«Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին: «Ամբեր Կապիտալ»-ը Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Նախատեսվում է, որ ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետը և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք ներդրումային ծրագրերի ուղղություններին և հեռանկարային ոլորտներին:

Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելն է, հանքահումքային արդյունաբերությունից վերամշակող արդյունաբերությանն անցնելը, և տնտեսական աճի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին՝ արտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, զբոսաշրջությանը, սարքաշինությանը, Hi-Tech արդյունաբերությանը զարկ տալը: 

Վարչապետը նշել է, որ Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալներով, Հայաստանը 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի ցուցանիշով Եվրոպայում առաջատարն է, ինչը վկայում է տնտեսության զարգացման դինամիկայի և ընդհանրապես տնտեսական միջավայրի նկատմամբ ձևավորված դրական սպասումների մասին: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ներդրումային ֆոնդի գործունեությունը՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, ինչպես նաև կապիտալ շուկաների զարգացման տեսանկյունից:

Ջոզեֆ Ուղուրլյանը նշել է, որ «Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ է փոխշահավետ գործակցության:

Կողմերը մտքեր են փոխանակել փոքր և միջին բիզնեսի զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ՓՄՁ ներկայացուցիչների համար կրթական ծրագրերի կազմակերպման, երիտասարդության շրջանում սպորտի զարգացման, կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման ուղղություններով ծրագրերի իրականացման հարցի շուրջ:

Տպել
199 դիտում

Ինեկոբանկը եւ EFSE հիմնադրամը ընդլայնում են միկր եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համագործակցության շրջանակները

Թուրքիան կռիվ է տալիս ռուսական զենքի և Կիպրոսի գազի համար. ԱՄՆ-ն դժգոհում է, ԵՄ-ն՝ պատժամիջոցներ սահմանում

Մխիթարյանը խաղաժամանակ չստացավ «Արսենալի» առաջին ընկերական խաղում

Ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն ճնշում չգործադրի ՀՀ-ի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար. Միրզոյան

Հակառակորդի կրակոցների հետեւանքով Նախիջեւանի սահմանին հրդեհ է բռնկվել. հայկական կողմը մարել է այն (տեսանյութ)

Նպատակը՝ անվտանգ երթևեկությունն է. ՀՀ-ի հյուսիսում եւ հարավում մասշտաբային ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում

Անասնագերեզմանոց Գյումրիում. ոսկորներն ու գանգերը տարածված են բաց դաշտում

Նոր ՋԷԿ-ի պայմանագիրը վերաբանակցվել է. տարեկան 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է գումարվելու. Բեքմեզյան

Հայբիզնեսբանկը միացել է EARLYONE հաճախորդների հոսքերի հեռահար կառավարման համակարգին

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

ՀՀ-ում ընթացող Եվրո 2019-ի B խումբը միանձնյա առաջատար ունի

Քաղաքացին կարող է իր գույքն ու հողամասն օտարել առանց եկամտահարկ վճարելու․ ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդիրները լուծվել են

Խոշոր չափերով շորթում և ծեծ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Կարապետյանի եղբորդորդուն առաջադրված մեղադրանքի մասին

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր. ՊԵԿ-ի բացահայտումը

Հայաստանը դարձնում ենք դրախտ՝ տաղանդավոր մարդկանց համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը

Աննա Հակոբյանն պետական տիկնիկային թատրոնում ներկա է գտնվել բարեգործական ներկայացմանը

Աբովյանում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է, կասկածյալը ձերբակալվել է (լուսանկարներ)

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 77-ամյա տանտիրոջ դին