Երբ ասում ենք արդյունաբերական երկիր` պետք է հասկանանք, որ դրան էներգիա տվողը մշակույթը, կրթությունն են

Այսօր Լոռու ՔՈԱՖ կենտրոն այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վաղուց էր ծրագրում այցելել ՍՄԱՐԹ կենտրոն և ուրախ է այսօրվա առիթի համար: Վարչապետն ընդգծել է, որ առաջին հերթին պետք է երեխաներին պատրաստել ապրելու և ստեղծագործելու հզոր արդյունաբերական երկրում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` նրանցից յուրաքանչյուրը պետք է հավատա ինքն իրեն, հավատա, որ կարող է լինել ինժեներ, գիտնական:

«Երբ խոսում ենք տեխնոոլոգիական իրականության մասին` շատերին թվում է, որ հումանիտար կրթությունը նսեմացնում ենք: Ոչ, տեխնոլոգիական իրականության համար պետք է ունենալ զարգացած արվեստ, գրականություն: Երբ ասում ենք արդյունաբերական երկիր` պետք է հասկանանք, որ այդ արդյունաբերությանն էներգիա տվողը մշակույթը, կրթությունն են: Մենք պետք է այս ճանապարհով քայլ առ քայլ վստահ առաջ շարժվենք: Սա իսկապես մեր ճանապարհն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Վարչապետն անդրադառնալով Հայաստանում դեմոգրաֆիական խնդրին` նշել է, որ անընդհատ այս հարցը քննարկում են, լսում տարբեր փորձագետների կարծիք, ովքեր ասում են ինչ պետք է անել: «Մինչդեռ կարող ենք ընդամենը նայել մեր պատմությանը, տեսնել, թե ինչպես և ինչ պայմաններում է եղել, որ Հայաստանում բնակչության թիվը կրկնապատկվել է: Դա եղել է այն ժամանակ, երբ Հայաստանում զարգացել է արդյունաբերությունը, այո դա եղել է խորհրդային ժամանակներում, բայց դրա զարգացման հեղինակները եղել են մեր հայրերը, պապերը: Այդ շրջանում ունեցել ենք այնպիսի տիտաններ, ինչպիսիք են` Հրանտ Մաթևոսյանը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Երվանդ Քոչարը, Վահրամ Փափազյանը, Գոհար Գասպարյանը, Հրաչյա Ներսիսյանը: Ուզում եմ սրանով ցույց տալ, որ այո՛, մտածողության կերպը, տնտեսության կառուցվածքը շատ բան է փոխում մեր իրականության մեջ: Այսպիսի կենտրոնների դերը հենց դրանով է բացառիկ, որ մենք օգնում ենք մեր երեխաներին, որպեսզի հավատան իրենց, որ Հայաստանի քաղաքացին առաջին հերթին հավատա ինքն իրեն, մնացածները` նախարարները, պատգամավորներն ընդամենը իր ատացոլանքն են, որովհետև վարչապետին ինքն է ստեղծում իր պատկերով և իր նմանությամբ: Մեզ համար մեծ պատիվ է այսօր լինել մեր ժողովրդի ցանկությունների, երազանքների, ձգտումների, նպատակների, ուժի և իմաստնության արտացոլումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Վարչապետի խոսքով, նախորդ տարի Հայաստանում տեղի է ունեցել մի հեղափոխություն, որն աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ, որովհետև մեր ժողովուրդն է այդպիսին: «Երկար տարիներ Հայաստանում տեղի են ունեցել աննկատ պրոցեսներ: Հարց կծագի, թե ինչո՞ւ նման կենտրոնները չեն ճնշվել, որովհետև նրանք գործել են այլ մտածողության մեջ, օլիգարխին հետաքրքիր չի եղել մտածելը, նրանց հետաքրքիր է եղել թե ումից ինչ կարելի է խլել: Ահա այս բարձրության ներքո իրականության մեջ ստեղծվել է նոր իրականություն և դրա հեղինակը հայ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս կենտրոնին, բոլոր այն մարդկանց, ովքեր այդ փոփոխությունների հիմքն են դրել»,- նշել է վարչապետը` հույս հայտնելով, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը բոլոր մարզերում այսպիսի կենտրոններ կստեղծի:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ եկել է սփյուռքահայ գործիչների` Հայաստանում գործունեություն ծավալելու երրորդ փուլը: Վարչապետի խոսքով` առաջինը եղել է բարեգործության, օգնություն ցուցաբերելու փուլը, երկրորդը` զարգացման ծրագրերի իրականացման, երրորդը և վճռական նշանակություն ունեցողը` Հայաստանի արդյունաբերացման փուլն է: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս փուլում ևս Սփյուռքը լինելու է շատ ավելի ակտիվ:Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վերջերս որոշում է կայացրել հայրենիքին մատուցած ծառայությունների շքանշանով պարգևատրել «Տավուշ տեքստիլ»-ի հիմնադիր Սուրեն Երիցյանին, ով ծնված լինելով Տավուշում` արտագաղթել է Ռուսաստանի Դաշնություն, հիմնադրել գործարաններ և ունեցել հաջողություններ, սակայն եկել և սահմանամերձ գոտում հազարից ավելի արդյունաբերական աշխատատեղեր է ստեղծել ու այդ պրոցեսը շարունակվում է:«Պարոն Կարո Արմեն, հեղափոխությունն ընդամենը Ձեր, Սուրեն Երիցյանի և մեր այլ գործընկերների նման մարդկանց գործունեության պտուղն է քաղել` հրապարակ բերելով կոնկրետ քաղաքական գաղափարախոսություն: Այս ամենի վերաբերյալ, բնականաբար, որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց գործել է ազգի ոչ միայն ինքապահպանման բնազդը, այլ ապրելու, հաղթելու, հզորանալու, սեփական պատմական ճակատագրի ցիկլը ճեղքելու ցանկությունը: Մեր պատմական փորձը բավարար է, որպեսզի դուրս գանք մեզ փոքրացրած պարտությունների ցիկլից: Եկել է մեր հաղթելու ժամանակը, եկել է խելքի, մտքի դարը: Մենք ունենք խելք, միտք, տաղանդ, նշանակում է` մենք հաղթելու ենք և այս կենտրոնը մեր հաղթանակի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է, այս երեխաները մեր հաղթանակի ամենամեծ հերոսներից մեկն են, որոնց աստղն ամեն օրվա հետ ավելի ու ավելի պայծառ պետք է փայլի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
3701 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ