Հասունանո՞ւմ է. նոր խմորումներ Վրաստանում 

14/07/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 14-ի համարում

Վերջերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հյուրընկալվել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի մոտ: Սպիտակ տանը տեղի ունեցած նրանց համատեղ  ասուլիսի ժամանակ Ջորջ Բուշը կրկին հիշեց Վարդերի հեղափոխությունը` հերթական անգամ հաճոյախոսություն հղելով Սահակաշվիլիին, որպես Վրաստանում ժողովրդավարության եւ ազատության հաստատման ամենամեծ ավանդն ունեցողի:   Նույն այդ ժամանակ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի էին ունենում խմորումներ, որոնք իրենց բովանդակությամբ հակասում են Բուշ-Սահակաշվիլի փոխադարձ շնորհավորանքներին: Պարզվում է, որ Վրաստանում այսօր այնպիսի ներքին իրավիճակ է ստեղծվել, որ դիտորդներից շատերի կարծիքով` նոր ցնցումներն այդ երկրում չի կարելի բացառել: Նման կանխատեսումների համար հիմք է հանդիսանում այն հասարակական ալիքը, որ մի քանի տարբեր իրադարձությունների հետեւանքով  բարձրացել է Վրաստանում:

Ինչպես հայտնի է, ամեն ինչ սկսվել է Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի աշխատակիցների կողմից Վրաստանի Միացյալ բանկի երիտասարդ աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանությամբ: Այս սպանության գործը կոծկելու՝ իշխանությունների ջանքերն  անհաջողության են մատնվել միայն «Իմեդի» հեռուստաալիքի շնորհիվ, որը հետեւողականորեն անդրադարձել է կատարվածին: Ավելի ուշ այս նույն գործի շրջանակներում իշխանություններից ստացվող ճնշումների հետեւանքով «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հայտնի եւ մեծ հեղինակություն վայելող լրագրող, հանրահայտ թոք-շոուի վարող Էկա Խոպերիան ուղիղ եթերում հայտարարել է, որ փակում է իր հաղորդումը եւ դուրս է գալիս հեռուստաընկերությունից:

Լրագրողը բացատրել է, որ իր հերթական հաղորդումը պետք է նվիրված լիներ այդ աղմկահարույց սպանությանը, դատավարությանը, հասարակության վերաբերմունքին եւ օբյեկտիվությանը, սակայն ինքը ճնշումների պատճառով չի կարող հեռարձակել այն եւ դա անում է ի նշան բողոքի: Այս քայլը նույնպես  մեծ աղմուկ է բարձրացրել: Այս նույն սպանության հետ է կապված նաեւ Վրաստանի «Հավասարության ինստիտուտ» հ/կ-ի ղեկավար Իրակլի Կակաբաձեի եւ նույն հ/կ-ի եւս երեք անդամների ձերբակալությունը: Նրանք բողոքել են սպանության գործով դատարանի վճռի դեմ եւ պահանջել են, որպեսզի այդ սպանությունն իրականացնողների հետ պատասխանատվության ենթարկվի նաեւ նրանց ղեկավարը` ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին: Արդյունքում դատարանին չենթարկվելու եւ վիրավորելու համար նրանք ձերբակալվել են:

Սրան գումարվել է նաեւ Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողադասախոսական կազմի բողոքի ալիքը` ընդդեմ համալսարանի ինքնիշխանության դեմ իշխանությունների ոտնձգությունների եւ իրենց փողոց շպրտելու առիթով փախստականների բողոքը: Ահա, հասարակության բողոքի միասնական այս ալիքին են միացել Վրաստանի յոթ ամենահեղինակավոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք նաեւ իրենց կոնկրետ դժգոհությունն ունեն Վրաստանի իշխանություններից, եւ դա կախված է աշնանը Վրաստանի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրենսդրության հետ: Եւ ահա այս ամենի ֆոնին Թբիլիսիում տեղի ունեցող պարբերական բողոքի ցույցերը, ընդդիմության եւ հասարական գործիչների հանդիպումներն ու դրանց ընթացքում ընդունվող որոշումները դիտորդներին նոր ցնցումների մասին կանխատեսումների հիմք են տալիս:

Եւ, այնուամենայնիվ, Վրաստանից դուրս գտնվողներիս համար վերոնշյալ իրադարձությունների մասին տեղեկատվությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում, որոնց պատասխանը ստանալու համար մենք զրուցեցինք այս իրադարձություններին անմիջապես մասնակցող «Բազմազգ Վրաստան» հանրաքաղաքական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ: Վերջինս նույնպես չբացառեց ցնցումների հնարավորությունը, քանի որ, ըստ նրա, հասարակությունը չափազանց ռադիկալ է տրամադրված: Մասնավորապես ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին պատժելու եւ պաշտոնից ազատելու պահանջում վրացիները չեն պատրաստվում զիջումներ անել իշխանություններին:

Բայց, ինչպես հայտնի է, Վանո Մերաբիշվիլին Միխայիլ Սահակաշվիլիի թիմում էական դերակատարություն ունեցող պաշտոնյաներից է, որի հետ Սահակաշվիլին նաեւ անձնական լավ հարաբերություններ ունի: Երկու օր առաջ Թբիլիսիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունում դրամատիկ փոփոխություններ չեն լինելու, եւ ինքը ամենայն հավանականությամբ ներկա պաշտոնից կազատի բնապահպանության նախարար Գեորգի Պապուաշվիլիին: Մեր զրուցակցի պնդմամբ, սակայն, այդ քայլով Սահակաշվիլին չի կարող գոհացնել բողոքող հասարակությանը, քանի որ Պապուաշվիլին Սահակաշվիլիի թիմի ամենչերեւացող ներկայացուցիչներից է, եւ նրա պաշտոնանկությունը չի կարող հատուցել ՆԳ նախարարի արարքները:

Մյուս կողմից` քիչ հավանական է նաեւ, որ Սահակաշվիլին տեղի կտա ճնշումներին եւ կազատի իր ամենահուսալի թիմակցին: Այսինքն, ստեղծվել է մի վիճակ, երբ դժգոհ հասարակությունը չի պատրաստվում Վանո Մերաբիշվիլիին ներել, ըստ մեր զրուցակցի, վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի մարդկանց սպանություններից այս վերջինը, իսկ Սահակաշվիլին չի պատրաստվում պաշտոնանկ անել իր ՆԳ նախարարին: Եւ այս իրավիճակը, Առնոլդ Ստեփանյանի կարծիքով, կարող է պայթյուն առաջացնել երկրում: Իսկ արդյո՞ք Վարդերի հեղափոխության հայրենիքում եւս մեկ հեղափոխություն է հնարավոր: Մեր այս հարցին ի պատասխան «Բազմազգ Վրաստան» շարժման նախագահն ասում է, որ ընթացող գործողություններին մաս-նակցող հասարակական եւ քաղաքական ուժերից ոչ մեկը նոր հեղափոխություն չի ցանկանում:

Համենայն դեպս, նրանք բարձրաձայն ասում են, որ չեն ցանկանում, թեեւ գործընթացին մասնակցում են նաեւ Շեւարդնաձեի թիմի անդամներ, որոնք հավանաբար կցանկանան ռեւանշ վերցել: Սակայն այս գործընթացում էական նշանակություն ունի այն, թե ինչպես է Վրաստանի ժողովուրդը վերաբերվում գործող իշխանություններին: Ըստ մեր զրուցակցի, Սահակաշվիլին շարունակում է բարձր հեղինակություն վայելել ժողովրդի մեջ, ամենակոպիտ գնահատականներով, նրա վարկանիշն առնվազն 50 տոկոս է: Ի տարբերություն նախագահի, նրա թիմը` կառավարությունը եւ իշխող կուսակցությունը, գրեթե վարկանիշ չունի երկրում: Մյուս կողմից` Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները նույնքան չեն վայելում ժողովրդի աջակցությունը, որքան իշխանամետները:

Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունների բացասական բոլոր քայլերը այսօր Վրաստանի ժողովուրդը կապում է ԱՄՆ-ի հետ, եւ յուրաքանչյուր այս կամ այն արարքից հետո, երբ մարդկանց աչքում ընկնում է կառավարության հեղինակությունը, մեծանում է նաեւ հիասթափությունը ԱՄՆ-ի եւ նրա քաղաքականության հանդեպ: Իսկ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը նույնպես ամերիկյան կողմնորոշում ունեն: Ինչեւէ, թեեւ ամերիկյան քաղաքականությունից Վրաստանի հասարակության հիասթափությունը չի հանգեցնում հակառակ քաղաքական բեւեռի նկատմամբ համակրանքին, սակայն ըստ մեր զրուցակցի` այս ամենի արդյունքում ժողովուրդը պարզապես oրեցօր ավելի ու ավելի է հիասթափվում ժողովրդավարական արժեքներից:

Վրաստանում տեղի ունեցող այս վերջին զարգացումները կարող են շատ շահեկան լինել Ռուսաստանի համար, հետեւաբար նաեւ հարց է առաջանում` հնարավո՞ր է, որ հասարակական բողոքի այդ ալիքները հրահրված լինեն Ռուսաստանի կողմից: Մեր զրուցակիցը քիչ հավանական է համարում դա, քանի որ ըստ նրա՝ դրսից նման ալիքներ հրահրելու համար պետք էր ամեն ինչ նախապես կազմակերպել, ինչը տվյալ դեպքում այնքան էլ մոտ չէ իրականությանը: Այսպես թե այնպես, դիտորդների գնահատմամբ մեր հարեւան Վրաստանում դժվար թե իրադրությունը հանդարտվի մինչ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները: Իսկ այն բանից, թե իշխանություններն ինչպես կկազմակերպեն այդ ընտրությունները, շատ բան կախված կլինի:

Ի դեպ, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն արդեն սկսել են հանդիպումներ ունենալ Վրաստանում արեւմտյան երկրների դեսպանների հետ` նրանցից պահանջելով ճնշումներ գործադրել իշխանությունների վրա, որպեսզի ՏԻՄ ընտրությունները ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացվեն: Այդ հանդիպումներից մեկի ժամանակ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆտը ընդդիմության լիդերներին վստահեցրել է, որ սպասվող ընտրությունները Վաշինգտոնը ընդունում է որպես Վրաստանի իշխանությունների համար ժողովրդավարության թեստ: «Եթե իշխանությունները չկարողանան հաջողությամբ հանձնել այդ թեստը, ԱՄՆ-ն կվերանայի Վրաստանի գործող կառավարության հանդեպ իր վերաբերմունքը»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը:

Աննա Հակոբյան 

Տպել
1309 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում