Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է  Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Նա նշել է, որ կողմերը կարող են բանակցություններ սկսել՝ Թուրքիային ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռների մատակարարման պայմանագրի քննարկման համար։

Պատասխանելով Թուրքիային նոր հակաօդային պաշտպանական համակարգերի կամ ռազմական ինքնաթիռների մատակարարաման հավանականության մասին հարցին՝ Բորիսովը մասնավորապես ասել է․ «Ինչու՞ ոչ, հնարավոր է։ Մենք արդեն դրա հավանակությունը ապացուցող մի օրինակ ունենք»։

Նշենք, որ ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերի մասերի մատակարարումը Թուրքիային շարունակվում է։ Գործընթացը մեկնարկել է հուլիսի 12-ին և մինչ օրս արդեն 14 ռազմական բեռնատար ինքնաթիռ է Ռուսաստանից Թուրքիա ուղարկվել։

Առայժմ հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի բեռնատար ինքնաթիռ պետք է ուղարկվի Թուրքիա։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ համակարգերի տեղակայման գործընթացը նախատեսվում է ավարտել 2020թ․ ապրիլին։

Հիշեցնենք, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով լարվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները։ ԱՄՆ-ը սպառնում էր,  որ S-400-ների ձեռքբերման դեպքում Թուրքիային կհեռացնի F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից։ Թուրքիան, այնուամենայնիվ, անտեսեց այդ սպառնալիքները՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով ԱՄՆ-ից F-35 ինքնաթիռներ ձեռք բերելու հավանականությունը։

Տպել
903 դիտում

Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է. ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը

ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր. այցը՝ լուսանկարներով

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ

Բանակը ծնվեց ազատամարտի բովից, հասունացավ ու կերտվեց մեր քաջարի հայորդիների պայքարով. Գարեգին Բ-ի ուղերձը

Ձեր շնորհիվ են մեր երկրի լուսաբացները խաղաղ, իսկ երեկոները՝ հանգիստ. Աննա Հակոբյանի շնորհավորանքը

Սահմանադրական փոփոխությունները կարող են ՍԴ ճգնաժամի լուծման մի ճանապարհը լինել․ Արմեն Գրիգորյան

Հայկական բանակը դարձավ 28 տարեկան. ԶՈՒ զինատեսակների փորձարկումները՝ 1 տեսանյութում

Հեռուստադիտողը կիմանա՝ ում ալիքն է նայում. Արդարադատության փոխնախարարը մանրամասնում է, թե ինչ մեխանիզմ է ներդրվում

ՍՈՒ-30-նների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան․ Տոնոյան

Վարչապետը, նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր (տեսանյութ)

Հայկական բանակը ծնունդ առավ մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում. Ա. Սարգսյանի ուղերձը

Երեւանում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայում. տուժածներ չկան

Քո մանկության երազանքն էր «դառնալ Սերժ», ու այլևս, բացի փողից, ուրիշ բան չունես. Սիմոնյանը՝ Վանեցյանին

Հիվանդ են մարդիկ, որոնք տարածում են նման լուրեր. բժիշկը հերքել է Փաշինյանի՝ նեւրոզ ունենալու մասին լուրերը

Ճամբարակի սրահից թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվածների թիվն աճել է. 13 մարդ է տուժել

2020-ի բյուջեով ՊՆ-ին հատկացվել է 307 միլիարդ դրամ՝ 28 տոկոսով ավելի. ՀՀ վարչապետը՝ Բանակի օրվան ընդառաջ

Հայաստանում այսօր տոնում են Հայոց բանակի օրը

Երևանում և 5 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար