Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Ազգային Ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Համերգի ընթացքում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երևան»  ստեղծագործությունը:

Բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված համերգային ծրագրի ընթացքում հնչել են Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի և Ն. Զարիֆյանի ստեղծագործությունները, որոնց կատարմամբ նվագախմբի պատանի երաժիշտները առաջիկայում հանդես կգան նաև մարզերում և Արցախում: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Լիլիթ Եդիգարյանը:

Տպել
1256 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան