Դիրքորոշում. Սերժ Սարգսյանի հետ պրոբլեմ չունենք

13/07/2019 schedule10:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 13-ի համարում

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:

- Պարոն Ռուստամյան, հաշվի առնելով Դաշնակցության վերջին տարիների վարքագիծը, ինչպես նաեւ ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերի գրասենյակի  պատասխանատու Կիրո Մանոյանի վերջին հայտարարությունը՝ որ եթե անգամ ազատագրված տարածքները վերադարձվեն, ՀՅԴ-ն Քոչարյանի հրաժարականը չի պահանջի, որպեսզի երկրի կայունությունը չխաթարվի, պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն առաջարկում է ՀՅԴ-ն վերանվանել Հայաստանի կայունության կուսակցություն։ Ընդունո՞ւմ եք  այդ առաջարկը։

- Պարոն Հովհաննիսյանին խորհուրդ կտայի ուրիշներին անուններ չկպցնել, որովհետեւ շատ հաճախ հենց ինքն է հայտնվում նման պիտակների ներքո։ Դաշնակցությանը հաճախ են փորձել տարբեր ժամանակներում տարբեր  որակումներ տալ. մենք դրան սովոր ենք եւ հստակ գիտենք, թե ի՞նչ ենք անում ու ե՞րբ ինչ է անհրաժեշտ կատարել։ Եւ այն, ինչ հայտարարել է պարոն Մանոյանը, դա վաղուց Դաշնակցության տեսակետն է եղել, եւ որեւէ նորություն այդտեղ փնտրել պետք չէ։ ԼՂ հարցում ՀՅԴ տեսակետները ներկայացված են այն եզրակացության մեջ, որը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է, եւ որտեղ հստակ ասված է, թե լուծման ո՞ր տարբերակին ենք մենք կողմնակից։ Ինչ վերաբերում է ԼՂ հարցի շուրջ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին, ապա մենք այդտեղ որոշակի խնդիրներ տեսնում ենք, որովհետեւ դրանք մեր մոտեցումների հետ լիարժեք չեն համապատասխանում։

Դաշնակցությունը հստակ ասել է, որ ԼՂՀ կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների հարցերը մեզ համար առաջնային են եւ պետք է լուծվեն առաջնահերթ։ Իսկ երաշխիքների ընդհանուր ծավալը պետք է լիովին համապատասխանի արտաքին վտանգին եւ հանդիսանա նոր պատերազմի վերսկսումը կանխող կարեւորագույն գործոնը։ Եւ այսօր մենք բացի ազատագրված տարածքներից առավել լիարժեք եւ առավել վստահելի երաշխիքների ծավալ չունենք։ Բացի այդ, մեզ համար հաջորդ կարեւոր սկզբունքն այն է, որ հայկական կողմերի մարտավարությունը պետք է համարժեք լինի ադրբեջանական կողմի մարտավարությանը։

Այսինքն, որքան ադրբեջանական կողմի մարտավարությունը կոշտ է, նույնքան ադեկվատ կոշտ պետք է լինի մեր մարտավարությունը։ Ու երբ այսօր մենք լսում ենք այն հայտարարությունները, որ արվում են Ադրբեջանի կողմից, որտեղ ուղղակիորեն ասվում է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի իրենց Սահմանադրության եւ իրենց օրենքների շրջանակում, մենք իրավունք չունենք խոսել որեւէ տարածքի վերադարձի մասին։ Ողջ այս կոնտեքստում ինձ համար նաեւ խիստ տարօրինակ է, որ Մինսկի խումբը խոսում է ինչ-որ երեւակայությունների սպառման մասին։ Ես չեմ կարծում, որ դա կոռեկտ հայտարարություն էր, եւ վստահ եմ, որ նրանց երեւակայության սահմանները կարելի էր մեծացնել` հաշվի առնելով մեկ կարեւորագույն սկզբունք՝ չի կարող հակամարտության կողմ հանդիսացող սուբյեկտը բացակայել բանակցային գործընթացից։

Այս սկզբունքը եթե վերհիշվի, ես կարծում եմ, նոր երեւակայության շրջանակներ կարող են բացվել։ Ինչ վերաբերում է կուսակցությանը կայունության մեջ մեղադրելուն, ապա ՀՅԴ-ն միշտ եղել է կողմնակից կայունության, սակայն ոչ թե գերեզմանային, ճահճային կայունության, այլ՝ ժողովրդավարական կայունության։ Եւ այդ «կայունությունների» տարբերությունն է, որ շատերին գցում է շփոթության մեջ։ Եւ հենց ժողովրդավարական կայունության սկզբունքն իր մեջ ենթադրում է, որ համաժողովրդական նշանակության հարցերը պետք է լուծվեն ժողովրդի կարծիքը հարցնելուց հետո, եւ ով էլ լինի երկրի տվյալ օրվա ղեկավարը, չի կարող նման հարցը լուծել միանձնյա։ Դաշնակցությունը պահանջելու է, որպեսզի ԼՂ հարցի լուծման խնդիրը դրվի հանրաքվեի, եւ այն ժամանակ, երբ կլինի ամբողջական փաթեթը, մենք մեր մոտեցումը կներկայացնենք ժողովրդին եւ կքարոզենք քվեարկել հօգուտ մեր տեսակետի։ Սա կլինի այն ճանապարհը, երբ մի կողմից ժողովրդավարական կայունությունը չենք վտանգի, մյուս կողմից կկանխենք ոչ ազգանպաստ որոշումների կայացումը։

- Դուք եւս հաստատեցիք, որ դեմ եք ազատագրված տարածքների վերադարձին։ Այդուհանդերձ, եթե դա տեղի ունենա առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման, ՀՅԴ-ն պահաջելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։

- Տարածքների հանձնման մասին խոսք չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումներն այս աստիճանի կոշտ են։ Տարածքները միակողմանի պահանջի առարկա չեն. դրանք փոխադարձ պահանջի առարկա են, ու երբ այսօր Ադրբեջանը խոսում է, իբր, իր տարածքների 20 տոկոսի մասին, մենք պետք է բարձրաձայն խոսենք ԼՂՀ 1000 քառակուսի կիլոմետրից ավելի տարածքների մասին (խոսքը Գետաշենի, Շահումյանի շրջանների, Մարտակերտի, Մարտունու շրջանների` ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին է), որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Եւ եթե  համեմատենք տոկոսային առումով, ապա ավելի մեծ տոկոս ԼՂՀ տարածքից է օկուպացված, քան թե նրանց կողմից հորջորջվող 20 տոկոս օկուպացիան։

- Այնուամենայնիվ, կոնկրետ չեք ասում, թե ո՞ր դեպքում ՀՅԴ-ն կպահանջի Քոչարյանի հրաժարականը։ Մինչդեռ, արժե հիշել, որ երբ Արցախում բուռն մարտեր էին գնում, Դաշնակցությունը բազմահազարանոց միտինգ էր անում Երեւանում եւ պահանջում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Ինչո՞ւ այն ժամանակ չէիք մտածում  երկրի կայունության մասին։ 

- Նախ, միտինգները ժողովրդավարական ձեւ են եւ բնավ չեն տեղավորվում երկրի կայունության խարխլման մեջ։ Այն ժամանակ էլ մենք ժողովրդավարական ձեւով մեր տեսակետները հայտնել ենք ու եթե այսօր ունենք ազատագրված տարածքներ, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ են, դա նաեւ մեր այդ պահվածքի պատճառով էր։ Եւ, բացի այդ, ԼՂ հարցում ամենահստակ արտահայտվողը միշտ էլ եղել է ՀՅԴ-ն։ Իսկ ինչ վերաբերում է ենթադրություններով, չեղած փաստաթղթերի հիմա վրա եզրակացություններ անելը, ապա մենք դա ճիշտ չենք համարում։ Երբ կլինի ողջ փաթեթը, այդ ժամանակ էլ մեր գնահատականը կլինի ադեկվատ։

- Այսինքն, կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե ԼՂ հարցի լուծման փաթեթը  Դաշնակցության համար լինի մերժելի, մի միտինգ էլ ՀՅԴ-ն ընդդեմ այս իշխանության եւ Ռոբերտ Քոչարյանի կանի։

- Մեկ էլ, տասնյակ էլ։ Եթե կլինեն այնպիսի մոտեցումներ, որոնք մեր մոտեցումներին դեմ կլինեն, եւ եթե նախագահը կկատարի այն, ինչ 98-ին տեղի ունեցավ, ու կներկայացնի նման մի փաստաթուղթ, մեզ համար ոչ մի տարբերություն չկա, թե ո՞ր նախագահն է Դաշնակցության համար անհարիր տեսակետներ ներկայացնում։

- Պարոն Ռուստամյան, անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին։ ՀՅԴ-ն միշտ ասել է, որ պայքարում է համակարգային փոփոխությունների համար։ Սակայն այն ներքաղաքական պրոցեսները, որոնք սկսվել են երկրում, երբ այս ճանապարհը տանում է 2007-ի ԱԺ-ում ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» տոտալ տնօրինության, այս ամենը համակարգային փոփոխության որեւէ հույս ձեզ ներշնչո՞ւմ է։

- Մեզ լավատեսություն եւ հույս կարող են ներշնչել միայն համակարգային փոփոխություններ, եւ մենք երբեք մեր հույսը չենք կապում այս կամ այն անձի ու խմբավորման հետ։ 2007 ու 2008-ին երկիրը թեւակոխելու է արմատական նոր փուլ, որովհետեւ նախագահը երրորդ ժամկետ այլեւս չի կարող առաջադրվել, ուստի մեզ համար կարեւոր է, որ 98-ին որդեգրված ուղեգիծը մնա անշեղ։ Եւ ես վստահ եմ, որ այն համակարգային փոփոխությունները, որոնք հիմք են դրվել փոփոխված Սահմանադրությամբ, անկախ որեւէ քաղաքական ուժի կամքից, իրենց զգացնել են տալու։ Եւ սա է պատճառը, որ այսօր արդեն շատ ավելի թեժ պայքարի տրամաբանությամբ են բոլորը պատրաստվում ԱԺ ընտրություններին, քան երբեւէ։ Որովհետեւ բոլորը հրաշալի հասկանում են, որ այս խորհրդարանական ընտրություններով իսկապես լուծվելու է իշխանության ձեւավորման հարցը։

- Սակայն ընթացող պրոցեսները ցույց են տալիս, որ կրկին փորձ է արվելու ադմինիստրատիվ ռեսուրսով եւ փողով գնել ողջ ընտրության արդյունքը։ ՀՅԴ-ն այդ դեպքում ե՞ւս լռելու է, որպեսզի հանկարծ երկրի կայունությունը չխախտվի։ 

- Քաղաքական ուժերի հեռատեսությունը պետք է նրանց հուշի, որ հին մեթոդներով անհնար է կրկնել եւ իրականացնել նույնատիպ ընտրություններ։ Հին մեթոդները 2007-ին չեն աշխատելու, եւ եթե սա որոշ ուժեր կամ անձինք չեն ընկալի, ապա դա կբերի նոր փորձությունների, որը մենք թույլ չենք տա։ Հնարավոր չէ հին շորի վրա նոր կարկատան դնել եւ գնալ առաջ։ Այդ դեպքում ավելի է մեծանում այն անցքը, որը  կարկատանով փորձ է արվում փակել։

- Պարոն Ռուստամյան, ՀՅԴ շրջանակներում խոսվել է այն մասին, որ եթե ՊՆախարար Սերժ Սարգսյանը չմտնի որեւէ կուսակցություն եւ մնա վերկուսակցական գործիչ, չի բացառվում, որ 2008-ի նախագահական ընտրություններում Դաշնակցությունը պաշտպանի նրա թեկնածությունը։ Այսօր հստակ է, որ Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀԿ-ում։ Իրադարձությունների որոշ զարգացումների դեպքում հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն սատարի ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին։

- Դաշնակցությունը հստակ հայտարարել է, որ պատրաստվում է նոր ընտրությունների գնալ սեփական թեկնածուով։ Սա մեր այսօրվա դիրքորոշումն է, իսկ թե հետագայում ի՞նչ կլինի, ինչպիսի՞ զարգացումներ կլինեն, դա իսկապես կախված է այդ զարգացումների տրամաբանությունից, ստեղծված իրավիճակից եւ քաղաքական հրամայականներից։ Այդ մասին խոսելը դեռ վաղաժամ է, եւ նման հարցերը մեզ մոտ որոշվում են շատ լուրջ քննարկումների արդյունքում։ Ցանկացած պարագայում ՀՅԴ որոշումը կլինի շատ լուրջ վերլուծության եւ հայտարարության հիման վրա։

- Այսօր ինչպիսի՞ն են ՀՅԴ ղեկավարների ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները։ 

- Մենք շատ նորմալ հարաբերություններ ունենք, եւ ես զարմանում եմ, որ մեզանից ավելի «գիտակ» մարդիկ են անընդհատ հանդես գալիս ՀՅԴ-Սերժ Սարգսյան հարաբերությունները մեկնաբանող, քան նրանք, ովքեր այդ հարաբերության մեջ են։ Իսկ  մենք բազմիցս ասել ենք, որ որեւէ խնդիր, որեւէ պրոբլեմ պաշտպանության նախարարի հետ չունենք։ Հակառակը, մենք մեր հնարավորություններն ամեն կերպ փորձել ենք ներդնել, որ մեր պաշտպանությունը ամրանա, եւ այդ առումով Սերժ Սարգսյանի դերակատարությունը շատ մեծ է։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1069 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա