Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կամ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղյակ չե՞ն եղել անտառահատումներից․ բնապահպան

Հուլիսի 17-ին Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Երեկոյան բախումներ էին սկսվել, երբ ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը: Ըստ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտնած մանրամասների՝ միջադեպի ժամանակ ցուցարարները մահակներով, երկաթե ձողերով ու քարերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին։ Տասից ավելի անձ քերծվածքներով ու սալջարդերով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ապօրինի ծառահատումների խնդիրը նոր չէ, որ ի հայտ է եկել։ Հայաստանի տարբեր շրջաններում եւ, մասնավորապես, Տավուշի անտառներում տարիներ շարունակ տեղի է ունեցել զանգվածային ծառահատում, ինչը հիմնականում ծառայել է ոչ թե հասարակ քաղաքացիների կենցաղային խնդիրների լուծմանը՝ վառելանյութ, եւ այլն, այլ որպես խիստ շահութաբեր բիզնես։ Հեղափոխությունից հետո իշխանությունը սկսեց քայլեր ձեռնարկել արդյունաբերական նպատակով ծառահատումները դադարեցնելու ուղղությամբ: Նախօրեին իրավիճակը սրվեց․ տեղեկություններ կան նույնիսկ, որ բողոքի այս ակցիաների հետեւում կոնկրետ մարդիկ են կանգնած։

«Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ, աշխարհագետ Լեւոն Գալստյանը կարծում է, որ նմանատիպ խնդիրների հետեւում անպայման չէ ինչ-որ ուժեր տեսնել․ խնդիրը խորքային է եւ, իհարկե, գալիս է դեռ նախորդ իշխանությունների ժամանակներից։ Թեմայի շուրջ զրուցել ենք բնապահպանի հետ․

- Պարոն Գալստյան, պնդումներ կան, որ Իջեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ու միջադեպի հետեւում շատ կոնկրետ մարդիկ են կանգնած։ Դուք ի՞նչ եք կարծում, ի վերջո երբվանից է գալիս ապօրինի անտառահատումների խնդիրը եւ ինչի պատճառով իրավիճակը այսքան սրվեց՝ հասնելով ընդհուպ բախումների ու քրեական գործի։

- Կարծում եմ՝ երբ խնդրին նայում ենք միայն այն տեսանկյունից, որ դրա հետեւում անպայման ինչ-որ անձինք են, թացը չորի հետ խառնվում-գնում է։ Այն, որ անտառահատները, հատկապես Իջեւանում, ոչ մարդկային վերաբերմունք ունեն անտառը պաշտպանողների նկատմամբ, մենք վաղուց գիտենք, դեռեւս 2012 թվականից, դեպքեր են եղել, երբ մենք մոնիտորինգ էինք անում անտառներում, նույնիսկ ծեծել են մեր կամավորներին։ Հետո «Հայկական բնապահպանական ճակատը» դադարեցրեց մոնիտորինգը, որովետեւ հասկանցաք, որ խնդիրն արդեն բարձրացվել է եւ լուծումն այլ տեղում է, այդ ճանպարահն անիմաստ է։ Հիմա մենք գիտենք, ու բոլորը առաջ էլ, հիմա էլ գիտեն, որ դա, բացի կենցաղային նպատակներով ծառ կտրելուց նաեւ ցանցային համակարգ է, որը գործել է տարիներով։ Մենք նախորդ կառավարությունների օրոք էլ ենք դիմել, ասել ենք՝ պետք չէ պատժել ոչ անտառապետին, ոչ կտրողին, ոչ էլ նույնիսկ անտառտնտեսության տնօրենին, պատժել պետք է, այո, բայց իրենց դատելը համարել ենք սխալ, դրա համար միշտ աշխատել ենք այդ գործողությունները անելիս մեքենանները կամ մարդկանց դեմքերը չնկարել՝ հասկանալով, որ այդ մարդիկ գործիք են որոշակի համակարգի մեջ, այդ համակարգը ջարդելու համար պետք է կտրել գլուխը։ Ես չեմ արդարացնում ոչ բռնությունը, ոչ ապօրինի անտառահատումը, բայց խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո այս մեկ տարվա ընթացքում գաղափարախոսությունը չփոխվեց, էլի այն հին գործերից, որ կային 2016-ին, 2017-ին, հասնում էին մինչեւ անտառտնտեսության տնօրեն, կամ ինչ-որ բնապահպանական տնտեսության պետի կամ չգիտեմ ում։ Բնական հարց է առաջանում, կարծում եմ՝ ծառ կտրողների մոտ էլ է առաջանում այդ հարցը․ եթե իրենց շեֆերն անպատիժ են, իրենք գտնում են, որ կարող են շարունակել այդ գործը։ Հիմա հարց եմ տալիս․ իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կապ չի ունեցե՞լ դրա հետ, կամ որոշակի մարմիններից բարձրաստիճան պաշտոնյաներ տեղյակ չե՞ն եղել, բոլորը լսել են, գիտեն, թե տարբեր մարզերում ով ինչ է արել, ավելի բարձր օղակներն էլ են կապ ունեցել։ Նրանց մեծ մասը նույնիսկ շարունակում է պաշտոնավարել, Սեւանի մասին այսքան խոսակցություններ եղան, խոսվեց նաեւ այն մասին, որ սիգի ապօրինի վաճառքի մեջ ներգրավված է Սեւան ազգային պարկի տնօրենը, եւ ինքը դեռ պաշտոնավարում է։ Զարմանալի է, բնականաբար, վաղն էլ սիգ բռնողները կասեն՝ եթե դուք շեֆերին չեք բռնում, մենք էլ ճամփեքը կփակենք, որ սիգ բռնենք։ Կարծում եմ՝ պետք է համակարգային մոտենալ հարցին։

- Այս վերջին մեկ տարվա ընթացքում խնդրին համակարգային չե՞ն մոտենում։

- Մի տարվա ընթացքում, առնվազն բնապահպանական ոլորտի հետ կապված, կարող է սխալվում եմ, բայց ոչ մի նախարարության եւ այլ իրավասու մարմնի կողմից, որը կապ ունի ոլորտի հետ՝ հանքեր, ՀԷԿ-եր, Սեւան եւ այլն, եւ այլն, ոչ մի հանրային, բաց, մասնագիտական ու բազմակողմանի քննարկում չի նախաձեռնվել, չի կատարվել։ Թե ինչու չի արվել՝ չգիտեմ։ Այդ մարդիկ, որ ճամփա են փակել, բոլորն իրենց գիտեն, իրենց հետ կարելի էր այս մի տարվա ընթացքում հանդիպել, բացատրական աշխատանքներ անել, առաջարկներ անել, կարող է արվել են, բայց հանրային չի արվել, հանրությունը տեղյակ չէ, ու այդ մտայնությունը, որ եթե դու նախարարությունում ես, ամեն ինչ լավ ես մտածում, պիտի փոխել, պետք է փորձել բոլորի հետ քննարկելով լուծումներ գտնել։ Այդ մարդիկ շատ վատ բան են արել, բայց խնդիրը համալիր պիտի լուծվի։ Ցավոք սրտի՝ խնդրի մասին սկսում ենք խոսել, երբ այն գլուխ է բարձրացրել, երբ, օրինակ, նկարներ են տարածվում, որ հանքերը աղտոտում են, երբ Սեւանը կանաչում է եւ այլն։

- Պարոն Գալստյան, լուծումն ինչպե՞ս պիտի լինի, որպեսզի այն լինի միայն օրինական եւ, այսպես ասած, գոհ մնան բոլոր կողմերը։

- Անօրինական անտառահատումն անթույլատրելի է, դա բնական է, բռնությունը նույնպես անթույլատրելի է, դա էլ է բնական, ըստ այդմ՝ պետք է անտառի ճիշտ կառավարման եղանակ գտնել։ Անտառագետ չեմ, բայց կարծում եմ՝ մասնագետների հետ լայն ու խորը քննարկում իրականացնելու դեպքում կարելի կլիներ որոշակի կետեր վաղուց դուրս բերած լինել, ոչ թե Սեւանի պես նախարարությունը պատճառները գրեր կանաչելուց հետո, կամ թե ինչ է պետք անել։ Ես համոզված եմ, որ էլի կետեր կգրեն, որ պատճառները սրանք են կամ անում էինք ինչ-որ բաներ եւ այլն, բայց դա ուշացած ուղեւորի հոգեբանություն է։ Հիմա անտառի ճիշտ կառավարում է պետք՝ անցումային, երբ կարողանանք հատումները վերցնել խստագույն վերահսկողության տակ եւ բաշխումը կատարել այնպես, որ անտառին մինիմալ վնաս հասցվի, եւ մարդկանց կենցաղային վիճակը ապահովվի որոշ ժամանակ, այդ ընթացքում ալտերնատիվ էներգիայի աղբյուր փնտրելու հնարավորություն տալ, գրանտներ փնտրել տարբեր տեղերից՝ ռեալ նպատակային բաների համար։ Պետք է անցումային փուլում մի քանի տարում հարցերին լուծում տալ, բայց այդ ընթացքում մարդիկ տեսնեն, որ ինչ-որ բան արվում է։

- Եթե կենցաղային օգտագործման նպատակներով են ծառահատումներ անում, ապա դրան կոնկրետ ինչ այլընտրանք կարելի է գտնել։ Վարչապետը որոշ ժամանակ առաջ առաջարկել էր վառելիային բրիկետների արտադրությամբ զբաղվել, դա այլընտրանք կարո՞ղ է լինել։

- Բրիկետները վաղուց արտադրվում են Հայաստանում, դեռ երեք-չորս տարի առաջվանից, Շիրակի մարզում եւ այլ տեղերում, դա հնարավոր է անել ու կան նաեւ եվրոպական երկրներ, ես էլ եմ տեսել, թե ինչպես են իրենց սեփական տունը այդ բրիկետներով ջեռուցում։ Եթե դա հանրավոր է անել մասնավոր, ինչ-որ կազմակերպությունների, միջազգային դոնորների փոխգործակցության արդյունքնում, դրա համար պետք է նաեւ լուրջ պետական մոտեցում։ Վարչապետը հոյակապ բան է ասում, բայց, ցավոք, այդ ասածը մնում է բանավոր մակարդակում, որովհետեւ հետո դրա անողները չկան, գուցե մնացածը անգործության են մատնված։ Ռեալ չի արվում, տասը տոկոսն էլ չի արվել, որ մարդիկ տեսնեն, հասկանան՝ արվում են քայլեր։ Մենք այս նույն բաները նաեւ դեկտեմբերին վարչապետի հետ հանդիպման ժամանակ ենք ասել, որ մինչեւ ժողովուրդը չզգա, որ կառավարությունը քայլեր է անում, իրենց սպասումները չեն արդարանա, վարչապետն ասաց, որ դժվար է այդ մեծ մեքենան տեղից շարժելը, համաձայն ենք, բայց բանավոր խոսքը պետք է դառնա գործնական քայլ։

- Ի վերջո, Իջեւանի խնդիրը ի՞նչ հանգուցալուծում պիտի ունենա։

- Կարծում եմ՝ շատ վատ բան է եղել, պետք է համաձայնության գալ, բայց ոչ քրեական գործի շրջանակներում, դա ինչ որ սոցիալական-հոգեբանական պոռթկում է, շատ վատ բան է, բայց այլ մեթոդ է պետք գտնել, մարդականց հետ բազմակողմանի քննարկում անցկացնել, ուղղորդել ճիշտ ճանապարհի վրա, այդ ճանապարհը գտնել միասին՝ հանրություն-պետություն-կառավարություն կոնսենսուսով։ Այդ մարդկանց հետ մի քանի անգամ հանդիպում եղավ մի տարի առաջ ու վերջ, մոռացվեց թեման, դա է խնդիրը, պետք է չքնեցնել հարցը, չկտրվել հանրային կարծիքից, որովհետեւ խնդիր է դառնալու բոլորի համար, ու չսպասել, որ նման արձագանք լինի, նոր զբաղվել խնդրով։ Հանրային պահանջը այն չէ, որ գլուխը ջարդեն, նոր հասկանան՝ պահանջ կա, կառավարիչը պիտի հանրային պահաջը զգա մինչեւ այդ փուլին հասնելը։

Տպել
10298 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)