ՊԵԿ 2 վարչություններն Արցախում մասնակցել են «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառմանը

13/07/2019 schedule10:50

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի նախաձեռնությամբ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար թիմի կառուցման (team building) հերթական տարեկան միջոցառումն անցկացվել է Արցախի Հանրապետությունում։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կարևորել են երկու հանրապետությունների հարկային մարմինների միջև համագործակցության և փորձի փոխանակման շարունակականությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արցախի ֆինանսների նախարարության աշխատակիցները ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ԱՀ հարկային մարմնի ձեռքբերումների վերաբերյալ շնորհանդես։ Միջոցառման շրջանակում ամփոփվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների ձեռքբերումները՝ նախորդ թիմային աշխատանքի ամրապնդմանն ուղղված միջոցառումից առ այսօր և նախանշված նպատակներին հասնելու համար իրականացված քայլերը: Քննարկվել է ընդհանուր նպատակներին հասնելու գործում թիմային աշխատանքի անհրաժեշտությունը: Կազմակերպվել են խաղեր՝ ուղղված անձնային որակների բացահայտմանը, թիմային աշխատանքի հմտությունների և աշխատակիցների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանը։

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանն այցելել են նաև Կենտրոնական պաշտպանական ուղղության զորամաս։

Տպել
432 դիտում

Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր

Եթե ՍԴ-ում անհրաժեշտ թվով քվեներ չապահովվեն, որոշումը կհամարվի մերժված. Վլադիմիր Վարդանյան

Հայ հունահռոմեականներին աշխարհի առաջնությունում խանգարել են մրցավարներն ու վիճակահանությունը. մարզիչներ

Ողբերգական ավտովթար Երեւան-Գումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն աճել են 21.3%-ով. ՊԵԿ

Աղմկոտ միջադեպի գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը. ստուգվում է մարզպետի մասնակցությունը

Արմավիրի մարզում բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 դրամի վնաս. դատախազություն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Անցյալ տարի հակամարտության գոտիներում ծնվել է ավելի քան 29 միլիոն երեխա. ՄԱԿ

Աննախադեպ է, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին նման սրտացավ վերաբերմունք ունենան․ Սերգեյ Բագրատյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում

Վայոց ձորի մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար. խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

Ամփոփվել է ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը

Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Գյումրիում ազատ հյուրանոց եւ հյուրատուն չի մնացել. անկախության տոնին ընդառաջ քաղաքում բում է

Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան