Պարզվել է Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը. նա Երասխ գյուղի բնակիչ էր

11/07/2019 schedule18:20

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած «ԳԱԶԵԼ» –ի ուղեւորներից մեկի ինքնությունը 5 օր անց պարզվել է։

Մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ինքնությունը չպարզված դիակից վերցվել էր արյան նմուշ եւ նշանակվել դատագենետիկական փորձաքննություն: Հարությունյանն ասաց, որ  դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը՝ Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետեւանքով ստացած այրվածքներից «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Երեկ հիվանդանոցում մահացել է նաեւ ողբերգաական վթարից տուժած 7-ն է: 

Տպել
1543 դիտում

Էրբիլում զինված հարձակում է եղել թուրք դիվանագետների վրա, մեկը սպանվել է

Եղվարդ քաղաքում այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք

Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին

M4 միջպետական ճանապարհի Իջեւանի հատվածը բացվել է առանց որեւէ անօրինական պահանջի կատարման. Տավուշի մարզպետ

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)

Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու

Տեղի է ունեցել ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը. որ ասենք՝ մեր անկախ, սկզբունքային դատարանը որոշեց. Ն. Փաշինյան

Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկել. նա սկսել է ինքնուրույն շնչել

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ տանկերի տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր շարժում. վարչապետ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

100 հազար դոլար, 18 մլն դրամ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ունեցվածքը

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. վարչապետ

Երեւանում Իսպանիայի ու Պորտուգալիայի 19 տարեկանները ցույց տվեցին այն, ինչ Հայաստանում չկա

Վենետիկի հանձնաժողովի կողմից պաշտոնական միայն մի դիրքորոշում է եղել. Նիկոլ Փաշինյան

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու