Տասնյակ օրենքներ, հարյուրավոր նախագծեր, այցեր․ «Իմ քայլ»-ի պատգամավորները ներկայացնում են 6-7 ամիսների աշխատանքը

12/07/2019 schedule13:07

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր՝ հուլիսի 12-ին ներկայացնում են վերջին վեց-յոթ ամիսների ընթացքում իրենց կատարած աշխատանքներն ու հետագա անելիքները։

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչեւ աշխատանքների զեկուցումը կարեւորեց այն ներքին ժողովորդավարությունը, որն այս ամիսների ընթացքում դրսեւորվել է խմբակցության ներսում, եւ չնայած այն հանգամանքին, որ խմբակցության պատգամավորներն արժանանում են քննադատությունների՝ տարբեր կարծիքներ հնչեցնելու համար, Մակունցը սա չափազանց կարեւոր արժեք գնահատեց՝ նշելով, որ եթե չկա ներքին ժողովրդավարություն, ապա արտաքին ժողովրդավարության մասին խոսելը կարող է տարակուսանք առաջացնել։

Խմբակցության ղեկավարը նկատեց, որ «Իմ քայլը» այս ամիսների ընթացքում իրացրել է վերահսկողական գործիքներից օգտվելու իր իրավունքը՝ հանդիպումներ կազմակերպելով գործադիր իշխանության ներկայացուցիչների ու առանձին պաշտոնյաների հետ, որոնք ոչ թե եղել են միայն դեկլարատիվ բնույթի հանդիպումներ, այլ ունեցել են շոշափելի արդյունքներ։

Այնուհետեւ «Իմ քայլ»-ի տարբեր պատգամավորներ մի քանի նախադասությամբ ներկայացրին իրենց ղեկավարած հանձնաժողովների աշխատանքները՝ խոստանալով լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ բոլոր հուզող  հարցերին մանրամասն պատասխանել։

Նախ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որպես ամփոփ աշխատանք, հայտնեց, որ առաջին նստաշրջանի ընթացքում հանձնաժողովն արել է 15 նիստ, վեցը՝ հերթական, ինը արտահերթ։ ԱԺ նախագահի կողմից այս հանձնաժողով է ուղարկվել շրջանառության մեջ դրված 111 նախագիծ, որից 56-ն ամբողջությամբ ընդուվել է, 14-ն ընդգրկվել է օրակարգում։ Հանձնաժողովի անդամները քաղաքացիներից ստացել են շուրջ 46 գրություն, դրանց սահմանված կարգով պատասխանել են, մասնակցել են քաղաքացիների ընդունելությանը։ Ակտիվ հանդիպումներ են ունցել իրավական ոլորտի միջկառավարական եւ այլ կազմակերպությունների հետ, ոլորտի վերաբերյալ քննարկումներ ունեցել։

Խորհրդարանական պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտնեց, որ իրենց հանձնաժողովն անցկացրել է հերթական եւ արտահերթ նիստեր, քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են ներքին գործերին, ազգային անվտանգությանն ու պաշտպանությանը։ Քոչարյանի պնդմամբ՝ հանձնաժողովն ունեցել է շատ ակտիվ հանդիպումներ միջազգային կառույցների հետ, իսկ եվրոպական կառույցների հետ ունեն մշակած ծրագրեր, ընթանում են փորձագիտաան հարթակի կառուցման աշխատանքներ, որտեղ մշակվելու է պաշտպանությանն ու անվտանգությանը առնչվող օրենսդրական։

Քանի որ այս հանձնաժողովը նաեւ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն է՝ նախագահությամբ Անդրանիկ Քոչարյանի, վերջինս նաեւ նշեց, որ քննիչ հանձնաժողովն էլ այս պահին շատ լուրջ քայլերի մեջ է, առաջին նախապատրաստական փուլն, ըստ էության, անցել է, եւ ամռան ու աշնան շրջանում գերհագեցած աշխատանքային ընթացք կլինի։ Քոչարյանը խնդրեց չնեղանալ, որ շատ դեպքերում հասանելի չեն լինի լրագրողների համար, բայց հնարավորության դեպքում տեղյակ կպահեն արվող քայլերի մասին։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ իր հերթին ներկայացրեց, որ իրենց հանձնաժողովն ունեցել է 17 նիստ, դրանց օրակարգում եղել է 69 նախագիծ, որոնցից 50-ն ամողջությամբ ընդուվել է, 14-ը շրջանառության մեջ է, 5-ը ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Ունեցել են մոտ 20 աշխատանքային քննարկումներ։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ իրենց հանձնաժողովը ընդդիմության հետ կառուցողական եւ դրական համագործակցություն է ունեցել։ ԱԺ նախագահի գլխավորությամբ պատվիրակություններ են այցելել Ռուսաստան, Գերմանիա, Շվեդիա, Կիպրոս, շուտով նաեւ ԱՄՆ։ Հայաստան են այցելել խորհրդարանական ու կառավարական խմբեր տարբեր երկրներից։ Հայաստանյան պատվիրակությունների օրկարագերի կիզակետում եղել են արցախյան հակամարտության, ցեղապսանության ճանաչման հարցերը։ Մեր պատվիրակությունը համատեղ նիստ է ունեցել ՌԴ դաշնային խորհրդի համապատասխան հանձնաժողովի հետ, հաջորդ նիստը կլինի այս տարի՝ Երեւանում։

Տպել
6735 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում