զոդող: 

Տպել
1583 դիտում

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով