Հարցի իրավական կողմը. զինվորական չզբաղվել պոլիտիկա

18/07/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 18-ի համարում

ՀՀԿ անդամ դառնալու մասին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունը սպասված քաղաքական իրադարձություն էր: Նման հեռանկարի մասին մինչ այդ այնքան էր խոսվել, որ քայլի իրավական կողմը անտարբերության էր մատնվել: Իսկ արդյո՞ք պաշտպանության նախարարն իր պաշտոնավարման ընթացքում իրավունք ունի լինել կուսակցական: Այս հարցին «Մարդու իրավունքներ 96» կուսակցության վարչությունը՝ երեկ տարածած հայտարարությամբ տվել է բացասական պատասխան, որում պաշտպանության նախարարի քայլը որակվել է որպես հակասահմանադրական եւ անօրինական: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը` կուսակցական դառնալու  մասին, ոտնահարում է ոչ միայն «Կուսակցությունների  մասին» ՀՀ  օրենքի պահանջները («Կուսակցությունների մասին» օրենքի 10-րդ հոդված), այլեւ բացահայտորեն ուղղված է Հայաստանում հաստատված սահմանադրական կարգի խախտմանը (Սահմանադրության 8.2  եւ  28  հոդվածներ)»: ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը սահմանում է, որ Հայաստանի զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը ՀՀ զինված ուժերի եւ այլ զորքերի ծառայողներին արգելում է լինել կուսակցական: Մեր այն հարցին, թե քանի որ Սերժ Սարգսյանը կուսակցական դառնալու դիմում է ներկայացրել, արդյո՞ք նա առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ, ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը պատասխանեց, որ նման հարցադրումը տեղին չէ:

Ըստ Շահսուվարյանի, պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է, հետեւաբար ՀՀ Սահմանադրությունը եւ օրենսդրությունը նրան չեն արգելում լինել կուսակցական: Մեր զրուցակցի կարծիքով, Սարգսյանի պաշտոնը եւ կուսակցական մանդատն իրար հետ անհամատեղելի կլինեին, եթե նախարարը միեւնույն ժամանակ լիներ նաեւ զինվորական: Այլ կերպ ասած, ըստ Շահսուվարյանի, Սերժ Սարգսյանի ուսադիրների բացակայությունը նրան իրավունք է տալիս լինել կուսակցական: «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը նման մոտեցումը որակեց որպես օրենքի յուրովի մեկնաբանում:

«Կուսակցությունների մասին» օրենքի վերը նշված դրույթի արգելանքը, ըստ Թորոսյանի, տարածվում է «զինված ուժերի եւ այլ զորքերի ծառայողների», եւ ոչ թե զինծառայողների կամ զինվորականների վրա: Սարգսյանի պաշտոնը եւ կուսակցական գործունեությունը անհամատեղելի է դարձնում նաեւ Սահմանադրությունը, որը պահանջում է, որպեսզի զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանեն չեզոքություն: Զինված ուժերի անմիջական ղեկավարի կուսակցական դառնալուց հետո ոչ ոք չի կարող ասել, որ այդ մարմինը քաղաքական հարցերում այլեւս չեզոք դիրք է զբաղեցնում: Սա՝ կրկնում ենք, ըստ Ռ. Թորոսյանի:

Խնդրի էությունն ավելի պարզելու նպատակով դիմեցինք նաեւ Սահմանադրությանը եւ ՀՀ օրենսդրությանը քաջատեղյակ անձանցից մեկին, որի անունը տվյալ դեպքում նախընտրում ենք չհրապարակել, քանի որ նրա կարծիքը խորհրդատվական բնույթ էր կրում: Ըստ այդմ, ՀՀ պաշտպանության նախարարի կուսակցական լինելու իրավունք ունենալ-չունենալու հարցը իրավական տեսանկյունից վիճելի է, քանի որ օրենսդրությամբ այն միանշանակ սահմանված չէ: Այսինքն, օրենքով սահմանված չէ` պաշտպանության նախարարը քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական պաշտոն է, եւ այն զբաղեցնող անձը ի՞նչ հարաբերություն ունի քաղաքական խնդիրների հետ: Սակայն մեր զրուցակիցը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բոլոր այն երկրներում, որտեղ պաշտպանության նախարարները քաղաքական գործիչներ են, օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ նրանք իրականացնում են նախարարության միայն քաղաքական կառավարումը:

Իսկ զինված ուժերի անմիջական ղեկավարումը վերապահված է այլ պաշտոնյայի, մասնավորապես` գլխավոր շտաբի պետին: Այսինքն, վերը բերված վիճելի հարցի պատասխանը ստանալու համար նախ անհրաժեշտ է պարզել, թե Հայաստանի զինված ուժերը ո՞վ է ղեկավարում: ՀՀ Սահմանադրությամբ` զինված ուժերի գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն է: «Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը»,- այս պարբերությունն արդեն վերցված է ՀՀ «Պաշտպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածից: Այլ կերպ ասած, սա այն օրենսդրական նորմն է, որը պաշտպանության նախարարի պաշտոնը եւ կուսակցական մանդատը դարձնում է անհամատեղելի:

Իհարկե, վերը բերվածը չի նշանակում, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի լինել կուսակցական, պարզապես դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նա հրաժարվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Ի դեպ, հարկ է նաեւ ընդգծել, որ նախարարի պորտֆելի եւ կուսակցական մանդատի անհամատեղելիության արգելքը առկա է միայն պաշտպանության նախարարի պաշտոնի դեպքում: Իսկ մնացած բոլոր նախարարների համար նման արգելք գոյություն չունի: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի քաղաքական կյանքում նոր էջ է բացվում: Զինված ուժերը սկսում են առանց միջնորդների, անմիջական զբաղվել քաղաքական գործունեությամբ: Ուստի, ամենեւին զարմանալի չի լինի, եթե մի օր էլ պարզվի, որ զորամասերին կից ՀՀԿ տարածքային կառույցներ են բացվել, որոնք զինավարժություններից հոգնած զինվորների շրջանում, ասենք` հանգստի ժամերին, կուսակցական քարոզ են իրականացնում:

Վահագն Հովակիմյան

Տպել
2457 դիտում

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը