Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» ցանցի անդամներին

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին կլոր սեղան-քննարկում է անցկացրել «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» (Armenians in Banking & Finance) ցանցի անդամների հետ:

Իր ելույթում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման տեսլականը և երկրի տնտեսությունում տեղի ունեցած վերջին զարգացումները: Այս առումով նա նշել է, որ երկրի զարգացման չափորոշիչը կառավարության համար անհատի ու հասարակության բարեկեցությունն ու տնտեսապես ամուր և կայուն պետությունն է։

Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հաղթահարել իր ռեսուրսային և աշխարհագրական սահմանափակումները՝ եթե երկրի զարգացման մոդելը հիմնվի մտքի անսահմանության և գաղափարի ուժի վրա, քանզի մարդկային կապիտալն է 21-րդ դարում զարգացման ամենակարևոր բաղադրիչը: Ավելին,  յուրաքանչյուր անհատ պետք է ստանձնի պատասխանատվության իր բաժինը զարգացման համար և, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անհատ պետք է քաղի զարգացման օգուտները:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնագծում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու ստարտափ էկոհամակարգի զարգացման և գլոբալ արժեշղթաներում դիրքերի ամրապնդման միջոցով:

Իր ելույթում փոխվարչապետը անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսության մրցակցային առավելություններին, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին, քաղավիացիայի և զբոսաշրջության զարգացման տեսլականին, երկրի ֆինանսական համակարգի առանձնահատկություններին, կառավարման համակարգի բարեփոխումներին և հանրային ծառայությունների թվայնացմամբ` հաշվետվողականություն և արդյունավետություն ապահովելու հանձնառությանը:

Ներդրումային հնարավորությունների մասին խոսելիս Տիգրան Ավինյանն անդրադարձել է վերջերս կառավարության կողմից ստեղծված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեությանը և ապագա ծրագրերին: Խոսք է եղել նաև փոքր և միջին ձեռնարկությունների՝ երկրի տնտեսական կյանքում դերակատարության և դրանց զարգացման հարցում տարբեր քաղաքականությունների առանձնահատկությունների մասին։

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողության հասնելու կարևոր գրավականներից է լինելու կարողությունների, տաղանդի, գիտելիքների և փորձի փոխանակումը Հայաստանի ու Սփյուռքի միջև և դրա նպատակով տարբեր գործիքների և ծրագրերի ստեղծումը:  Այս համատեքստում փոխվարչապետը խոսել է նաև ֆինանսական շուկաներում կարիքների գնահատման և «Սփյուռքի պարտատոմսեր» թողարկելու ուղղությամբ ռազմավարության մշակման գործընթացում Սփյուռքի ակտիվ ներգրավման հնարավորության մասին։

Ելույթին հաջորդել է հարցուպատասխան ցանցի անդամների հետ:

Տպել
362 դիտում

Ավելի բարձր նշաձողեր սահմանենք. վարչապետի խոսքը Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս

Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Ջերմուկցի, գնդեվազցի, կեչուտցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ նախատեսվում է մեծ հավաք՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանին (լուսանկարներ, տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Ռուսաստանի «քաղաքական ազդանշան»-ը ՀՀ նոր իշխանություններին շատ հստակ է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Փրկարարները բնակավայրերից բռնել են 1 սահնօձ, 2 շահմար և 3 գյուրզա

«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի հաղթեց, ԵԼ-ում իր առաջին հաղթանակը տարավ «Արարատ-Արմենիա»-ին շրջանցած «Դյուդելանժ»-ը

Ի՞նչ կհետեվի ուլտիմատումին. ՍԻՄ-ին նստեցնում էին ասեղի վրա

«A-320»-ի վթարի պատճառների շուրջ. հայկական կողմի դիրքորոշումը

Հանգստյան օրերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ԱԻՆ-ը զգուշացնում է ուժգին քամու պոռթկումների մասին

Սոցիալական. «...գո-յա-տե-վում ենք». ավելի շատ ապրում են անցյալով

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 20 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 17հա տարածք

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել ոստիկանապետի նոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Վթար՝ Թալին-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ (տեսանյութ)

Վարչապետն ԱԱԾ-ում է. ներկայացնում է կառույցի ղեկավարի նոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Գյումրիում գողացել էին ընկերություններից մեկին պատկանող 40մ երկարության եզրաշար քարերը

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են