Էրեբունու անտառպետության պատշաճ պահպանությունը չիրականացնելու հետևանքով պետությանն էական վնաս է պատճառվել

ԷկոԼուր հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը  դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ Երևանի նախկին անտառտնտեսության Էրեբունու անտառապետության տարածքում անտառապատման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման և Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար անտառային հողերից հողատարածք հատկացնելու օրինականությանը ստուգելու նպատակով՝ ներկայացնելով հասակական նախաձեռնություն հանդիսացող «Բնապահպանական հանրային դատարանի» դատական նիստի վճիռը /արձանագրությունը/:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դիմումը և համապատասխան փաստաթղթերը 29․04․2019թ. Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության միջոցով ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին՝ դրանց հիման վրա քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի 550-Ն որոշմամբ պետական պահուստային ֆոնդից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին է փոխանցվել 59 մլն ՀՀ դրամ՝ Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների, ոռոգման ցանցի անցկացման և ցանկապատման համար։

Հիշյալ աշխատանքների իրականացման կապակցությամբ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել են կապալային աշխատանքների կատարման պայմանագրեր: Սակայն հետագայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  ծառայողական պարտականությունները չարաշահելու արդյունքում չի կատարվել նշված անտառային տարածքի պատշաճ պահպանությունը, ինչի հետևանքով  պետությանը պատճառվել է էական վնաս:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, նշվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Սկսվել է նախաքննություն: Լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա է դառնալու նաև տրամադրված միջոցների նպատակային ծախսման, պայմանագրային պարտավորությունների փաստացի կատարման իրական հանգամանքները, որոնց արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին կտրվեն համարժեք իրավական գնահատականներ։

Տպել
4751 դիտում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակվում է ուժի մեջ մնալ. Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Իջևան-Բերդ ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը․ տուժածներ չկան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները