Մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց խնդիրը ամբողջությամբ վերացնել չենք կարող. մարզպետը՝ քարաթափման դեպքի մասին

«Հայկական ժամանակ»-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին՝ Նեղոց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, իսկ 1-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Ալաբերդու բժշկական կենտրոն: Հսկա ժայռաբեկորներն ընկել են այդ պահին ճանապարհի երթեւեկելի մասով անցնող մեքենաների վրա:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քարերը թափվել են ժայռի վրայից՝ մոտավորապես 250 մետր բարձրությունից. «Որեւէ մարդկային գործոն այդտեղ չի եղել: Նույնիսկ մարդը չի կարող այդտեղ բարձրանալ այդ անմատչելի հատված: Դա ուղղակի անձրեւների հետեւանքով է առաջացել: Պոկված տեղը բարձր հատվածից երեւում է: 250 մետրից մեծ կտորներով թափվել է՝ պատկերացրեք, եւ սա բերել է նման աղետի: Ճանապարհաշինարարների եւ մարդկային գործոն բացարձակ չկա»:

Հարցին՝ քրեական գործ հարուցվե՞լ է դեպքի առթիվ, Ղուկասյանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով չի հարուցվի կամ եթե հարուցվի էլ անպայման կկարճվի, որովհետեւ իրոք այդտեղ չի կարող մարդկային գործոն լինել»:

Հարցին, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի կանխվեն նման դեպքերը, Ղուկասյանը պատասխանեց. «Քանի որ Մ6-ը հիմա կառուցման փուլում է, մենք պետք տեսնենք՝ նախագծով նախանշվա՞ծ են նման պատնեշներ եւ եթե չեն նախատեսվել մենք ԱԻՆ-ի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ գրություններ ենք ուղարկել, որ այդ հատվածներն առանձին դիտարկեն ու եթե կարիք լինի նախագծի մեջ փոփոխություններ անեն, որպեսզի հաշվի առնվի նաեւ այդ հատվածը: Օրինակ, այդ հատվածում պետք է 250 մետր երկարությամբ պատնեշ կառուցել, որպեսզի ապահովենք այդ մասը, բայց նման հատվածներ շատ ունենք»:

Հարցին՝ արդյո՞ք մեծ ծախսեր է պահանջում վերոնշյալ պատնեշները կառուցելը, Ղուկասյանը պատասխանեց. «Իհարկե ծախսատար է: Մ6-ի այն հատվածում, որը կառուցվել է շատ տեղերում ցանցեր ունենք ժայռին կպցրած, որն ինչ-որ տեղ ապահովում է անվտանգությունը: Տեղեր ունենք, որ այդպիսի պատեր ենք կառուցել: Հիմա ամբողջ երկայնքով պետք է դա արվի»:

Դիտարկմանը, թե ամեն դեպքում տեղանքով անցնողների թիվը մեծ է եւ վտանգ կա, Ղուկասյանն արձագանքեց. «Իհարկե, ե՛ւ տեղացիները, ե՛ւ Վրաստան ուղեւորվողները այդ ճանապարհով շատ են երթեւեկում»:

Ղուկասյանի խոսքով՝ քանի որ այդ ճանապարհը միջպետական է հարցով զբաղվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

«ԱԻՆ-ի եւ գեոդեզիստների հետ համատեղ պետք է ուսումնասիրեն այդ ժայռերը ու տարբեր հատվածներում տարբեր լուծումներ պետք է տրվի: Տեղեր կան գուցե ցանցով հարցը լուծվի, տեղեր կան պատերի միջոցով, տեղեր կան գուցե քարաթափումներ արվի»,- ասաց Ղուկասյանը:

Դիտարկմանը՝ մինչեւ հիմա չե՞ն պատկերացրել, որ հնարավոր է նման դեպք լինի, թե՞ դեպքը լինելուց հետո են սկսում այսպիսի խնդիրներին անդրադառնալ, մարզպետը պատասխանեց. «Ցավոք սրտի այդ հատվածում մեր ռելիեֆն այնպիսին է, որ այդ 250 մետր բարձրությամբ ժայռը, նույնիսկ, եթե այդ պատնեշը դնենք 100 տոկոսով անվտանգ չի դառնա: Իհարկե, ռիսկերը կնվազեն, բայց այն որ մի ժայռաբեկոր ասենք 100 տոննայանոց Աստված չանի պոկվի հնարավոր է պատն էլ հետը քանդվի եւ ճանապարհի վրա ընկնի: Հետեւաբար՝ մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց ամբողջությամբ խնդիրը վերացնել ցավոք սրտի չենք կարող»:

Տպել
1563 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները