Իջեւանում տեղի ունեցած բախումից տուժած 13 ոստիկանները դուրս են գրվել. Իջեւան ԲԿ են դիմել երկու քաղաքացիական անձինք

Հուլիսի 17-ին Իջեւանում տեղի ունեցած բախումից տուժած 13 ոստիկաններն էլ Իջեւանի բժշկական կենտրոնից դուրս են գրվել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը: «Մեր մոտից 8 ոստիկան տեղափոխվել էր ներքին հոսպիտալ, որից երկուսն էին մինչեւ երեկ մնացել. մեկը՝ քթի վնասվածքով, մյուսը՝ քունքի եւ ճակատային մասի վերքերով: Այսօր նրանք էլ են դուրս գրվել»,-ասաց Վազգեն Մարգարյանը:

Իջեւանի ԲԿ տեղափոխված վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ: Նա  հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով:

Մինչեւ այս պահը, բացի ոստիկաններից Իջեւանի բժշկական կենտրոն չէր դիմել բախումից տուժած որեւէ քաղաքացիական անձ, սակայն ԲԿ-ի գլխավոր բժշկի տեղեկացմամբ՝ քիչ առաջ երկու հոգի են դիմել. «Երկու հոգի այսօր առավոտյան էին եկել, շատ թեթեւ քերծվածքներով: Ուղղորդված այց էր այդ մարդկանցը: Նրանք այդ պատրվակն օգտագործում են՝ հետախուզումից խուսափելու համար»:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին  մի քանի քաղաքացիներ փակել էին Իջեւանի շուկայից քիչ ներքեւ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին թույլ տալ, որպեսզի գյուղացիները մտնեն անտառ եւ ծառահատումներ իրականացնեն: Դրա պատճառով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել: Այնուհետեւ, հուլիսի 17-ին բախում էր տեղի ունեցել Իջեւան քաղաքի ճանապարհը փակող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը, ցուցարարներն ընդդիմացել էին եւ քարերով ծեծկռտուք սկսել:

Տպել
2416 դիտում

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձիք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ

Կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ. Սուրենյանը զգուշացնում է

Թրամփն անորոշ ժամկետով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորած այցը Դանիա

Սերբիան պատրաստվում է ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

ՄԻՊ-ի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել

Գյումրին ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամության ի՞նչ հավակնություններ ունի

Կա՞ նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն . «Էլարդի» եզրակացությունն ուղարկվում է Շրջակա միջավայրի նախարարություն

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով

Արսեն Թորոսյանի «հեռացող խորհրդատուն» նախարարություն չի ներկայացրել հեռանալու դիմում. խոսնակ

«Լիդիան Արմենիա»-ն պարտավորվում է հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը բաց չթողնել շրջակա միջավայր. ՔԿ

Արմեն Ղազարյանը պնդում է՝ Ադրբեջանում հայտնված զինծառայող եղբայրը սպաների հետ խնդիրներ է ունեցել

Ryanair-ի նախագահի տեղակալի հետ քննարկեցինք ընկերության Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր. Ավինյան

Հրապարակվել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը

Վատնվել է ավելի քան 21 մլն դրամ. ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում

Հայաստանն ու Խորվաթիան ցանկանում են զարգացնել միջհամայնքային կառուցողական շփումները

Խաչատուրյան քույրերի հորը մեղավոր են ճանաչել դուստրերին անարգանքի ենթարկելու համար

ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով

Կդադարեցվի արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. Բաքուն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ