Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին անդրադարձ չի կատարվել

Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին անդրադարձ չի կատարվել:

Այս մասին այսօր՝ դատավորների ընդհանուր ժողովից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանը։

Նա ասաց, որ Վահե Գրիգորյանի նամակը ուղարկվել է բոլոր դատավորներին, դրան ծանոթանալուց եւ ամփոփելուց հետո ժողովը կորոշի ինչ կերպ արձագանքել:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր ուղարկելՀայաստանի նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին: Գրիգորյանը նամակում ելքեր էր առաջարկել ՍԴ-ում ստեղծված ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ. համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի:

Պարզաբանելով Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու շուրջ ստեղծված իրավիճակը, Խունդկարյանն ասաց, որ Տավարացյանը 2018թ. նոյեմբերի 8-ին կազմակերպված ընտրությունների արդյունքում օրենքի ուժով ընտրվել է ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել է երդվել որոշակի հանգամանքներից ելնելով։

«Որոշակի հանգամանքներից եւ ժողովում տիրող մթնոլորտից ելնելով Նախշուն Տավարացյանը, ցանկանալով ապահովել դատական համակարգում համերաշխությունը, հայտնեց, որ չի ցանկանում երդում տալ եւ հրաժարական կներկայացնի ԲԴԽ–ին։ Դրանից հետո ԲԴԽ նախագահի կողմից հրավիրվել էր Բարձրագույն դատական խորհրդի նիստ եւ համապատասխան հրաժարական ներկայացրած դատավորը հրավիրվել էր այդ նիստին։ ԲԴԽ–ն որոշել էր, որ մինչև տիկին Տավարացյանը չերդվի՝ նրա հրաժարականի հարցին անդրադարձ չի կարող լինել։ Այսօր արդեն տիկին Տավարացյանը կրկին ապահովելով դատական համակարգի համերաշխության սկզբունքը որոշեց երդում տալ»,- հայտարարեց նա։

Խուդկարյանի խոսքով՝ ԲԴԽ-ն նիստ պետք է հրավիրի, որի ընթացքում Տավարացյանը կամ պետք է համաձայնի ստանձնել ԲԴԽ անդամի լիազորությունները կամ պնդի իր հրաժարականը։

Տպել
1898 դիտում

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին անգամ եմ նման տեսակետ լսում. Իվետա Մուկուչյանը՝ իր ու Բեյոնսեի տեսահոլովակների նմանության մասին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել երեկ գիշեր ծառայության ընթացքում սպանված ոստիկանին (տեսանյութ)

Նախորդ մեկ ամսում Երեւանում այրվել է 10 աղբաման. վերջին դեպքով քաղաքացին ինքնախոստովանական ցուցմունք է տվել

«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

«ԱԺ-ն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու ՍԴ». հրապարակվել են Հրայր Թովմասյանի հարցով դիմումի մերժման հիմքերը

Գորան Բրեգովիչի երևանյան համերգը հետաձգվել է եւ կկայանա նոյեմբերի 24-ին. նա կժամանի նվագախմբով

ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում մարզումները մի քանի տարիքային խմբերի համար այսուհետ կլինեն վճարովի

Ոստիկանի սպանության մեջ կասկածվող անչափահասն ընդունել է մեղքը, ասել, որ անկեղծորեն զղջում է