Ինեկոբանկը եւ EFSE հիմնադրամը ընդլայնում են միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համագործակցության շրջանակները

16/07/2019 schedule12:45

[Լյուքսեմբուրգ եվ Երեվան] - Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (EFSE) նոր վարկ է տրամադրել Հայաստանում իր գործընկեր Ինեկոբանկին` երկրում միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը խթանելու նպատակով: Հիմնադրամը, ներդնելով 10 մլն ԱՄՆ դոլար, նպատակ ունի ընդլայնելու Բանկի ներգրավվածությունը միկրո և փոքր ձեռնարկատիրության ոլորտում՝ մեծացնելով ֆինանսավորման հնարավորությունները և նպաստելով ոլորտի կայուն զարգացմանն ու աճին։

Հայաստանյան բանկային համակարգում ակտիվների ծավալով վեցերորդը հանդիսացող Ինեկոբանկը համագործակցում է EFSE հիմնադրամի հետ սկսած 2012 թվականից։ Բանկը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու EFSE հիմնադրամի թիրախային խումբ հանդիսացող միկրո և փոքր ձեռնարկատիրություններին և նպաստելու ձեռներեցության զարգացմանը Հայաստանում՝ տրամադրելով գործարար կարիքներից բխող ֆինանսական պրոդուկտներ և ծառայություններ։

EFSE- ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսը նշեց. «Այս վարկը կշարունակի ամրապնդել EFSE հիմնադրամի ազդեցությունը Հայաստանում և մեր արժեքավոր գործընկերությունն Ինեկոբանկի հետ, որը հանդիսանում է միկրո և փոքր բիզնեսը ֆինանսավորող առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը երկրում։ Ապահովելով ձեռնարկատերերին կայուն ֆինանսավորման միջոցներով և հետևելով մեր առաքելությանը` համատեղ խթանում ենք տարածաշրջանում բիզնեսի և տնտեսության զարգացումը»։

«Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը հանդիսանում է Ինեկոբանկի ռազմավարական գործընկերներից և շարունակաբար հնարավորություն է ընձեռում մեզ մշակելու թիրախավորված վարկավորում` օժանդակելով առավել  արդար և արդյունավետ կերպով  բավարարել շուկայի պահանջարկը։ Այս գործարքը բացառություն չէ և միտված է ամրապնդելու մեր ներգրավվածությունը Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործընթացում», - մեկնաբանեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

  • 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։
  • 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:

EFSE-Ի ՄԱՍԻՆ

Զարգացման ոլորտում աշխարհի խոշորագույն հիմնադրամներից մեկի՝ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) նպատակն է աջակցել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական զարգացմանը և աճին` ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողություններում, ինչպես նաև բարելավելով տնային տնտեսությունների կենսապայմանները։ Քանի որ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը կարևոր է տվյալ խմբի համար, EFSE-ն  աջակցում է տեղական 

ֆինանսական հատվածին, որպեսզի վերջինս անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրի թիրախային խմբերին։ Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեությոան հետ մեկտեղ, հիմնադրամը կրկնապատկում է իր ազդեցությունը հիմնադրամի Զարգացման կառույցի միջոցով, որը կազմակերպում է վերապատրաստումներ,տրամադրում է տեխնիկական, և այլ ոչ ֆինանսական աջակցություն ձեռնարկատերերին և հաստատություններին:

EFSE-ն հիմանադրվել է KfW զարգացման բանկի կողմից` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ: Որպես առաջին հանրային-մասնավոր գործընկերության օրինակ՝ EFSE-ն իր կապիտալը ստանում է դոնոր գործակալությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողների ներդրումների շնորհիվ :

Finance in Motion GmbH գերմանական կառույցը հանդիսանում է EFSE հիմնադրամի խորհրդատու, իսկ լյուքսեմբուրգյան Hauck & Aufhäuser Fund Services S.A. կազմակերպությունը՝ ֆոնդի մենեջեր։

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.efse.lu կայքը։

Finance in Motion կառույցի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք` www.finance-in-motion.com կայքը։

Տպել
1616 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)