Էրբիլում զինված հարձակում է եղել թուրք դիվանագետների վրա, մեկը սպանվել է

18/07/2019 schedule08:57

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում անհայտ անձը հարձակվել է Էրբիլում Թուրքիայի հյուպատոսության աշխատակցների վրա, որի հետևանքով  թուրք դիվանագետներից մեկը սպանվել է, հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝  թուրք դիվանագետները հարձակման են ենթարկվել ռեստորանում: Ըստ ռեստորանի սեփականատիրոջ՝ հարձակումն իրականացրած անձը քաղաքացիական հագուստով է եղել։

Աղբյուրը նշում է, որ հարձակվողն այնուհետև դիմել է փախուստի։ Էրբիլից  այլ քաղաքներ տանող ճանապարհները փակվել են։

Հարձակման ժամանակ սպանված դիվանագետների թվի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում։ 

«Reuters» լրատվական գործակալությունը նշում է, որ հարձակման հետևանքով առնվազն 3 թուրք դիվանագետ է սպանվել։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է միայն 1 սպանվածի մասին։ Թուրքական լրատվակմիջոցները ևս հաղորդում են 1 սպանվածի մասին։

Տպել
338 դիտում

«ԷԼԱՐԴ»-ը դաշտային ուսումնասիրություններ չի կատարել, ուսումնասիրել է տարբեր կողմերի ներկայացրած փաստաթղթերը. Իվանյան

Լեոնարդո դի Կապրիոն 5 մլն դոլար կնվիրաբերի Ամազոնի այրվող անտառների վերականգնման համար

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով. Փաշինյան

Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Ընտրություններ Աբխազիայում. գործող նախագահն ու ընդդիմության թեկնածուն անցել են երկրորդ փուլ

Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված հայկական բեռնատարերի զննումն ավարտվել է. բեռնատարները դուրս են եկել մաքսակետից

Վանաձորի մանկատունը 3 ամիս է` տնօրեն չունի. տնօրենի ընտրության կարգում փոփոխություն է եղել

Խոնարհվենք դեմներն ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը. Վարազդատ Կարապետյանը՝ Արճիսի խմելու ջրի խնդրի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

«Մարսելի» նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Փյունիկ»

Բացահայտվել է Շենգավիթում թաղային հեղինակության սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

RyanAir-ն ու ավիատոմսների գների իջեցման հեռանկարը. պետք է՞ ՀՀ-ին ազգային ավիափոխադրող

Փակ լինի «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը. կատարվելու են ժայռապայթեցման աշխատանքներ

Իվետա Մուկուչյանը «թարմացրել է» Ալլա Լեւոնյանի «Հայաստան» երգը. օգտատերերը հուզված են (ձայնագրություն)

Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը մարվել է (լրացված)

Այստեղ դու տանը չես. էլիտարե պրոֆիլը քո...

Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Թեթեվացնելով ԱԺ-ի հոգսերը. Թորոսյանն ընդդեմ ՕԵԿ-«ականների»

Մի հարգարժան բուհի պատմություն. իսկ դիմորդների շահերը՞

Աշխարհի ամենամեծ արեւադարձային անտառների՝ Ամազոնի վիթխարի հրդեհի իրական ծավալները՝ լուսանկարներով