Գյումրու շուկայում ՍԱՏՄ-ն առանց փորձաքննության մսեղիք է հայտնաբերել (լուսանկարներ)

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներն այսօր կրկին Գյումրիում էին: Հուլիսի 9-ի այցի նման եկել էին առանց զգուշացման: Դիտարկման կենտրոնում շուկայում գործող ինչպես բացօթյա, այնպես էլ փակ մսի վաճառքի կետերն ու մսավաճառներին ներկայացվող պահանջներն էին:

Նախորդ այցի ժամանակ հստակ հանձնարարականներ էր տրվել: Դրանց կատարման համար էլ հստակ ժամկետ է նշվել՝ հուլիսի 25-ը: Հիմնական պահանջը սառնարանի, տաք եւ սառը հոսող ջրի, վաճառվող ապրանքի փորձաքննության մասին վկայող փաստաթղթի եւ մսավաճառի սանիտարական գրքույկի առկայութունն է:

Մսավաճառներից շատերն արդեն որոշ քայլեր կատարել, սառնարանները տեղադրել, կոճղերը ներկել, կարգի են բերել, սակայն դեռ շատ անելիք կա: Բայց ասել, որ մեծ ուրախությամբ են ընդառաջ գնում պատասխանատուներին, սխալ կլինի: Նոր պահանջները նոր ֆինանսական ծախս են ենթադրում:«Տղերքը պետք է հասկանան, որ հուլիսի 25-ը մեր վերջնական ժամկետը չի, մենք ունենք ամենօրյա աշխատանք, միշտ էլ անակնկալ գալու ենք: Ամեն ինչ պետք է անել սպառողի անվտանգությունն ապահովելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Մկրտչյանը:

Իսկ տղերքը լավ են հասկացել, որ մինչեւ վերջնաժամկետը եթե հանձնարարականները չկատարվեն, հնարավոր է եւ կասեցվի իրենց գործունեությունը: «Հանձնարարել են, որ սառնարան տեղադրենք, մենք էլ ժամանակ ենք վերցրել մինչեւ 25-ը, ամեն ինչը պատրաստ կեղնի: Ջուր ունինք կողքը, կմիացնենք, կբերենք, պրոբլեմ չունինք: Եթե ըդիկ է ճիշտ մոտեցումն ու օրենքը կթելադրե, կանենք: Սառնարանը կտեղադրենք, ըդիգ չէ հարցը, բայց ես միսը 3 ժամվա կծախեմ, ես պաղ միս չեմ ծախե, սաղն էլ գիտեն ստեղ: Ընձի առհասարակ պետք չէ էդ խալադիլնիկը, բայց որ կպահանջեն, կբերեմ, կտեղադրեմ: Ես առավոտ կանուխ կծախեմ սաղ միսը: 8 անց կես որ եկա, մինչեւ 12-ը կծախեմ, տուն կերտամ: Թող գան, կայնին կողքս, տեսնին, ես կապացուցեմ»,- սրտնեղեց մսավաճառներից մեկը:Ալեքսան Մկրտչյանն ասաց բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն, հուլիսի 25-ին տրված բոլոր հանձնարարականները պետք է կատարված լինեն: «Եթե 25-ին այս կամ այն տնտեսվարողը, մսի իրացման կետը մեր հանձնարարականը չի կատարում, այդ կետի գործունեությունը կասեցվելու է ընդհանրապես: Այսօրվա աշխատանքը 25-ով չի սահմանափակվի, սա շարունակական է լինելու, որպեսզի տնտեսվարողները չմտածեն, որ ասեցինք, գնացինք, շարունակություն չենք տա: Պետք է միշտ զգոն լինեն: Մենք դիտարկում ենք իրացնելու մսի վաճառքի բոլոր կետերում, դա կլինի սուպերմարկետ, մսի վաճառքի իրաման կետ, քաղաքի որ ծայրում ուզում է լինի: Ուղղակի շուկայի տարածքից ենք սկսել, քանի որ խնդիրներն այստեղ շատ են»,- ասաց Ալեքսան Մկրտչյանը:

Այսօրվա շրջայցի ժամանակ տաղավարներում հայտնաբերվեց առանց փորձաքննության խոզի եւ գառի մսեղիք: Դրանք վաճառքից հանել, փորձաքննության ուղարկելու հանձնարարական տրվեց:«Մենք եկել ենք ոչ թե ընենց անենք, որ տվյալ մսի իրացման կետում միսը չվաճառվի, այլ եկել ենք, որ անենք այնպես, որ միսը եթե վաճառվում է, ուրմեն պահպանվի էն բոլոր պահանջները, որը պետք է: Եթե կային խախտումներ, տվել ենք հանձնարարականներ, որ մինչեւ 25-ը վերցվի, բայց էսօրվա դրությամբ պիտակի պահանջը պարտադիր է, տարբեր տեսակի կենդանիների մսեղիք եք վաճառում, ուրեմն յուրաքանչյուրի համար պարտադիր պետք է փորձաքննություն նշված լինի, եթե չկա այդ պիտակն, ուրեմն չպետք է վաճառվի»,- մսավաճառներին բացատրեց պատասխանատուն:

Մսի վաճառքի կետերից հետո Տեսչական մարմինը նաեւ փորձաքննություն անցկացնող ընկերությունների աշխատանքն է դիտարկելու: Շիրակի մարզում նման 2 ընկերություն կա: Եթե նրանց պայմանները, սարքավորումներն ու մասնագիտական հմտությունները չբավարարեն օրենքի պահանջներին, նրանց գործունեությունը եւս կկասեցվի:

Տպել
901 դիտում

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձիք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ

Կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ. Սուրենյանը զգուշացնում է

Թրամփն անորոշ ժամկետով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորած այցը Դանիա

Սերբիան պատրաստվում է ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

ՄԻՊ-ի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել

Գյումրին ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամության ի՞նչ հավակնություններ ունի

Կա՞ նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն . «Էլարդի» եզրակացությունն ուղարկվում է Շրջակա միջավայրի նախարարություն

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով

Արսեն Թորոսյանի «հեռացող խորհրդատուն» նախարարություն չի ներկայացրել հեռանալու դիմում. խոսնակ

«Լիդիան Արմենիա»-ն պարտավորվում է հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը բաց չթողնել շրջակա միջավայր. ՔԿ

Արմեն Ղազարյանը պնդում է՝ Ադրբեջանում հայտնված զինծառայող եղբայրը սպաների հետ խնդիրներ է ունեցել

Ryanair-ի նախագահի տեղակալի հետ քննարկեցինք ընկերության Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր. Ավինյան

Հրապարակվել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը

Վատնվել է ավելի քան 21 մլն դրամ. ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում

Հայաստանն ու Խորվաթիան ցանկանում են զարգացնել միջհամայնքային կառուցողական շփումները

Խաչատուրյան քույրերի հորը մեղավոր են ճանաչել դուստրերին անարգանքի ենթարկելու համար

ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով