Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)

12/07/2019 schedule15:22

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 12-ին  այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել պայմաններին:

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, այնուհետև կենտրոնի գրադարանում Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին և ամփոփել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկամյակը:

Այս այցի վերաբերյալ Աննա Հակոբյանը Facebook-յան իր էջում գրել է. «Մեկ տարի առաջ այս օրն ազդարարեցինք «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին: Այս մեկ տարվա ընթացքում բավական աշխատանք ենք կատարել և ունենք արդյունքներ: Սակայն մենք չենք ցանկանում ձեռքբերածի վրա կանգ առնել. մեր նպատակն ավելի առաջ գնալն ու ավելի շատ ծրագրեր իրականացնելն է՝ հանուն Հայաստանի, հանուն հայի: Այսօր այցելել եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Հպարտ եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամն աջակցում է կենտրոնին և հոգում մեր երկրի պաշտպանների վերականգնողական բուժման ծախսերը: Այդ նպատակով 2019 թվականին հիմնադրամը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին տրամադրել է 194.800.000 դրամ: Այցի ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի մեկամյա գործունեությունն ամփոփել եմ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի հետ հարցազրույցում», - ասված է նրա գրառման մեջ:

Տպել
935 դիտում

Նպատակը՝ անվտանգ երթևեկությունն է. ՀՀ-ի հյուսիսում եւ հարավում մասշտաբային ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում

Անասնագերեզմանոց Գյումրիում. ոսկորներն ու գանգերը տարածված են բաց դաշտում

Նոր ՋԷԿ-ի պայմանագիրը վերաբանակցվել է. տարեկան 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է գումարվելու. Բեքմեզյան

Հայբիզնեսբանկը միացել է EARLYONE հաճախորդների հոսքերի հեռահար կառավարման համակարգին

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

ՀՀ-ում ընթացող Եվրո 2019-ի B խումբը միանձնյա առաջատար ունի

Քաղաքացին կարող է իր գույքն ու հողամասն օտարել առանց եկամտահարկ վճարելու․ ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդիրները լուծվել են

Խոշոր չափերով շորթում և ծեծ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Կարապետյանի եղբորդորդուն առաջադրված մեղադրանքի մասին

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր. ՊԵԿ-ի բացահայտումը

Հայաստանը դարձնում ենք դրախտ՝ տաղանդավոր մարդկանց համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը

Աննա Հակոբյանն պետական տիկնիկային թատրոնում ներկա է գտնվել բարեգործական ներկայացմանը

Աբովյանում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է, կասկածյալը ձերբակալվել է (լուսանկարներ)

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 77-ամյա տանտիրոջ դին

Արփիին ու ինձ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը. Աննա Հակոբյան

Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել. ըստ մեղադրանքի՝ նա գործարարից 10.000.000 եվրո գումար է պահանջել

Վթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. 3 հոգի հոսպիտալացվել է

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ջերմաստիճանը կբարձրանա

Թուրք-սիրիական սահմանին ռազմական մեքենաների շարժ է նկատվել