Առայժմ՝ դիմումների վիճակագրություն. որտե՞ղ է ամենամեծ մրցույթը

18/07/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 18-ի համարում

Շաբաթ օրը բուհերում ավարտվել է դիմում-հայտերի ընդունումը, եւ արդեն 2 օրից՝ հուլիսի 20-ին, կսկսվեն այս տարվա բուհական ընդունելության քննությունները: Այսպիսով, այս տարի բուհերում գրանցվել է 12 հազար 413 դիմորդ, այդ թվում. Երեւանի պետական համալսարանում՝ 4 հազար 115 դիմորդ, Տնտեսագիտական համալսարանում՝ հազար 366, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ հազար 880, Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում՝ հազար 76, Բժշկական համալսարանում՝ 892 եւ այլն: Եւ այսպես, ինչպիսի՞ պատկեր է գրանցվել բուհերում այս տարի՝ ըստ ֆակուլտետների, եւ ինչպիսի՞ մրցույթ է սպասվում այս տարվա դիմորդներին:

Ընդհանուր առմամբ, ֆակուլտետների վարկանիշային ցուցակի խախտում տեղի չի ունեցել, եւ այս տարի եւս ամենակատաղի պայքարը ծավալվելու է ԵՊՀ-ի իրավագիտության, տնտեսագիտության, ռոմանագերմանական, կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորատիկայի, բանասիրության, պատմության, արեւելագիտության ֆակուլտետներում: Ռեկորդակիրը, սակայն, ինչպես կռահում եք, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն է եւ նույն բուհի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերենի բաժինը: Հանրապետական ընդունող հանձնաժողովից մեզ հայտնի դարձավ, որ  իրավագիտության ֆակուլտետի միայն առաջին անվճար հայտով ստացվել է 436 դիմում-հայտ: Այնինչ, սույն ֆակուլտետում իջեցված է ընդամենը 20 անվճար տեղ: Իսկ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն բաժնում առաջին հայտով գրանցվել է 340 դիմում-հայտ՝ 15 անվճար տեղի վրա:

Վարկանիշային աղյուսակում հաջորդը տնտեսագիտության ֆակուլտետն է: Այստեղ 25 անվճար տեղի վրա ստացվել է 392 դիմում-հայտ: Այնպես որ, ստվերային շրջանառությունը սույն ֆակուլտետներում ամենեւին էլ չի պակասի: Ավելին, ենթադրվում է, որ այս տարի ընդունելության գործող սակագները շատ ավելի բարձր կլինեն` կապված մի քանի գործոնների հետ՝ նախընտրական տարվա եւ դոլարի կուրսի հետ: Բավական մեծ է նաեւ մրցույթն այս տարի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում. սահմանված 40 պետպատվեր տեղի համար պայքարելու են 272 դիմորդներ: Ամենափոքր մրցույթը համալսարանում սպասվում է մաթեմատիկայի, մեխանիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետներում:

Այսպես. մաթեմատիկայի ֆակուլտետում 45 անվճար տեղի համար առաջին հայտով պայքարելու են 82 դիմորդներ, մեխանիկայի ֆակուլտետում` 25 տեղի համար՝ 38, ռադիոֆիզիկայի 50 տեղի համար՝ 94 դիմորդներ: Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի բավական տանելի մրցույթ է սպասվում համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում: Օրինակ, արաբագիտության բաժնում այս տարի 10 անվճար տեղի համար առաջին հայտով պայքարելու են 160 դիմորդներ: Բավական հետաքրքիր եւ ոչ պակաս բուռն մրցույթ է սպասվում նաեւ մանկավարժական համալսարանում: Ամենամեծ մրցույթն այս տարի սույն բուհում տեղի է ունենալու տարրական կրթության եւ մանկավարժության մեթոդիկա ֆակուլտետում:

Այստեղ 14 անվճար տեղի համար պայքարելու են 302 դիմորդներ: Եւ հաջորդ մեծ մրցույթը նույն բուհի անգլերեն ֆակուլտետում է՝ 6 պպ տեղի համար՝ 142 հայտ: Այս բուհում, սակայն, կան ֆակուլտետներ, որտեղ արդեն այսօրվանից կարելի է ասել, որ «նեդաբոր» է լինելու: Օրինակ, շտկող մանկավարժություն եւ հատուկ հոգեբանություն ֆակուլտետում սահմանված 3 անվճար տեղի համար եղել է ընդամենը 2 դիմում-հայտ: Այսինքն, եթե այդ 2-ն էլ ստանան բավարար միավորներ, ապա արդեն ընդունված են: Եւ նման պատկեր է նաեւ գրադարանավարություն ֆակուլտետում՝ 8 պպ տեղի համար դիմել են ընդամենը 6 դիմորդներ: Մանկավարժականի սոցիոլոգիայի ֆակուլտետում 4 պպ տեղի համար պայքարելու են 97 դիմորդներ, ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետում՝ 8 տեղի համար՝ 102, բանասիրության ֆակուլտետում՝ 14-177 եւ այլն:

Բժշկական համալսարանում եւս ֆակուլտետների վարկանիշային եւ մրցութային շեղում տեղի չի ունեցել: Բուժական գործ ֆակուլտետի 98 պպ տեղի համար ստացվել է 553 դիմում հայտ: Ատամնաբուժության ֆակուլտետում 10 պպ տեղի համար առաջին հայտով կպայքարեն 160 դիմորդներ, դեղաբուժության ֆակուլտետում` 10 տեղի համար՝ 64, եւ բուժական գործ զինված ուժերում՝ 30 տեղի համար՝ 115 դիմորդներ: Տնտեսագիտության ինստիտուտում, ըստ ֆակուլտետների, բլոկի բաշխվածությունը հետեւյալն է. ֆինանսներ եւ վարկ՝ 55 անվճար տեղի համար 441 դիմում-հայտ, աշխատանքի տնտեսագիտություն եւ սոցիոլոգիա՝ 85-491 եւ տեսական տնտեսագիտություն՝ 55-453: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում եւս բավական մեծ մրցույթ է սպասվում:

Այստեղ, օրինակ, անգլերեն բաժնում 40 անվճար տեղի համար առաջին անվճար հայտով դիմել են 330 դիմորդներ, լեզվաբանություն եւ միջմշակութային ֆակուլտետում՝ 35-284, ֆրանսերեն բաժնում՝ 10-45, իտալերեն բաժնում՝ 10-40 եւ այլն: Ագրարային համալսարանում ամենամեծ մրցույթը տեղի կունենա սննդարդյունաբերության էկոնոմիկա եւ կառավարում ֆակուլտետում: 47 պպ տեղի համար ստացվել է 448 հայտ: Հաջորդը հացի, հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիա ֆակուլտետն է՝ 44-141 հարաբերակցությամբ:

Այս տարի սույն բուհում բացվել է բավական հետաքրքիր մի ֆակուլտետ, որի մասին թերեւս քչերը գիտեն: Խոսքը գյուղատնտեսական եւ պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա եւ դիզայն ֆակուլտետի մասին է: Այստեղ սահմանված է 4 պպ տեղ եւ ստացվել է 5 հայտ: Անտառային տնտեսություն ֆակուլտետում պատկերը հետեւյալն է՝ 6-12: Մեկ անգամ եւս շեշտենք, որ մեջբերված թվերը վերաբերում են միայն պպ մրցույթին:

Լուսինե Բարսեղյան

Տպել
2648 դիտում

Արճիսի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը. նրանց հետ խոսել է Տավուշի մարզպետը

Հայաստան կժամանի Շվեդիայի Րիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը

Ալավերդիում փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան. վիճակը ծայրահեղ ծանր է

Քրգործ է հարուցվել ՌԴ-ից Հայաստան զենք մատակարարելու մրցույթի ձախողման պատճառով. ի՞նչ կապ ունի Ռոգոզինի ընտանիքը

«ԷԼԱՐԴ»-ը դաշտային ուսումնասիրություններ չի կատարել, ուսումնասիրել է տարբեր կողմերի ներկայացրած փաստաթղթերը. Իվանյան

Լեոնարդո դի Կապրիոն 5 մլն դոլար կնվիրաբերի Ամազոնի այրվող անտառների վերականգնման համար

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով. Փաշինյան

Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Ընտրություններ Աբխազիայում. գործող նախագահն ու ընդդիմության թեկնածուն անցել են երկրորդ փուլ

Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված հայկական բեռնատարերի զննումն ավարտվել է. բեռնատարները դուրս են եկել մաքսակետից

Վանաձորի մանկատունը 3 ամիս է` տնօրեն չունի. տնօրենի ընտրության կարգում փոփոխություն է եղել

Խոնարհվենք դեմներն ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը. Վարազդատ Կարապետյանը՝ Արճիսի խմելու ջրի խնդրի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

«Մարսելի» նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Փյունիկ»

Բացահայտվել է Շենգավիթում թաղային հեղինակության սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

RyanAir-ն ու ավիատոմսների գների իջեցման հեռանկարը. պետք է՞ ՀՀ-ին ազգային ավիափոխադրող

Փակ լինի «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը. կատարվելու են ժայռապայթեցման աշխատանքներ

Իվետա Մուկուչյանը «թարմացրել է» Ալլա Լեւոնյանի «Հայաստան» երգը. օգտատերերը հուզված են (ձայնագրություն)

Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը մարվել է (լրացված)

Այստեղ դու տանը չես. էլիտարե պրոֆիլը քո...