2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:

Նիստին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Զեկույցներով հանդես են եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, շտաբի պետ Արմեն Ղուկասյանը և կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանը:

Նշվել է, որ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկել է օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9 %-ով, ինչը, գլխավորապես, պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության գողությունների թվի աճով, ինչպես և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի ավելացմամբ:

Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին, 2019թ. առաջին կիսամյակում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ չորս անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019 թ. հունվար՝ 35,3%, հունիս՝ 9 %):

Դեպքերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն. եթե 2018 թ. 6 ամիսներին ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 93.874 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թ. 6 ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է 16,2%-ով՝ կազմելով` 109.087:

Ի դեպ, 18,1%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն՝ նախկինում իրենց կողմից չհայտնած դեպքերի վերաբերյալ: Հաշվետու շրջանում նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում` ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, յուրացման կամ վատնման, կողոպուտի դեպքերը: Ոստիկանության մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 320 միավոր հրազեն:

Զեկուցողը նկատել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներման կապակցությամբ՝ 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև 2019 թ. հուլիսի 1-ն ազատ է արձակվել շուրջ 650 անձ: Նրանցից 88-ը հայտնաբերվել են կրկին անգամ հանցագործություն կատարելու համար. կատարել են 178 նոր հանցագործություններ, որոնցից 1-ը` սպանության, 1-ը` սպանության փորձի, 2-ը` սպանության սպառնալիքի, 3-ը՝ ավազակության, 2-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 118-ը` գողության, այդ թվում 21-ը` բնակարանային, 10-ը` առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոց պահելու, 2-ը` կողոպուտի, 4-ը` խարդախության, 14-ը` ծեծի և այլ դեպքեր են:

Նշվել է, որ հանցավորության դեմ պայքարում ոստիկանության ղեկավարության կողմից ընտրված մարտավարության և իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտման աշխատանքներում արձանագրել է կայուն աճի տեմպ (հունվարին այն կազմել է 43,0%, փետրվարին՝ 44,6%, մարտին՝ 52,1%, ապրիլին 52,5%, մայիսին՝ 54,9%, հունիս ամսին՝ 60,1%):

Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է. սպանություններով՝ 73,9%, սպանության փորձերով՝ 78,1%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 86,3%, այդ թվում՝ ծանր՝ 80,2%, բռնաբարության և բռնաբարության փորձի՝ 66,7%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 81,5%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 66,7%, խուլիգանության՝ 59,3%, այդ թվում՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ 71,2%, ավազակության՝ 87,7%, կողոպուտի՝ 63,5%, գողության՝ 45,5%, այդ թվում՝ բնակարանային՝ 24,4%, խարդախության՝ 61,5%, յուրացման կամ վատնման՝ 58,3% և տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 78,8%:

2019 թ. 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերով բացահայտվել է պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված շուրջ 11 մլրդ 170.4 մլն ՀՀ դրամի, 6.1 մլն ԱՄՆ դոլարի և 3.200 եվրոյի վնաս: Վերականգնվել է շուրջ 237 մլն դրամի գումար: Ոստիկանության ստորաբաժանումները պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն են ապահովել հանրապետությունում անցկացված 2.379 զանգվածային միջոցառումների, մասնավորապես՝ փետրվարի 17-ին և հունիսի 10-ին՝ հանրապետության մի շարք մարզերում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների ընթացքում:

Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանության ղեկավարությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: 2019 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 920 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 503 ծառայող:

Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայությունները և ստորաբաժանումները զգալի աշխատանքներ են իրականացրել անձնակազմի կարգապահության բարձրացման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ձեռնարկվել են կազմակերպաիրավական բնույթի միջոցառումներ համակարգն արդի պահանջներին համապատասխանեցնելու, օպտիմալացման, ոստիկանությանն առնչվող իրավական դաշտի կատարելագործման, ոստիկանության աշխատանքը հանրությանը թափանցիկ ներկայացնելու, միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է հաշվետու զեկույցներում ներկայացված վիճակագրությանն ու բարձրացված խնդիրներին: Ընդհանուր առմամբ` դրական գնահատելով կիսամյա աշխատանքի արդյունքները՝ Վալերիյ Օսիպյանը հույս է հայտնել, որ ոստիկանության ծառայություններն ու տարածքային մարմինները կշարունակեն հետևողական աշխատանքը, և կոնկրետ հանձնարարականներ է տվել ոստիկանության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման, հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:

Տպել
1432 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին