Կառավարության որոշմամբ տեսչական մարմիններում ծառայողական մեքենաների ավելացումը կբացառվի. Տեղեկատվության ստուգման կենտրոն

11/07/2019 schedule11:28

Նախօրեին մամուլում տեղեկություն է տարածվել, որ Կառավարության՝ հուլիսի 11-ի նիստի օրակարգում, ընդգրկված է չզեկուցվող մի նախագիծ, համաձայն որի՝  91 ծառայողական մեքենա է տրամադրվելու Կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին։ Այս մասին հայտնում են  Տեղեկատվության ստուգման կենտրոնից:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը հայտնում է, որ Կառավարությունն ընդամենը կատարում է մեկ այլ որոշման պահանջ, որը սահմանում է պետական մարմինների ավտոմեքենաների առավելագույն թիվը։ 

Հաշվի առնելով, որ տեսչական մարմինները մինչ այս պահը ձևավորման փուլում են, փաստացի իրենց կողմից օգտագործվող ավտոմեքենաների թիվը (որը ևս կրճատվել է անսարք մեքենաների դուրս գրման արդյունքում) կառավարության որոշմամբ դեռևս հաստատված չէ։ 

Այս որոշմամբ կատարվում է կառավարության համապատասխան որոշման պահանջը և դրանով երաշխավորվում՝ տեսչական մարմիններում ավտոմեքենաների ավելացման բացառումը։

Միաժամանակ հարկ է տեղեկացնել, որ Պետական վերահսկողական ծառայությունը մոտ օրերս կստանա համապատասխան հանձնարարական, ըստ որի կգնահատվի պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների իրական և նպատակային պահանջարկը։ Նաև կստուգվի վարչապետի հանձնարարականի կատարման արդյունքները, ըստ որի պետական մարմիններում իրեն կցված ծառայողական ավտոմեքենա պետք է ունենա միայն տվյալ մարմնի ղեկավարը։

Տպել
769 դիտում

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք

ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները