Վրաստանում վթարից տուժածներից չորսի մոտ դրական տեղաշարժ կա, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է

Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած եւ երեկ գիշերը Հայաստան տեղափոխած 14-ամյա տղան շարունակում է մնալ կոմայի մեջ, միացված է արհեստական շնչառություն:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը՝ նշելով, որ 14-ամյա Մ. Մ.-ն Վրաստանում մնացած վերջին տուժածն է: Տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Նրա մոտ առկա են գլխուղեղային փակ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ՝ արյունազեղման օջախներով, կրծքավանդակի սալջարդ, վերջույթների վնասվածքներ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված մեկ այլ տուժածի՝ 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Գեւորգ Դերձյանը նշեց, որ տղայի վիճակն արդեն կայուն է, գնահատվում է միջին ծանրության:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող 16-ամյա աղջիկը, որի մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ՝ ձախ թոքի սալջարդ, երկու կողերի եւ չորս ողերի կոտրվածքներ, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը կայուն ծանր է:

«Էրեբունի» ԲԿ տեղափոխված տղամարդու մոտ դեռ դրական տեղաշարժ չկա:  Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Տղամարդը բազմաթիվ վնասվածքներով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Շնչառական ապարատին է միացված, բժիկները պայքարում են կյանքի համար, վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ Հունանյանը հայտել էր, որ տղամարդը ինքնուրույն է շնչում, եւ գիտակցությունը տեղն է, սակայն հիմա վիճակը վատացել է:

Վրաստանի վթարից տուժածներից մեկն էլ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը մեր զրույցում հայտնեց, որ 31-ամյա կնոջն այսօր պլանավորվում է վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել հիվանդասենյակ: 31-ամյա կնոջ մոտ կոնքի եւ թիակոսկրի կոտրվածքներ են:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 06:00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին եւ բռնկվել:

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (1979 թ.), Ա.Մ.-ի (2008 թ.) եւ Է.Մ.-ի (2003 թ.) դիերը: ՃՏՊ-ի հետեւանքով տուժածներ Ա.Մ.-ն (1977 թ.), Ռ.Մ.-ն (2006 թ.), Մ.Մ.-ն (1988 թ.), Լ.Մ.-ն (2002 թ.) եւ Մ.Մ.-ն (2005 թ.) հոսպիտալացվել էին Վրաստանի Քարելիի եւ Գորիի բժշկական կենտրոններում: Ավելի ուշ վերջիններս տեղափոխվել են Հայաստան:

Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով 3 մարդ զոհվել էր, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Տպել
5908 դիտում

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն