Մենք հավատացած ենք, որ ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում չկա. Սվիտալսկի

Եվրամիության դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում իր հրաժեշտի հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք հավատացած ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա: Մենք մեծապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին: Մեր դիրքորոշումը սա է: Վստահ եմ, որ որեւէ պատճառ չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորոշումը, դա այդպես չէ»,- ասաց Սվիտալսկին:

Դեսպանի խոսքով ԵՄ դիրքորոշումը երբեմն արտահայտվել է տարբեր ձեւակերպումներով, բայց այն չի փոխվել: Անդրադառնալով վիզաների ազատականացմանը, Սվիտալսկին նշեց, որ հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ վրացական փորձը ուսումնասիրելու համար:

«Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ կողմից: Պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքերն ուղղել այս ուղղությամբ: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կլինի նորմալ»,- ասաց Սվիտալսկին:

Խոսելով մամուլի ազատության մասին, Սվիտալսկին նշեց, որ դա շատ կարեւոր է, հատկապես հետհեղափոխության ժամանակահատվածում. «Դա, իհարկե, շուտ չի լինի, անհրաժեշտ է պատշաճ օրենսդրություն, կարգավորման դաշտ: Տնտեսական կենսունակություն է հարկավոր: ԵՄ-ն միտված է մամուլի համար անկախ միջավայր ստեղծելու համար»:

Տպել
12327 դիտում

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը