Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

18/07/2019 schedule00:00

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության՝ Հայաստանին վերաբերող հատվածի անհասկանալի հրապարակայնացումը (դա ներքին շրջանառության աշխատանքային փաստաթուղթ է)  ընդդիմադիր շրջանակները ցնծությամբ ընդունեցին։ Բանն այն է, որ ըստ այդ արձանագրության՝ Սահմանադրական դատարանի «դատավոր» - «անդամ» բառախաղը ողջամիտ չէ, դատավորների համընդհանուր վեթինգն էլ ոչ անհրաժեշտ է, ոչ օգտակար։ Իհարկե՝ սրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ դեռ կլինեն, առավել եւս՝ որ դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության հարցի շուրջ Հայաստանի եւ Եվրամիության տեսակետները համընկնում են, բայց մինչ այդ երեւի արժե անդրադառնալ երկու կարեւորագույն հարցի։

Առաջին՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական արձագանքը, ակնհայտ է, որ դատարանների նկատմամբ վստահության հարցը Հայաստանում լրջագույն խնդիր է, եւ այդ խնդիրը պետք է լուծել հնարավորինս արագ։ Կլինի դա համընդհանուր վեթինգի միջոցով, թե ուրիշ մեխանիզմներով՝ այլ հարց է, բայց մեզ համար ամենակարեւորն այն է, որ արդյունքը դրական լինի, այսինքն՝ հասարակությունը վստահի դատարաններին եւ դատավորներին։ Պարզ ասած, ավելի լավ է մենք այդ հարցը լուծենք՝ թեկուզ Վենետիկի հանձնաժողովի հետ տարաձայնություններ ունենալու գնով, քան փորձենք ամեն ինչ անել այդ հանձնաժողովին դուր գալու համար ու հանուն դրա կիսատ-պռատ քայլեր անենք, որոնք ցանկալի արդյունքը չեն տալու։ Ընդ որում՝ ամենայն հավանականությամբ, տարաձայնություններ առանձնապես չեն էլ լինի, եւ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումները կգտնվեն, բայց կրկնում ենք՝ հարցը սկզբունքային է։

Երկրորդ՝ ապշեցնում է այն փաստը, որ ընդդիմադիր շրջանակները (պարզ ասած՝ նախկին իշխանություններն ու նրանց թաքնված «հաճախորդները, որոնց վերջին բաստիոնը իրենց կողմից ուղղորդվող Սահմանադրական դատարանն է) Վենետիկի հանձնաժողովի սովորական աշխատանքային փաստաթուղթն ընդունում են որպես բացարձակ եւ անբեկանելի ճշմարտության վերին ատյան, համարյա «Սուրբ գիրք», որի յուրաքանչյուր ստորակետը պետք է երկյուղածորեն պահպանել ու «անշեղորեն կենսագործել»։ Ընդ որում՝ սրանք այն նույն շրջանակներն են, որոնք այլ առիթներով հայտարարում են, թե եվրոպական ու ընդհանրապես՝ միջազգային կառույցները պղծում են մեր ազգային նկարագիրն ու արժեհամակարգը, դրանց նպատակը «հայու գենն» այլասերելն է, մեզ մեր արմատներից պոկելը, եւ այլն։ Նույն այդ շրջանակներն ու վճարովի հռետորներն, օրինակ, կատաղի պայքար են մղում ստամբուլյան խարտիային Հայաստանի միանալու դեմ, հեռուն գնացող դավադրություններ են բացահայտում, շեշտում են, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ չպետք է «կուլ գնա» միջազգային կառույցներին, որոնք այդօրինակ փաստաթղթերով ու օրենքներ պարտադրելով՝ հեռուն գնացող ազգակործան նպատակներ են հետապնդում... Հետաքրքիր է՝ որտեղի՞ց են գալիս այս երկակի ստանդարտները, եւ ինչո՞ւ սրանց մտքով չի անցնում, ասենք, որ հիմա էլ հերթական միջազգային կառույցը (Վենետիկի հանձնաժողովն) է փորձում հեռուն գնացող նպատակներով լարվածություն առաջացնել Հայաստանի ներքաղաքական կյանքում ու կանխել մեր երկրում արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վերականգնման կոնկրետ ծրագրերը։ Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ սրանք չեն խոսում Հայաստանի առանձնահատկությունների, ինքնիշխանության հարգման եւ մեր ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։

Չեն խոսում, որովհետեւ սրանց համար կարեւորն իրենց անձնական շահերն են։ Իսկ այդ շահերը պահանջում են ամեն գնով պահպանել իրենց օրոք ձեւավորված դատարանները, իրենց կողմից նշանակված դատավորներին ու իրենց բազում ծառայություններ մատուցած ՍԴ անդամներին։ Որովհետեւ իսկապես անկախ դատարանները թալանածի մի չնչին մասը որպես գրավ ընդունելով՝ չէին փոխի իրենց մերձավորների խափանման միջոցը, ոչ էլ իսկապես անկողմնակալ Սահմանադրական դատարանը վարույթ կընդուներ մի գործ, որի քննությունը դեռ ընթացքի մեջ է։

Այնպես որ՝ Սահմանադրությունը նրանց համար ընդամենը պատրվակ է։ Հարգող լինեին՝ 20 տարի շարունակ չէին խախտի ու հընթացս չէին քննադատի այդ խախտումները դատապարտող եվրոպական կառույցներին՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի համար։

Տպել
7632 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում