Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ  «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Լսել եմ Ձեր գործունեության մասին եւ շատ հպարտ եմ Ձեր կատարած աշխատանքով: Առաջին անգամն է, որ Հայաստանն ունի նման վարչապետ եւ վարչապետի տիկին: Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Հայաստանում, այս անգամ տեսնում եմ, որ ժողովուրդը լավատեսական է եւ շատ դրական է տրամադրված»,- ասել է Գրեդիս Բերեջիկլյանը:

«Պահը պատմական է, եւ հնարավորության սահմաններում յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա: Եվ ես էլ չեմ կարող առավելագույնը չանել»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր:

Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը: «Իմ քայլը հիմնադրամի նպատակը ներառական, մտավոր եւ ֆիզիական առումով առողջ հասարակություն կերտելն է: Այդ նպատակով հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են երկարաժամկետ խնդիրների լուծմանը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղիներ, ձեռք բերվել պայմանավորվածություններ:

Տպել
9570 դիտում

Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է. ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը

ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր. այցը՝ լուսանկարներով

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ

Բանակը ծնվեց ազատամարտի բովից, հասունացավ ու կերտվեց մեր քաջարի հայորդիների պայքարով. Գարեգին Բ-ի ուղերձը

Ձեր շնորհիվ են մեր երկրի լուսաբացները խաղաղ, իսկ երեկոները՝ հանգիստ. Աննա Հակոբյանի շնորհավորանքը

Սահմանադրական փոփոխությունները կարող են ՍԴ ճգնաժամի լուծման մի ճանապարհը լինել․ Արմեն Գրիգորյան

Հայկական բանակը դարձավ 28 տարեկան. ԶՈՒ զինատեսակների փորձարկումները՝ 1 տեսանյութում

Հեռուստադիտողը կիմանա՝ ում ալիքն է նայում. Արդարադատության փոխնախարարը մանրամասնում է, թե ինչ մեխանիզմ է ներդրվում

ՍՈՒ-30-նների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան․ Տոնոյան

Վարչապետը, նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր (տեսանյութ)

Հայկական բանակը ծնունդ առավ մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում. Ա. Սարգսյանի ուղերձը

Երեւանում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայում. տուժածներ չկան

Քո մանկության երազանքն էր «դառնալ Սերժ», ու այլևս, բացի փողից, ուրիշ բան չունես. Սիմոնյանը՝ Վանեցյանին

Հիվանդ են մարդիկ, որոնք տարածում են նման լուրեր. բժիշկը հերքել է Փաշինյանի՝ նեւրոզ ունենալու մասին լուրերը

Ճամբարակի սրահից թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվածների թիվն աճել է. 13 մարդ է տուժել

2020-ի բյուջեով ՊՆ-ին հատկացվել է 307 միլիարդ դրամ՝ 28 տոկոսով ավելի. ՀՀ վարչապետը՝ Բանակի օրվան ընդառաջ

Հայաստանում այսօր տոնում են Հայոց բանակի օրը

Երևանում և 5 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար